Category Archives: Հավասար հնարավորություններ

Դեղին գծեր թույլ տեսնող մարդկանց համար

Դեղին գծեր թույլ տեսնող մարդկանց համար

Արդեն մոտավորապես մեկ շաբաթ է, ինչ Հայկական պետական մանկավարժական համալսարանի մուտքը սովորականից տարբերվում է աստիճաններին արված դեղին գծերով: Դրանք հատուկ նշանակություն ունեն:

Համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողներն իրականացրեցին «Դեղին գծերի ներկման» նախաձեռնությունը  թույլ տեսնող մարդկանց համար: Եվ պատահական չէ, որ այս նախաձեռնության հեղինակները Տիֆլոմանկավարժության բաժնի ուսանողներն են, ովքեր պետք է աշխատեն տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ, ում համար դեղին գծերն ուղղորդող և տարածության մեջ կողմնորոշող նշանակություն ունեն:

Read the rest of this entry

Դարցի 5-րդ մրցաշարն այս անգամ ուսանողների հետ

Դարցի 5-րդ մրցաշարն այս անգամ ուսանողների հետ
Դարցի մրցաշար

Մասնակիցներն ակտիվորեն մրցում են

Արդեն 5-րդ անգամ մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ «No Problem» ժամանցի կենտրոնում կազմակերպվում է ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարցի 5-րդ մրցաշարը:

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպություններն արդեն մի քանի տարի է, ինչ միջոցառումն իրականացնում են Հայաստանի դարցի ‎‎‎ֆեդերացիայի հետ համագործակցությամբ և Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

 «Հույսի կամուրջ» ՀԿ-ն Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ 2010 թ.-ից իրականացնում է «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագիրը, որի շրջանակում էլ այս տարի դարցի Read the rest of this entry

Երբ նորից դպրոց գնամ` շատ լավ եմ սովորելու

Երբ նորից դպրոց գնամ` շատ լավ եմ սովորելու
Արտյոմ Սերոբյան. լուսանկարը` Մուշեղ Հովսեփյանի

Արտյոմ Սերոբյան. լուսանկարը` Մուշեղ Հովսեփյանի

15-ամյա Արտյոմ Սերոբյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղից է: Նա հենաշարժական խնդիրներ ունի: Մինչև 4-րդ դասարանը սովորել է գյուղի դպրոցում, որից հետո դպրոցի տնօրինությունը նրա կրթությունը դպրոցում դարձրել է անհնարին, դասարանը տեղափոխելով երրորդ հարկ:

Ծնողները ստիպված էին երեխային տեղափոխել հենաշարժական խնդիրներ ունեցողների հատուկ դպրոց, որը գտնվում է Երևանում: Գյուղից Երևան ամեն օր գնալու դժվարությունները պատճառ դարձան, որ Արտյոմը դուրս մնա կրթությունից: Այժմ նա տանն է և չի օգտվում կրթության իր իրավունքից:

Այս պատմությանը երկու շաբաթ առաջ անդրադարձել էր «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը: Արձագանքելով հաղորդմանը և գնալով պատմության հետքերով` «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքը» ձեռնամուխ եղավ երեխայի կրթության իրավունքի պաշտպանությանը Read the rest of this entry

Ինքնուրույն, հետաքրքրասեր ու աշխատասեր

Ինքնուրույն, հետաքրքրասեր ու աշխատասեր

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

- Երբեք չեմ ցանկացել, որ Մերին հասարակությունից կտրված զգա իրեն, մեկուսանա, այդ պատճառով էլ նա չի գնացել հատուկ դպրոց, փոխարենը հաճախել է հանրակարթական դպրոց, – պատմում է Մերիի մայրը` Արմինեն:

Մերի Ղազարյանը 16 տարեկան է, այս տարի ավարտել է 180 ներառական դպրոցը:

Նրա համար ուսուցման գործընթացը դժվար է եղել, որովհետև նրա լսողությունը թույլ է զարգացած: Սակայն դա նրան չի խանգարել ներառվել հասարակություն և իր հասակակիցների շրջապատ:

Հաղթահարելով ուսումնառության սկզբում եղած դժվարությունները` Մերին ավելի ու ավելի ինքնուրույն, հետաքրքրասեր ու աշխատասեր է դարձել: Նա շատ է սիրում նկարել, լուսանկարել, իրենց այգու ծաղիկները խնամել Read the rest of this entry

Նրա աշխարհը կառուցված է երազանքներից …

Նրա աշխարհը կառուցված է երազանքներից …

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

Մանե Մարգարյանը 13 տարեկան է, սովորում է Գայի անվան թիվ 129 դպրոցի 9-րդ դասարանում: Նա դեռ մանկուց հենաշարժողական համակարգի խնդիր ունի:

Դպրոցի հատուկ մանկավարժ Արմինե Գևորգյանի խոսքերով նա շատ ակտիվ է և միշը մասնակցում է դպրոցի միջոցառումներին:

Մանեն խելացի և ընկերասեր է, ազատ ժամանակ շատ է սիրում երաժշտություն լսել, ուղղակի պաշտում է Ռուբեն Սասունցու երգերը: Նա շրջապատված է բարի մարդկանցով և հոգատար ծնողներով, ովքեր դժվար պահերին միշտ իր կողքին են և օգնում են ցանկացած հարցում: Մանեն ապրում է իր երազանքներով, և երջանկությունը դառնում է անսահման, երբ դրանք կատարվում են Read the rest of this entry

Այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են սահմանափակումներ, նա տեսնում է հնարավորություններ

Այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են սահմանափակումներ, նա տեսնում է հնարավորություններ

 - Հույսը մեզ ստիպում է առաջ գնալ, պայքարել այն կյանքի համար, որին մենք արժանի ենք: Ես հույսով լի եմ ոչ միայն ինձ, այլ նաև հաշմանդամություն ունեցող մյուս բոլոր երեխաների համար:

Այս խոսքերը 17-ամյա Միշելա Մայքրոֆթինն են: Միշելան Երեխաների Խաղաղության Միջազգային Մրցանակի այս՝ 2011թ.-ի մրցանակակիրն է: Առաջադրված 5 երեխաներից ժյուրին նրան է ընտրել որպես հաղթող: Մրցանակը նրան հանձնեց Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մեյրիդ Միգուելը Read the rest of this entry

Իսկական ընկերները

Իսկական ընկերները

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

Մեր մորաքրոջ տղան լսողոթյան խնդիր ունի: Սկզբում շատ էինք դժվարանում նրա հետ շփվելու ժամանակ: Բայց հիմա ամեն ինչ շատ ավելի հեշտ է. Նա արդեն դպրոց է գնում, սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Արամը մեր եղբայրն է և ամենալավ ընկերը: Ճիշտ է, խաղալուց նա և Լիլիթը շատ են կռվում, բայց միևնույնն է, սիրում են իրար: Արամը երբեք չի թողնում, որ Լիլիթին նեղացնեն, իսկ Լիլիթն էլ արդեն սովորել է Արամի հետ խոսել պարզ` մի փոքր բարձր և հստակ, որպեսզի նա հասկանա և պատասխանի:

Հետգրություն

Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 8045 երեխա: Նրանցից շատերը դուրս են մնում կրթական համակարգից, որովհետև դպրոցներում չկան բոլորի համար սովորելու հավասար պայմաններ:

Մարիամ Ղազարյան

13 տարեկան

Երազում եմ զինվոր և փողկապով պաշտոնյա դառնալ

Երազում եմ զինվոր և փողկապով պաշտոնյա դառնալ

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

Էդմոնդ Հովհաննիսյանը տասը տարեկան է, ապրում է Աբովյան քաղաքում և սովորում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 ներառական դպրոցի 5-րդ դասարանում: Ամեն օր երկար ճանպարհը հաղթահարում են, որովհետև Աբովյանում չկա ներառական դպրոց, որտեղ Էդմոնդի հետ կզբաղվեն նաև հատուկ մանկավարժները: Սակայն բոլոր խնդիրները մոռացվում են, երբ Էդմոնդը մտնում է դասարան: Տնօրենի, ուսուցիչների ու դասընկերների ջերմ վերաբերմունքն ամեն օր նրան դպրոց են կանչում: Նա լսողության խնդիր ունի:

Էդմոնդը դասընկերներից բացի շփվում է իրենից բարձր դասարանի աշակերտների հետ:

- Իմ ամենասիրելի առարկաները Read the rest of this entry

Ամաչկոտ արքայադուստրը

Ամաչկոտ արքայադուստրը

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

10-ամյա Ինեսսա Ղազարյանը սովորում է Երևանի թիվ 100 ներառական դպրոցի 3-րդ դասարանում: Դասերից հետո պարապում է հատուկ մանկավարժների` հոգեբանի և լոգոպետի հետ: Ինեսսան դժվարությունները հիմնականում կապված են խոսքի հետ: Կարևոր է այն հանգամանքը, որ առաջին իսկ օրվանից թե’ ուսուցիչները և թե’ երեխաները շատ լավ ընդունեցին աղջկան և փոքրիկը բարդույթներ չունեցավ:

- Սեպտեմբերի 1-ին դպրոցում միջոցառում էր կազմակերպվել և Ինեսսան ևս մասնակցում էր դրան,-պատմում է աղջկա մայրիկը` Միլենա Ավագյանը, -շատ հուզվեցի երբ Read the rest of this entry

Կյանքի մի մասնիկը` բոլորին…

Կյանքի մի մասնիկը` բոլորին…

Համելտ Արզումանյանի աշխատանքներից

«Երբ աշխատանքդ նվիրում ես, դա նույնն է, թե կյանքիցդ մի կտոր վերցնես ու տաս ուրիշին»,- ասում է Համլետը:

Նա և  Խարբերդի մասնագիտացված մանկատան մյուս սաները Երևան էին եկել մի շատ կարևոր առիթով. ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում բացված Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքն էր:

Ինչպես նշեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, ցուցահանդեսը, որ տևելու է մեկ շաբաթ, նվիրված է երիտասարդների միջազգային օրվան:

- Աշխատանքների մեծամասնությունն արվել է աուտիզմիով հիվանդ երեխաների կողմից,ինչը բավականին բարդ է,սակայն մեր մասնագետների օգնությամբ մեր սաներն իրենց  հոգեկան աշխարհի մասնիկները ներդրել են այս յուրահատուկ աշխատանքների մեջ: Read the rest of this entry

Նոր մրցաշար` հանուն մեր նպատակի

Նոր մրցաշար` հանուն մեր նպատակի

«Սկարպ» ՀԿ նախագահ Աշոտ Մկրտչյանը

- Ուռաաա~….
– Խփեցի~…
– Ջաա~ան, հաղթեցի~…
Այսպիսի ուրախ բացականչություններ շատ հաճախ կարելի էր լսել մարտի 9-ին «Փլեյ սիթի» ժամանցի կենտրոնում: Իսկ բացականչությունների ու ոգևորության առիթը «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով բոուլինգի առաջին մրցաշարն էր, որն իրականացրել են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն արևելք» հասարակական կազմակերպությունները: Մրցաշարը կազմակերպվել էր կանանց միջազգային օրվա առթիվ և իրականացվեց էր Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Read the rest of this entry

Միշտ ցանկացել եմ պարել Մադոննայի հետ

Միշտ ցանկացել եմ պարել Մադոննայի հետ

Իմ զրուցակիցն է «Շանթ» հեռուստաընկերության «Պարի’ր, թե կարող ես» նախագծի հաղթող Հայկ Հոբոսյանը: Հայկի հաղթանակին հավատում էին շատերը, միայն ոչ նա: Այս նախագիծը տվել է նրան հենց այդ հավատը, որը պակասում էր այդ ժամանակ: Read the rest of this entry

Ռուսական արջուկն ու լավագույններից մեկը

Ռուսական արջուկն ու լավագույններից մեկը

Սամվել Պապյան

Սամվել Պապյանը 8 տարեկան է և ընդգրկված է ներառական կրթության ծրագրում: Սովորում է Գայի անվան 129 դպրոցում: Դեռ երեք տարի առաջ նա դժվարությամբ էր խոսում: Սամվելն աուտիզմ ունի: Այսօր նա խոսում է հայերեն, ռուսերեն, հետաքրքրվում է անգլերենով, կազմում է իր սեփական եռալեզու բառարանները:

Վերջերս նա մասնակցեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային խաղ-մրցույթին Read the rest of this entry

Նկարում ենք կոնվենցիա

Նկարում ենք կոնվենցիա

Նարեկ Հակոբյան, Երևանի 62 դպրոց, 3-րդ դասարան

Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ նկարչական մրցույթ` «Նկարում ենք կոնվենցիա» խորագրի ներքո: Մրցույթը նվիրված էր Հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիային, որն այս տարի մայիսին վավերացրեց նաև Հայաստանի Հանրապետությունը: Միջոցառումը նախաձեռնել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը «Առաքելություն Արևելք» կազմակերպության աջակցությամբ:

Արտյոմ Մամարյան, Երևանի 150 դպրոց, 6-րդ դասարան

Մրցույթն անց կացվեց Երևանի 11 ներառական դպրոցների 19 աշակերտների միջև, ովքեր տեղում նկարազարդեցին Հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիայի 30-րդ հոդվածը` Մասնակցություն մշակութային կյանքին, սպորտային և ազատ ժամանակի կազմակերպմանն ուղղված այլ միջոցառումներին: Մրցույթի արդյունքում ընտրված լավագույն նկարները կդառնան կոնվենցիան լուսաբանող պաստառներ և օրացույցներ, որոնք կտարածվեն Երևանում, ինչպես նաև հանրապետության այլ մարզերում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակում` նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կազմակերպվող: Երեխաների աշխատանքներից լավագույնները կտպագրվեն նաև «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի շափիկին:

Չորս պատմություն

Չորս պատմություն

Այսօր մեզ հետ կողք կողքի ապրում, սովորում, ստեղծագործում և աշխատում են մարդիկ, ովքեր ամենից լավ գիտեն, թե ինչ է նշանակում խիստ թեք գետնանցումներ, անհարմարավետ երթուղային, առանց թեքահարթակի շենքեր, խանութներ, իսկ երբ դրան ավելանում են մեր խեթ հայացքները, մեզնից շատ շատերը, համոզված եմ, կասեին վերջ ու կդնեին վերջակետ:

Մինչդեռ կան և խիզախներ, որոնք ակտիվ կյանքով ապրելով, կոտրում են հաշմանդամ մարդու մասին վաղուց հնացած կարծրատիպերը և ապացուցում, որ մարդիկ հաշմանդամ չեն ծնվում, այլ նրանց այդպիսին դարձնում է հասարակությունը` ամեն օր «չ»-երի մի մեծ պարկ ուսին բերելով:

Եթե ուժերիդ վստահես, անպայման կհաղթես

«Ուզում եմ, որ մեր քաղաքում հարմարություններ լինեն, ճիշտ է, ես արդեն սովորել եմ, ամեն տեղ գնում եմ, աստիճան ու ծառ էլ եմ բարձրանում, բայց մեր քաղաքում կան տեղեր, որ ոչ միայն ինձ համար են վտանգավոր: Մենակ ես չեմ, շատ մարդիկ կան», -  Արտակ Դավթյանը: Նա սովորում է 150-րդ դպրոցի 7-րդ դասարանում: Դպրոցն արդեն յոթ տարի է` իրականացնում է ներառական կրթություն և սերտորեն համագործակցում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ: Read the rest of this entry

«Գնալ, տեսնել, սովորել…»

«Գնալ, տեսնել, սովորել…»

 

Աննա Ավետիսյան

 

Աննան սովորում է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում և որոշել է դառնալ մարդու իրավունքների պաշտպան: Աննան տեղաշարժման դժվարություններ ունի մեր քաղաքում, որն այնքան անմատչելի է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Հենց այս պատճառով էլ Աննան ցանկանում է  մնալ ու շատ բան փոխել Հայաստանում: Ժամանակին զբաղվել է շախմատով ու լողով: Հիմա էլ սկսել է կիթառ նվագել ու բլյուզ լսել:

- Աննա՛, ի՞նչ նախասիրություններ ունես:

- Նախասիրություններս շատ են: Հիմնականը երաժշտությունն է: Սկսել եմ կիթառ նվագել, բլյուզ լսել: Վերջերս փոխվել է իմ երաժշտական ճաշակը: Թատրոն եմ սիրում, շախմատ, բայց վերջերս չեմ հասցնում դասերիս հետ համատեղել Read the rest of this entry

,,Խոսել պետք չէ, պետք է գործել,,

,,Խոսել պետք չէ, պետք է գործել,,

ArmanԱրման Մուշեղյանն ապրում է Աբովյանում: Իննսունականների սկզբին, երբ 9-րդ դասարան էր, դպրոցներում ջեռուցում չկար և դրանից էլ տուժել էր կրթության որակը, ծնողները նրան ուղարկեցին Ռուսաստան, որտեղ էլ ավարտեց դպրոցը և ընդունվեց ինստիտուտ: Սակայն 1997-ին ծնողների խնդրանքով վերադարձավ հայրենիք և ուսումը շարունակեց նախ ԵՊՀ տնտեսագիտական, ապա` աշխարհագրական ֆակուլտետի մագիստրատուրայում:
2001 թվականիի ամռանը, երբ արդեն ստացել էր մագիստրոսի կոչումը Արմանը ավտովթարի է ենթարկվում, Read the rest of this entry