Որովհետև մենք ցանկանում ենք միավորել մեր հասարակությունը, այլ ոչ թե դասդասել մարդկանց, քանի որ անկախ իրենց դիրքից, կարողությունից ու խառնվածքից, բոլորն էլ մեկ մեծ հասարակության անդամ են:

Իսկ արևածաղիկը հենց այդպիսի մի հասարակության պատկերն է: Այն մեծ ու գեղեցիկ ծաղիկ է, որի գլխիկը կազմում են նրա սերմերը` փոքրիկ ու մեծ, լի ու փուչ: Եվ չնայած իրենց տարբերությանը` նրանք բոլորը միասին են ու կազմում են մեկ ամբողջություն` մի ամբողջ գեղեցիկ ծաղիկ, որը միշտ ձգտում է դեպի արև, դեպի ջերմություն: