Վերջին զանգ… ու նոր սկիզբ. խոսում են նախկին դպրոցականները

Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիներ հետ ավելի թանկ ու քաղցր է դառնում: Դպրոցական տասներկու տարիներն ամփոփվում են Վերջին զանգի արարողությամբ: Այդ օրը յուրատեսակ, աննկարագրելի զգացողություններ են խառնվում դպրոցականի հոգում ու ժպիտը թախիծի հետ` շնորհակալության, հրաժեշտի խոսքեր է ձոնում ուսուցիչներին: Հենց այդ օրն են պատանիները հասկանում, որ իրենց առջև նոր, ավելի պատասխանատու շրջան է բացվում, որից մեծապես կախված է նրանց ապագան:

Դպրոցին ու դասընկերներին հրաժեշտ տալը հեշտ չէ: Ինչպես համակերպվել, ինչ անել, որ բաժանումը ծանր չլինի. օգնում են նախկին դպրոցականները.

Տիգրանուհի Դավթյան , 25 տարեկան

Ամեն սկիզբ իր ավարտն ունի, բայց ամեն ավարտ մի նոր սկիզբ է, ուստի դպրոցական կյանքն այնպես ավարտեք, որ այն մատնանշի ձեր նոր, լավ ապագայի ու կյանքի ճանապարհի սկիզբը:

Արարատ Սարգսյան, 24տարեկան

Պետք է հարմարվել դպրոցից հեռանալուն, դժվար է իհարկե, քանի որ երկրորդ տուն է, որտեղ 12 տարի սովորում ես, ապրում: Գալիս է ժամանակն ու պետք է հեռանաս…

Գայանե Աբասյան ,19 տարեկան

Իմ և դասընկերներիս փորձից ասում եմ, որ պետք չէ դպրոցն ավարտելը ողբերգություն սարքել, հուզվել, լաց լինել և նման բաներ: Ավելի լավ է ավարտական քննությունների համար լացել չնայած դա էլ հարկավոր չէ: Մի քանի ամիս հետո միևննույնն է, ծիծաղելու եք լաց լինելու համար: Եվ հետո, ավելի լավ օրեր էլ կան, քան դպրոցական օրերը:

Վահագն Դիլբարյան , 27 տարեկան

Ինչպես էլ անցնի այդ օրը, միևնույնն է` այն միշտ հիշվելու է: Պետք է հարմակերպվել բաժանումներին, չէ որ պատահաբար ենք պատահում կյանքում, անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս… Իրական դժվարությունները դպրոցից դուրս են սկսվում, դասընկերներին հանդիպելն էլ դառնում է ավելի հազվադեպ ու անցնում երկրորդ պլան: Ձգտեք կայացման ու փառքի:

Սոֆյա Հակոբյան, 18 տարեկան

Սիրով լի անցկացրու այդ օրը, այն էլ երբեք չի կրկնվելու: Վերջին զանգից հետո, բեմի աստիճաններից իջնելու պահից ավարտվում է մանկությունդ: Բայց պետք չէ մտածել, որ արդեն մեծ ես ու հասուն: Այդ օրը մի վերջին անգամ դպրոցական խենթություններ արա, հարթիր խնդիրներդ դասընկերներիդ կամ ուսուցիչներիդ հետ, անկեղծ ուրախացիր ու լավ ժամանակ անցկացրու: Անպայման շարունակիր հարաբերություններդ դասընկերներիդ հետ, քանի որ նրանք անփոխարինելի են:

Շա~տ  ժպտացեք: Դուք օրվա հերոսներն եք, վայեյեք ձեր տոնն ու հավատով լցվեք գալիքի հանդեպ: Ամուր պահեք դպրոցական հիշողություններն ու կապն ընկերների հետ: Ի դեպ չմոռանաք նաև լավ պատրաստվել ավարտական քննություններին, դրանք այն փոքրիկ դժվարություններն են, որոնք կյանքի մյուս փուլերում ժպիտով եք հիշելու:

  Անի Պետրոսյան

About these ads

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s