3-րդ «Արևորդին» կմեկնարկի հոկտեմբերի 14-ին: Միջազգային բնապահպանական փառատոնը կբացվի մեծդիմակահանդես-շքերթով, որը տեղի կունենա Երևանում: Հարյուրավոր երեխաներ Երևանից և Հայաստանի մյուս արզերից կենդանիների գույնզգույն զգեստներով և դիմակներով միասին կքայլեն Երևանի կենտորնական փողոցներով` քաղաքը լցնելով վայրի բնության շնչով:
Քաղաքում հայտնված համարձակ «կենդանիների» շնորհիվ հոկտեմբերի 14-ը կդառնա գունեղ մի տոն մեր քաղաքում: Միջոցառմանը կմասնակցեն նաև թատերական և երաժշտական խմբեր, որոնք շքերթը կդարձնեն ավելի գունեղ ու գրավիչ:
«Արևորդի»3-րդ միջազգային բնապահպանական փառատոնի ընթացքում կնշվի նաև Երևանի կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակը: Այգու հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում նախատեսվում է անցկացնել լուսանկարների ցուցահանդես, որտեղ կներկայացվեն նախապես հայտարարված «Կենդանաբանական այգու կենդանիների լուսանկարների մրցույթ»-ի լավագույն նմուշներն ու այգու արխիվային լուսանկարների հավաքածուի մի մասը:
Իս կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակին նվիրված դիմակահանդեսին կմասնակցեն 27 դպրոց, շքերթի մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի շուրջ 500 հոգի: