2011 թվականից «Արևածաղիկի» խմբագրությանը կից գործում են ֆոտո- և վիդեոակումբներ, որտեղ պատանիները լուսանկարչության, ինչպես նաև ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացների են մասնակցում:
Մեդիակումբի նպատակն է մեդիայի տարբեր միջոցներով նպաստել երեխաների մասնակցությանը իրենց վերաբերող հարցերին, ինչպես նաև բարձրացնել նրանց պատասխանատվության զգացումը մարդու, մասնավորապես, երեխաների իրավունքների հանդեպ:
Լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացներն օգնում են մասնակիցներին օգտագործել տարբեր մեդիա հնարավորությունները և վեր հանել իրենց իրավունքներին, շրջակա միջավայրին վերաբերող հարցեր և այլ հուզող թեմաներ:
Երեխաների համար պարբերաբար կազմակերպվում են ֆոտո- և վիդեոարշավներ, ֆիլմի դիտում-քննարկումներ, ուսուցողական և գործնական այլ միջոցառումներ:
Ակումբի անդամները ֆոտո- և վիդեոբլոգներ են ստեղծում, համագործակցում են դպրոցների և մնամ այլ ակումբների հետ:
Ակումբի գործունեությունն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ: 
ovqer karox en andamagrvel akumbin?
Մեդիաակումբի հանդիպումներին կարող են մանակցելմինչև այն մարդիկ, ովքեր մասնակցում են մեր մեդիադասընթացներին կամ սիրում են լուսանկարել, ֆիլմեր պատրաստել, նյութեր գրել…
իսկ ինչպես կարող եմ միանալ Ձեր մեդիաակումբին?
Մեդիաակումբի միանալու համար դուք պետք է Արևածաղիկ ամսաթերթի լրագրողը լինեք, իսկ դրա համար պետք է մրցույթին մասնակցեիք, որն արդեն կայացել է: Բայց կարող եք պարզապես գրանցվել մեզ մոտ և ազատ տեղերի դեպքում ձեզ սիրուվ կներգրավենք: 56-01-43 հեռախոսահամարով զանգեք: Շնորհակալ ենք հետաքրքրության համար: