Մարտի 1-ին մի խումբ դպրոցականներ հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում: Նրանք ներառական դպրոցների աշակերտական խորհուրդների, ինչպես նաև «Հույսի կամուրջ» ՀԿ անդամներն էին էին:
Հանդիպումը կազմակերպվել էր ԱԺ «Բաց դաս», ինչպես նաև «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Իմ մասին» երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրերի շրջանակում

10-ամյա Ինեսսա Ղազարյանը սովորում է Երևանի թիվ 100 ներառական դպրոցի 3-րդ դասարանում: Դասերից հետո պարապում է հատուկ մանկավարժների` հոգեբանի և լոգոպետի հետ: Ինեսսան դժվարությունները հիմնականում կապված են խոսքի հետ: Կարևոր է այն հանգամանքը, որ առաջին իսկ օրվանից թե’ ուսուցիչները և թե’ երեխաները շատ լավ ընդունեցին աղջկան և փոքրիկը բարդույթներ չունեցավ:
