Դե, որ ցուցահանդեսը վերնագրված է «Իմ մասին»… ուրեմն հենց ինձնից էլ սկսենք:
Ես Աննան եմ, ցուցահանդեսին ներկայացրել եմ իմ բնակավայրը` Ավանը: Նկարներս անվանեցի «Հին ու նոր Ավանը», քանի որ ներկայացրել էի հին չվերանորոգված և նոր բարեկարգված համայնքը:
Բացի իմ սիրելի Ավանի պատմությունից, կային և ուրիշ թեմատիկ ֆոտոպատմություններ ու առանձին լուսանկարներ: Օրինակ` Ագնեսի նկարը կոչվում էր «Պատմության հետքը»…
Ինձ ամենաշատը դուր եկավ Արթուր Հովհաննեսի ֆոտոպատմությունը… Չեմ ասի, թե ինչու… Եթե ձեզ հետաքրքրեց, լսեք ինքներդ…
Իսկ Անիինը` մեր մեդիա-ակումբի մասին էր: Հա, մոռացա ձեզ մեր մեդիա- ակումբի մասին պատմել: Այն արդեն 8 ամիս է, ինչ գործում է: Մենք ունենք հիանալի ուսուցիչ`Վահեն, որը համբերատար է և ըմբռնումով է մոտենում մեր ծույլ ու չարաճճի խմբի անդամներին… ու սովորեցնում է, ինչ է լուսանկարչությունը, ինչպես է պետք լուսանկարել: Համ էլ մեզ շա’տ է սիրում:
Բայց վերադառնանք ցուցահանդեսին: Ասեմ, որ մեր ֆոտոները ցուցադրվեցին Հովհ. Թումանյանի անվան թանգարանում: Ցուցահանդեսը կազմակերպել էին Զառան (Զարուհի Բաթոյանը) ու Վահեն (Վահե Բուդումյանը): Դե, սկզբում Զառան ներկայացրեց ցուցահանդեսի գաղափաը, ապա մի փոքր էլ մեզ և առաջարկեց շրջել ու նայել նկարները:Մենք հրավիրվածներին պատմում էինք մեր աշխատանքների մասին, բացատրում էինք դրանց իմաստն ու էությունը, հետո էլ լսում կարծիքներ: Դուք էլ կարող դրանք լսել… այստեղ:
Վերջում լավ հոգնեցինք ու… գնացինք տուն: Բայց դա չի նշանակում, որ մեր աշխատանքն ավարտվեց: Չէ, մենք էլի կլուսնակարենք, ֆոտոներով հետաքրքիր պատմություններ կպատմենք, միգուցե նույնիսկ ավելի հետաքրքիր ու տպավորիչ:
Ապրեք էրեխեք ջան, շատ լավ նյութ եք արել…