Իսպանա-կոլումբիական սեր …

Իսպանա-կոլումբիական սեր …

„Tsamina mina eh eh…. Waka Waka eh eh…”  Հիշեցիք չէ այս երգը: Ընդամենը այս մի քանի բառը լսելով` միանգամից հիշում ենք Ֆուտբոլի աշխարհի 2010-ի առաջնությունը:

Պարզվում է, որ ֆուտբոլի մեծ երկպագու է նաև Շակիրան` ում վստահված էր „Waka Waka” երգի կատարումը: Սակայն շիկահեր գեղեցկուհին մինչև վերջերս ավելի շատ Իսպանիայի արքայական թիմի` Ռեալ Մադրիդի երկրպագուն է եղել, մինչև որ…

 Անցյալ տարի պապարացիները նկատել են, թե որքան կլանված է նա դիտում Բարսելոնայի ակումբի խաղերից մեկը և առավել մեծ ոգևորությամբ արձագանքում ակումբի կենտրոնական պաշտպան Ջեռարդ Պիկեի խաղին Read the rest of this entry

Ուշադրություն, մրցույթ. ուզո՞ւմ ես լրագրող դառնալ

Ուշադրություն, մրցույթ. ուզո՞ւմ ես լրագրող դառնալ

«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է մրցույթ 13-17 տարեկան այն դպրոցականների համար, ովքեր սիրում են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ և կցանկանային դառնալ ամսաթերթի ստեղծողներից մեկը:

Պատանի լրագրողների խումբն ընտրվելու է մրցութային կարգով, որը կանցկացվի երկու փուլով:

Առաջին փուլին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ թեմաներից որևէ մեկով գրված ստեղծագործություն`

1. «Անկախ հայրենիքս 20 տարեկան է»,

2. «Այս աստղազարդ երկնքի տակ»,

3. «Նրա աչքերից մեզ է նայում Փոքրիկ իշխանը» Read the rest of this entry

Կամենալը կարենալ է

Կամենալը կարենալ է

Ջորջ Արաբաթլյանը 2010-ին ավարտեց Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը և մեկնեց Քուվեյթ: Այժմ նա աշխատում է հայկական Ազգային վարժարանում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, նաև դպրոցի գրադարանավարն է:  Ջորջը ծնվել և մեծացել է Սիրիայի Հալեպ քաղաքում, քահանայի ընտանիքում:  Փոքր տարիքից մեծ սեր էր տածում, թե երաժշտության, թե հայ գրքի ու գրականության նկատմամբ: Դա ուներ իր պատճառները. պապը, ում անունն-ազգանունն է կրում ինքը, կես դարից ավելի աշխատել է Հալեպի ազգային տպարանում, շատ էր այցելում Հայրենիք և բազմաթիվ գրքեր էր ձեռք բերել: Գրքի հանդեպ սերը կրկնապատիկ ուժով փոխանցվել էր հորը, ապա նաև իրեն` Ջորջին Read the rest of this entry

Թե ինչի մասին ենք երազում…

Թե ինչի մասին ենք երազում…

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնուն

Ամանորն այն միակ տոնն է, որն ակամայից բոլորին լավատեսությամբ է վարակում և, անկախ տարիքից, մարդիկ հրաշքի են սպասում, երազանքներ պահում: «Հույսի կամուրջ» ՀԿ մեդիաակումբի անդամներըս երազանքներ ունեն, որոնց մասին միայն Ձմեռ պապը չէ, որ կիմանա: Գիտեք, երազանքներն ու ցանկությունները որոշակի պատկերացում են տալիս մարդկանց մասին: Դե ինչ, «Արևածաղիկի» հավատարի’մ ընթերցող, պատանի լրագրողներին ճանաչելու լավ հնարավորություն ունես Read the rest of this entry

Ամանորի հրաշք

Ամանորի հրաշք

Ներքին մի ուրախություն կա Ամանորի տոնակատարության մեջ, ասես սպասում ես, թե ահա հրաշք է կատարվելու:

Ես բացահայտեցի, որ Ամանորին հրաշքներն էլ են պատահում, բայց նրանց հետ, ովքեր հավատում են այդ հրաշքների գոյությանը:

Անկեղծորեն հավատում եմ Ամանորի հետ կապված բոլոր հրաշքներին: Եվ ոչ թե այդ հրաշքի իրական դառնալը շատ է պետք, այլ սպասումն ինքն արդեն զարդարում է իմ տոնը:

Յուրաքանչյուր մարդու համար գոյություն ունի Ամանորի իր հրաշքը: Ինձ համար Ամանորի հրաշք են՝ տնոածառը, նվերենրը, Ձմեռ պապը:

Հավատում եմ, որ Ձմեռ պապիկը ունակ է գեղեցկացնելու ամբողջ աշխարհը: Read the rest of this entry

Բարև Նոր տարի

Բարև Նոր տարի

Շուտով կգա Նոր տարին: Այն մարդկանց ամենասպասված և սիրելի տոներից մեկն է: Մարդիկ տոնածառը կզարդարեն տարբեր տեսակի խաղալիքներով:

Շուտով Ձմեռ պապը կայցելի երեխաներին և շատ նվերներ կբերի նրանց. խաղալիք ավտոմեքենաներ, տիկնիկներ, տարբեր տեսակի նվերներ և այլն: Read the rest of this entry

Նամակ Ձմեռ պապին

Նամակ Ձմեռ պապին

                                                                  «Սիրելի Ձմեռ պապ

Վաղ մանկության տարիներից ինձ է ուղեկցում Ձեր կերպարը՝ երկար ճերմակ մորուքով, շատ բարի աչքերով:

Ամեն տար՝ Ամանորին, մենք  նամակներ ենք գրում Ձեզ ու նվերներ խնդրում: Սիրելի Ձմեռ պապ՝ ես արդեն մեծ եմ նվերներ խնդրելու համար: Չնայած, որ տարիքում էլ լինեմ, ինձ հետ կլինի Ձեր բարի և լուսավոր կերպարը:

Ուզում եմ Ամանորի հրաշքը լինի բոլորի սրտերում: Եթե աշխարհում շատ լինի բարությունը՝ անարդարություններ քիչ կլինեն»:

 

 

Էլեն Մելիքյան

Հետաքրքիր միջադեպ Ամանորին

Հետաքրքիր միջադեպ Ամանորին

Ձմեռ էր: Դեկտեմբեր ամսվա վերջին օրերն էին:  Ես զարդարում էի եղևնին: Մենք անհամբեր սպասում էինք, թե երբ մեզ կայցելի Ձմեռ պապը: Անցավ ևս մի քանի օր և վրա հասավ դեկտեմբերի 31-ը: Մենք եռուզեռի մեջ էինք:

Պատրաստում էինք սեղանը, դասավորում Ամանորի բարիքները: Մոտենում էր գիշերվա 12-ը: Մենք հավաքվել էինք սեղանի շուրջ ու սպասում էինք ավանդական զանգերին: Read the rest of this entry

Հավատն է, որ հրաշքներ է ծնում

Հավատն է, որ հրաշքներ է ծնում

Դեկտեմբերի երեքին Անի Քոչարի և Արման Մուշեղյանի ընտանիքն ամբողջացավ առաջնեկի` Դավիթի ծննդով: Հիշեցնենք, որ  Անին «Արևածաղիկի» ավագ սերնդի լրագրողներից է, «Ես,Yes» ամսագրի գլխավոր խմբագիրը և արդեն «Անի Քոչար» փրոդաքշնի գլխավոր տնօրենը, ով իր ամուսնու` «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության նախագահ Արման Մուշեղյանի հետ ծանոթացել էր մեր ամսաթերթի 10-ամյակին նվիրված միջոցառմանը: Արմանի մասին ևս առիթ ունեցել են պատմելու, սակայն նրանց որդու` Դավիթի ծնունդից հետո որոշեցինք կրկին զրուցել նրանց հետ:

- Անի, ինչպե՞ս է Դավիթը, ինչպե՞ս եք զգում ձեզ:

- Փառք Աստծո, շատ լավ ենք: Դժվար է երկուսիս համար էլ. ես շատ եմ հոգնում, քիչ եմ քնում, բայց մյուս կողմից երջանիկ շրջան է:

- Քառասունք պահու՞մ եք:

- Որպես այդպիսին ավանդական քառասունք ոչ Read the rest of this entry

Մեր նոր ձեռքբերումները

Մեր նոր ձեռքբերումները

«Արևածաղիկ»  ամսաթերթին կից գործող մեդիաակումբի պատանի լրագրողներն ավարտեցին լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացները և ստացան իրենց ավարտական վկայականները:

Մեդիաակումբի նպատակն է մեդիայի տարբեր միջոցներով նպաստել երեխաների մասնակցությանը իրենց վերաբերող հարցերին, ինչպես նաև բարձրացնել նրանց պատասխանատվության զգացումը մարդու, մասնավորապես, երեխաների իրավունքների հանդեպ:

Պատանիները տեսական դասերին զուգահեռ պարբերաբար մասնակցել են նաև ֆոտո- և վիդեոարշավների, ֆիլմերի դիտում-քննարկումների, ուսուցողական և գործնական այլ միջոցառումների: Հուլիսի վերջին Վրաստանի և Չեչնիայի երիտասարդների հետ Ուռեկի հանգստյան գոտում մեդիաակումբի անդամները մասնակցեցին «Իմ մասին» մեդիաճամբարին: Իսկ 2011-ի հոկտեմբերին կայացավ Read the rest of this entry

Չես կարող լավագույնը լինել, եթե քո թիմը լավագույնը չէ

Չես կարող լավագույնը լինել, եթե քո թիմը լավագույնը չէ

Վերջերս կայացավ «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ հոբելյանական մրցաշար, որը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Նախաձեռնության նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: 2011 թվականի չեմպիոնի տիտղոսը նվաճեց «Epress.am» թիմը, իսկ լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ թիմի ավագ Դավիթ Արյանը, ում հետ էլ մենք զրուցում ենք:

- Ձեր թիմն արդեն 3-րդ անգամ է մրցաշարի չեմպիոն դառնում: Գերազանց արդյունքների հասնելուց բացի, դուք նաև գեղեցիկ խաղ եք ցուցադրում: Ո՞րն է գրավականը:

- Մեր թիմի կորիզը` ես, Արամ Արոյանը և Յուրա Մանվելյանը ավարտել ենք Սլավոնական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և 2003 թվականից իրար հետ ֆուտբոլ ենք խաղում Read the rest of this entry

Աշոտ Ստեփանյան. «Ռոքը էմոցիա է, զգացմունք ու մտածելակերպ…»

Աշոտ Ստեփանյան. «Ռոքը էմոցիա է, զգացմունք ու մտածելակերպ…»

Աշոտ Ստեփանյանը, ում ընկերները «Տոշ» մականունով են դիմում, երաժիշտ է: Չնայած  դեռ 15 տարեկան է, բայց հասցրել է հաջողությունների հասնել երաժշտության ասպարեզում: Մոտ մեկ տարի հանդես է եկել Е.V.A. խմբում, հիմա էլ իր ընկերոջ ` Հովհաննեսի հետ «Second Moon« ռոք խմբում է ստեղծագործում.նորաստեղծ խմբի բաս կիթառահարն է:

-Ե՞րբ սկսեցիք ռոքով հետաքրքրվել:
-Յոթ տարի դաշնամուրի դասերի եմ հաճախում, իսկ մոտ երեք տարի առաջ սկսեցի լուրջ զբաղվել ռոքով: Սկզբում, բնականաբար, ուղղակի լսում էի, իսկ հետո որոշեցի նվագել: Այնպես ստացվեց, որ սկսեցի բաս նվագել ու բախտս բերեց` դարձա Е.V.A. խմբի անդամ ու հետագայում արդեն շատ մեծ փորձառություն ձեռքբերեցի խմբի հետ համագործակցությունից: E.V.A. խմբի կազմում մնացի մոտ մեկ տարի: Այդ ընթացքում շատ ու շատ համերգների մասնակցեցի, բավականին լուրջ երաժիշտների հետ մի բեմում նվագեցի ու կարող եմ ասել, որ այդ ամենը շատ ոգևորեց ինձ: Խմբի հետ երգու անգամ նաև մասնակցեցի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանն ու նմանատիպ այլ միջոցառումների, չնայած նրան, որ ես ինձ «բալիկ» էի զգում այդ միջավայրում:  Պրոֆեսիոնալ մասնագետների հետ շփումը ինձ շատ օգնեց ու համոզված եմ` էլի կօգնի:

-Հիմա ինչո՞վ եք զբաղվում:
-Հիմա նվագում եմ «Second Moon» խմբում: Չնայած նրան, որ խմբում երկուսով ենք՝ ես ու Հովհաննեսը: Ես մեզ խումբ եմ անվանում: «Second Moon» նախագիծը շատերին հետաքրքրեց, քանի որ շատ դրական արձագանքներ ենք լսել: Հիմա էլ շարունակում ենք նվագել, ունենք հետաքրքիր մտքեր, համագործակցություններ ու հետագայում շատ հաճելի անակնկալներ ունենք մեր ունկնդիրների համար:

-Ի՞նչ եք կարծում, կա արդյոք հայկական ռոք:
- Հայաստանում եղել են ու կան տաղանդավոր երաժիշտներ, բայց սոցիալական ու մնացած բոլոր խնդիրները թույլ չեն տալիս այդ պոտենցյալը զարգացնել: Կարծում եմ` այս ամենը ժամանակի խնդիր է: Հայկական ռոքը դեռ պետք է զարգանա:

-Լիովին հասցրել եք բացահայտել, թե  ի՞նչ է ռոքը Ձեզ համար:
-Ռոքը էմոցիա է, զգացմունք ու մտածելակերպ: Իհարկե այն ռոքը, որով ես զբաղվում եմ` (progressive metal­ rock )մի փոքր հեռու է ավանդական «ռոք» ասվածից, քանի որ գերակշռում են պրոգրեսիվ տարրերը ու խառը չափերը: Ռոքը բնականաբար ունի բազմաթիվ ուղղություններ, որոնցից են՝ art rock-ը, progressive rock-ը, heavy rock-ը, acoustic rock-ը և  յուրաքանչյուր ուղղություն իր մեջ մի աշխարհ է պարունակում ու ակնհայտորեն տարբերվում է մյուսներից:

-Բացի ռոքից էլ ի՞նչ ոճի երաժշտություն եք լսում ազատ ժամանակ:
- Հիմնականում ջազ ու դասական երաժշտություն: Մի խոսքով լսում եմ երաժշտություն, որը կարող է հուզել ու ինձ հարազատ թվալ : Երաժշտությունը բացի հնչյուններից նաև խոսք է ու ասելիք:

-Ի՞նչ էիք պատասխանում մի քանի տարի առաջ` ինչ ես դառնալու հարցին:
- Հինգ տարի առաջ ես երազում էի դառնալ դիզայներ: Զբաղվում էի նկարչությամբ ու կասկած չունեի, որ հնարավոր է այլ ուղղությամբ շարունակեմ: Իսկ հիմա անկեղծ ասած չեմ կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում: Ամեն դեպքում` տատանվում եմ երաժշտության ու թվային մեդիայի միջև:

-Թվային մեդիայի ոլորտում  փորձեր արել եք:
- 12 տարեկանում ընկերներով մեկ ժամանոց լիամետրաժ ֆիլմ նկարեցինք: Ձեռքի տակ ունեցած տեխնիկան ու հնարավորություններն իհարկե շատ չէին, սակայն արդյունքը առաջին հերթին հենց մեզ շատ զարմացրեց: 

Հիմա «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի» ակտիվ անդամ եմ: «Թումո»-յում էլ հետագայում կխորանամ կինոինդուստրիայի և այլ ոլորտների մեջ: Կարծում եմ` «Թումոն» շատ վճռորոշ դեր կունենա կյանքումս:

 -Մոտ ժամանակներս ի՞նչ եք պատրաստվում անել:
-Ցանկանում եմ մի քանի մարդկանց ապացուցել, որ շա~տ եմ սիրում: Բացի այդ նոր տեսահոլովակ եմ ուզում նկարահանել խմբի համար:

Մուշեղ Հովսեփյան

«Second Moon» խմբի նորություններին կարող եք հետևել ֆեյսբուքի  էջում:

«Դորիանս»-ի առաջին ձայնասկավառակն արդեն վաճառքում է

«Դորիանս»-ի առաջին ձայնասկավառակն արդեն վաճառքում է

«Fly» (թռիչք). այսպես է կոչվում Դորիանս ռոք խմբի առաջին ու երկար սպասված ձայնասկավառակը: Այսօր տեղի ունեցավ ձայնասկավառակի շնորհանդեսը, ընդ որում` երկու փուլով. նախ լրագրողներին ներկայացվեցին ձայնասկավառակի մասին պատմող աշխատանքները, ապա արդեն տեղի ունեցավ խմբի մենահամերգը:

Ինչպես նշեցին սիրված խմբի անդամները, սկավառակի ձայնագրման աշխատանքները կատարվել են Երևանում՝ «Շարմ» ընկերության ստուդիայում, միքսվել՝ Բրյուսելում, մասթերինգն արվել է Փարիզում՝ «Երևան» փրոդաքշնի աջակցությամբ։ Read the rest of this entry

Ուզո՞ւմ ես կենդանի տոնածառ ունենալ, առանց ծառահատման

Ուզո՞ւմ ես կենդանի տոնածառ ունենալ, առանց ծառահատման

Եթե որոշել եք Ամանորը դիմավորել կենդանի տոնածառով, սակայն չեք ուզում ծառահատումների մասնակից դառնալ, Երևանի կենդանաբանական այգին այլընտրանքային` բնապահպանական տարբերակ է առաջարկում:

Ամեն տարի` ամանորյա տոներին ընդառաջ, Հայաստանի անտառներից, ծառահատումների արդյունքում, հազարավոր եղևնիներ են անհետանում: Իսկ տոներից հետո Ամանորի կենդանի խորհրդանիշները հայտնվում են աղբանոցում: Եթե դուք կարևորում եք Ամանորին տանը բնական տոնածառի առկայությունը, ծաղկամանով եղևնիների վարձակալությունը կարող է հարցի լուծման հրաշալի միջոց դառնալ:

Ցանկացողները հնարավորություն կունենան դեկտեմբերի 15-ից գալ Երևանի կենդանաբանական այգի և անձամբ ընտրել իրենց ծառը: Կազմակերպիչներն ավելի ուշ` պատվիրատուին հարմար ժամկետներում, ծառը կառաքեն նշված հասցեով Read the rest of this entry

Ինքնուրույն, հետաքրքրասեր ու աշխատասեր

Ինքնուրույն, հետաքրքրասեր ու աշխատասեր

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

- Երբեք չեմ ցանկացել, որ Մերին հասարակությունից կտրված զգա իրեն, մեկուսանա, այդ պատճառով էլ նա չի գնացել հատուկ դպրոց, փոխարենը հաճախել է հանրակարթական դպրոց, – պատմում է Մերիի մայրը` Արմինեն:

Մերի Ղազարյանը 16 տարեկան է, այս տարի ավարտել է 180 ներառական դպրոցը:

Նրա համար ուսուցման գործընթացը դժվար է եղել, որովհետև նրա լսողությունը թույլ է զարգացած: Սակայն դա նրան չի խանգարել ներառվել հասարակություն և իր հասակակիցների շրջապատ:

Հաղթահարելով ուսումնառության սկզբում եղած դժվարությունները` Մերին ավելի ու ավելի ինքնուրույն, հետաքրքրասեր ու աշխատասեր է դարձել: Նա շատ է սիրում նկարել, լուսանկարել, իրենց այգու ծաղիկները խնամել Read the rest of this entry

Նրա աշխարհը կառուցված է երազանքներից …

Նրա աշխարհը կառուցված է երազանքներից …

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

Մանե Մարգարյանը 13 տարեկան է, սովորում է Գայի անվան թիվ 129 դպրոցի 9-րդ դասարանում: Նա դեռ մանկուց հենաշարժողական համակարգի խնդիր ունի:

Դպրոցի հատուկ մանկավարժ Արմինե Գևորգյանի խոսքերով նա շատ ակտիվ է և միշը մասնակցում է դպրոցի միջոցառումներին:

Մանեն խելացի և ընկերասեր է, ազատ ժամանակ շատ է սիրում երաժշտություն լսել, ուղղակի պաշտում է Ռուբեն Սասունցու երգերը: Նա շրջապատված է բարի մարդկանցով և հոգատար ծնողներով, ովքեր դժվար պահերին միշտ իր կողքին են և օգնում են ցանկացած հարցում: Մանեն ապրում է իր երազանքներով, և երջանկությունը դառնում է անսահման, երբ դրանք կատարվում են Read the rest of this entry

Այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են սահմանափակումներ, նա տեսնում է հնարավորություններ

Այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են սահմանափակումներ, նա տեսնում է հնարավորություններ

 - Հույսը մեզ ստիպում է առաջ գնալ, պայքարել այն կյանքի համար, որին մենք արժանի ենք: Ես հույսով լի եմ ոչ միայն ինձ, այլ նաև հաշմանդամություն ունեցող մյուս բոլոր երեխաների համար:

Այս խոսքերը 17-ամյա Միշելա Մայքրոֆթինն են: Միշելան Երեխաների Խաղաղության Միջազգային Մրցանակի այս՝ 2011թ.-ի մրցանակակիրն է: Առաջադրված 5 երեխաներից ժյուրին նրան է ընտրել որպես հաղթող: Մրցանակը նրան հանձնեց Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մեյրիդ Միգուելը Read the rest of this entry

Իսկական ընկերները

Իսկական ընկերները

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

Մեր մորաքրոջ տղան լսողոթյան խնդիր ունի: Սկզբում շատ էինք դժվարանում նրա հետ շփվելու ժամանակ: Բայց հիմա ամեն ինչ շատ ավելի հեշտ է. Նա արդեն դպրոց է գնում, սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Արամը մեր եղբայրն է և ամենալավ ընկերը: Ճիշտ է, խաղալուց նա և Լիլիթը շատ են կռվում, բայց միևնույնն է, սիրում են իրար: Արամը երբեք չի թողնում, որ Լիլիթին նեղացնեն, իսկ Լիլիթն էլ արդեն սովորել է Արամի հետ խոսել պարզ` մի փոքր բարձր և հստակ, որպեսզի նա հասկանա և պատասխանի:

Հետգրություն

Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 8045 երեխա: Նրանցից շատերը դուրս են մնում կրթական համակարգից, որովհետև դպրոցներում չկան բոլորի համար սովորելու հավասար պայմաններ:

Մարիամ Ղազարյան

13 տարեկան

Երազում եմ զինվոր և փողկապով պաշտոնյա դառնալ

Երազում եմ զինվոր և փողկապով պաշտոնյա դառնալ

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

Էդմոնդ Հովհաննիսյանը տասը տարեկան է, ապրում է Աբովյան քաղաքում և սովորում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 ներառական դպրոցի 5-րդ դասարանում: Ամեն օր երկար ճանպարհը հաղթահարում են, որովհետև Աբովյանում չկա ներառական դպրոց, որտեղ Էդմոնդի հետ կզբաղվեն նաև հատուկ մանկավարժները: Սակայն բոլոր խնդիրները մոռացվում են, երբ Էդմոնդը մտնում է դասարան: Տնօրենի, ուսուցիչների ու դասընկերների ջերմ վերաբերմունքն ամեն օր նրան դպրոց են կանչում: Նա լսողության խնդիր ունի:

Էդմոնդը դասընկերներից բացի շփվում է իրենից բարձր դասարանի աշակերտների հետ:

- Իմ ամենասիրելի առարկաները Read the rest of this entry

Կյանքն առանց բռնության երեխաների աչքերով

Կյանքն առանց բռնության երեխաների աչքերով

Անհոգ, երջանիկ մանկություն, արժանապատիվ ու առանց բռնությունների կյանք էին կոչ  անում երեխաները բռնության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Կյանքն առանց բռնության» ցուցանդեսին ներկայացրած նկարների միջոցով: Ցուցահանդեսը նախաձեռնել էր Վորլդ Վիժն Հայաստանը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակում: Ցուցահանդեսը նպատակ ունի հասարակությանը ներկայացնել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության դեմ պայքարի կարևորությունն ու անհրաժեշտությունը:

This slideshow requires JavaScript.

Անահիտ Գրիգորյան, «Վորլդ Վիժն Հայաստան»

- Նկարների մի մասում երեխաները պատկերել են, թե ինչպիսին է կյանքն առանց բռնության, իսկ մյուս մասում բռնության տեսակներն են պատկերված: Սրանք երեխաների ընկալումներն են, նրանց ձայնն ուղղված մեզ՝ մեծահասակներիս, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող անձանց:

Ցուցահանդեսը կազմակերպելու նպատակով երեխաների խնամքի և պաշտպպանության 4 գիշերօթիկ հաստատություններում և երևանյան ու մարզային հանրակրթական 37 դպրոցներում նկարների մրցույթ էր հայտարարվել Read the rest of this entry

Ամաչկոտ արքայադուստրը

Ամաչկոտ արքայադուստրը

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

10-ամյա Ինեսսա Ղազարյանը սովորում է Երևանի թիվ 100 ներառական դպրոցի 3-րդ դասարանում: Դասերից հետո պարապում է հատուկ մանկավարժների` հոգեբանի և լոգոպետի հետ: Ինեսսան դժվարությունները հիմնականում կապված են խոսքի հետ: Կարևոր է այն հանգամանքը, որ առաջին իսկ օրվանից թե’ ուսուցիչները և թե’ երեխաները շատ լավ ընդունեցին աղջկան և փոքրիկը բարդույթներ չունեցավ:

- Սեպտեմբերի 1-ին դպրոցում միջոցառում էր կազմակերպվել և Ինեսսան ևս մասնակցում էր դրան,-պատմում է աղջկա մայրիկը` Միլենա Ավագյանը, -շատ հուզվեցի երբ Read the rest of this entry

Մեր առաջին ցուցահանդեսը` «Իմ մասին»

Մեր առաջին ցուցահանդեսը` «Իմ մասին»

Դե, որ ցուցահանդեսը վերնագրված է «Իմ մասին»… ուրեմն հենց ինձնից էլ սկսենք:

Ես Աննան եմ, ցուցահանդեսին ներկայացրել եմ իմ բնակավայրը` Ավանը: Նկարներս անվանեցի «Հին ու նոր Ավանը», քանի որ ներկայացրել էի հին չվերանորոգված և նոր բարեկարգված համայնքը:

Բացի իմ սիրելի Ավանի պատմությունից, կային և ուրիշ թեմատիկ ֆոտոպատմություններ ու առանձին լուսանկարներ: Օրինակ` Ագնեսի նկարը կոչվում էր «Պատմության հետքը»…

Ինձ ամենաշատը դուր եկավ Արթուր Հովհաննեսի ֆոտոպատմությունը… Չեմ ասի, թե ինչու… Եթե ձեզ հետաքրքրեց, լսեք ինքներդ…

Իսկ Անիինը` մեր մեդիա-ակումբի մասին էր: Հա, մոռացա ձեզ մեր մեդիա- ակումբի մասին պատմել: Այն արդեն 8 ամիս է, ինչ գործում է: Մենք ունենք հիանալի ուսուցիչ`Վահեն, որը համբերատար է և ըմբռնումով է մոտենում մեր ծույլ ու չարաճճի խմբի անդամներին… ու սովորեցնում է, ինչ է լուսանկարչությունը, ինչպես է պետք լուսանկարել: Համ էլ մեզ շա’տ է սիրում:

Բայց վերադառնանք ցուցահանդեսին: Ասեմ, որ մեր ֆոտոները ցուցադրվեցին Հովհ. Թումանյանի անվան թանգարանում: Ցուցահանդեսը կազմակերպել էին Զառան (Զարուհի Բաթոյանը) ու Վահեն (Վահե Բուդումյանը): Դե, սկզբում Զառան ներկայացրեց ցուցահանդեսի գաղափաը, ապա մի փոքր էլ մեզ և առաջարկեց շրջել ու նայել նկարները:Մենք հրավիրվածներին պատմում էինք մեր աշխատանքների մասին, բացատրում էինք դրանց իմաստն ու էությունը, հետո էլ լսում կարծիքներ: Դուք էլ կարող դրանք լսել… այստեղ:

Վերջում լավ հոգնեցինք ու… գնացինք տուն: Բայց դա չի նշանակում, որ մեր աշխատանքն ավարտվեց: Չէ, մենք էլի կլուսնակարենք, ֆոտոներով հետաքրքիր պատմություններ կպատմենք, միգուցե նույնիսկ ավելի հետաքրքիր ու տպավորիչ:

«Քիչ ամբիցիա, շատ բարություն». Զավեն Խաչիկյան

«Քիչ ամբիցիա, շատ բարություն». Զավեն Խաչիկյան

Գույներ, բարություն, գեղեցկություն և դրական էներգիա… Սա էին ասում մարդիկ իրենց տպավորություններն արտահայտելիս  ՄԱԿ-ի գրասենյակում բացված այսօրվա ցուցահանդեսի ժամանակ: Գլխավոր «հերոսը» հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանն էր, ում լուսանկարները պատկերում են հայ բնավորությունն ու բնապատկերները:

- Այս ցուցահանդեսը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ իմ ավանդական համագործակցության շարունակությունն է: Շնորհիվ ՄԱԿ-ի գրասենյակի հնարավոր եղավ ևս մեկ անգամ ցուցադրել իմ աշխատանքները, որոնք վառ և խարիզմատիկ հայերի և հայկական բնապատկերների հայելիներն են՝ արված Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում,- իր խոսքում նշեց Զավեն Խաչիկյանը:

Ցուցահանդեսը նվիրված էր ՄԱԿ-ի օրվան և կրում էր  «Միավորված գույներ խորագիրը»:  Ցուցահանդեսի կազմակերպումը նպատակ ունի Read the rest of this entry

Հինն ու նորը կողք կողքի…

Հինն ու նորը կողք կողքի…

Երևանի կենդանաբանական այգու 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արևորդի» փառատոնը հոկտեմբերի 17-ից 21-ը Երևանի պատմության թանգարանում կազմակերպել էր լուսանկարների ցուցահանդես:

Ցուցահանդեսին ներկայացվող լուսանկարները պայմանականորեն բաժանված են 2 մասի` հին և նոր: Հին լուսանկարների բաժնում ներկայացված էին այգու արխիվում պահպանված և այցելուների կողմից տրամադրված լուսանկարների մի մասը:

Ցուցահանդեսի շրջանակում արխիվային լուսանկարների ցուցադրությունը Երևանի կենդանաբանական այգու արխիվն ամբողջացնելուն ուղղված քայլերի յուրօրինակ դրսևորում էր: Երևանի կենդանաբանական այգին ամբողջական և մշակված արխիվ չունի: Առաջիկայում Ազգային արխիվում պահվող բոլոր այն թաստաթղթերը, գծագրերն ու մյուս նյութերը, որոնք վերաբերվում են այգուն, տեղ կգտնեն նաև Կենդանաբանական այգու արխիվում:

Read the rest of this entry

«Իմ մասին» մեդիաակումբի լուսանկարների առաջին ցուցահանդեսը

«Իմ մասին» մեդիաակումբի լուսանկարների առաջին ցուցահանդեսը

Հոկտեմբերի 26-ին ժամը 15:00, Հովհաննես Թումանյանի թանգարանում կկայանա «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության պատանեկան մեդիաակումբի լուսանկարների ցուցահանդեսը:

«Իմ մասին». այսպես է կոչվում ակումբը, որտեղ 2011 թվականի մարտից պատանիները լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացների են մասնակցում: Սա ակումբի անդամների առաջին ցուցահանդեսն է, որը թանգարանից հետո կհյուրընկալվի նաև Երևանի ներառական դպրոցներում:

Ցուցահանդեսը կազմակերպվում է «Կովկասյան տարածաշրջանի երեխաների համագործակցություն խոցելի խմբերի երեխաներին կրթական և համայնքային կյանքում ավելի արդյունավետ ներառելու համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ: Այն միաժամանակ իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Չեչնիայում:

Ծրագրի նպատակն է աջակցել կովկասյան երկրների երեխաների միջև համագործակցությանը, նրանց հնարավորություն տալով իրենց վերաբերող հարցերի շուրջ արտահայտելու կարծիքներ` օգտագործելով տարբեր մեդիա և տեղեկատվական միջոցներ:

Ֆիլմն ուժեղ գործիք է…

Ֆիլմն ուժեղ գործիք է…

- Կարեկցանքը չափազանց կարևոր բան է, շատ դրական զգացողություն, որ կարող է շրջադարձ անել մեր վարքագծում և մտածողության մեջ:

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի բացման ֆիլմի ռեժիսոր Պատրիկ Ռուսելիի խոսքերն են:

48 րոպե տևողությամբ «Green» ֆիլմը լավագույն ֆիլմերից  մեկն է, որն արդեն համբավ ունի բնապահպանական ֆիլմերի աշխարհում: «Green»-ը եռապատում շարքի մեկ հատվածն է միայն: Մյուս հատվածները պատմում են Բրազիլիայի և Կոնգոյի բնապահպանական խնդիրների մասին: Ֆիլմը պատմում է ինդոնեզական արևադարձային անտառների մասսայական հատումների պատճառով միայնակ ու անպաշտպան մնացած մեռնող էգ օրանգուտանգի մասին, սակայն իրականում անդրադառնում է բնությունը պահպանելու հարցում մարդու դերին: Read the rest of this entry

«Արևորդու» մեկնարկը. Մուշեղ Հովսեփյանի ֆոտոպատմությունը

«Արևորդու» մեկնարկը. Մուշեղ Հովսեփյանի ֆոտոպատմությունը

This slideshow requires JavaScript.

Քո հետքը բնության մեջ «Արևորդու» հետ

Քո հետքը բնության մեջ «Արևորդու» հետ

Երևանի գլխավոր փողոցներում այսօր երեկոյան կարելի էր տեսնել քայլող ձկների, թիթեռների, վիշապների, մկների և այլն: Հիմա կասեք` հեքիաթ եմ պատմում, բայց իրականությունն եմ փաստում:

Երևանյան երեկոն յուրօրինակ էր, քանի որ մեկնարկեց «Արևորդի» միջազգային բնապահպանական երրորդ փառատոնը, իսկ մեկնարկում էր այն արդեն ավանդույթ դարձած ինքնատիպ բնապահպանական շքերթով: Շուրջ 500-ից ավելի երեխաներ Երևանի կրթօջախներից կենդանիներ պատկերող գունագեղ զգեստներով երթի էին դուրս եկել բնությունը և շրջապատը պահպանելու իրենց կոչերով և Գերմանիայի Բրեմեն քաղաքից «Արևորդուն» հյուր եկած «Կոնֆուսաո» խմբի երաժիշտների գկխավորությամբ Read the rest of this entry