Category Archives: Մեզ շրջապատող աշխարհը

Ես զգում եմ, որ գիտակցությունը հոգնում է սահմանումներից.Արամ Պաչյան

Ես զգում եմ, որ գիտակցությունը հոգնում է սահմանումներից.Արամ Պաչյան

Լուսանկարը Մուշեղ Հովսեփյանի

Կայացավ արձակագիր, էսսեիստ Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» գրահրատարակչությունը Հայաստանում առաջին գրական գործակալության հետ համագործակցությամբ:

Թեև հեղինակը խորհուրդ է տալիս վեպը կարդալ 16-ից բարձր տարիքի անձանց,
մենք չէինք կարող այս առիթը բաց թողնել և չգրել իրադարձության մասին, քանի որ մեր պատանի ընթերցողն արդեն հասցրել է կարդալ Արամ Պաչյանի պատմվածքներից և նրան ճանաչում է հարցազրույցներից: Read the rest of this entry

Տոնական միջոցառումներ կենդանաբանական այգում

Տոնական միջոցառումներ կենդանաբանական այգում

Տոնական միջոցառումներով եւ ուրախ տրամադրությամբ մայիսի 1-ին տեղի կունենա Երեւանի  կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը:

Այգին դռներն այցելուների համար կբացի առավոտյան ժամը 9:00-19:00-ը: Երևանի  քաղաքապետարանի աջակցությամբ, տարեշրջանի բացման օրը մինչև 16 տարեկան այցելուների  մուտքն ազատ կլինի:

Այս տարի ևս կենդանաբանական այգու այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ և տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով, հետաքրքիր խաղերով:

Read the rest of this entry

«Վարք հավերժության»-ը` միասնության խորհրդանիշ

«Վարք հավերժության»-ը` միասնության խորհրդանիշ

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Մոսկովյան-Տերյան խաչմերուկի հարակից տարածքում տեղի ունեցավ ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» անվանումով բրոնզաձույլ, 3 մետր բարձրությամբ խորհրդանշական քանդակի բացումը: Բացման արարողությանը ներկա գտնվեցին ու մասնակցեցին ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Քանդակը Դավիթ Երևանցու նվերն է Մայր հայաստանին: Այն ձուլվել է Պրահայում (Չեխիա)` մոսկվաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի հովանավորությամբ: Ճարտարապետն է Ռուբեն հասրաթյանը:

«Մշո ճառընտիրը» հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիր մատյանն է: Այն գրվել է և ծաղկվել է 1200-1202թթ.

Երզնկայի Ավագ վանքում` Բաբերդի տաունտեր Աստվածատուրի պատվերով: Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը` Ստեփանոսը:  Read the rest of this entry

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք. էստաֆետը փոխանցված է

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք. էստաֆետը փոխանցված է

Երևանն իրոք արտասովոր էր` տոնական, գունագեղ ու բազմազան: Մեր մայրաքաղաքի տարբեր փողոցները, պուրակներն ու այգիները լցված էին տոնական շնչով: Մեկնարկեցին Երևանը գրքի համաշխարհային մայրարաղաք միջոցառումները:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գրքի իսկական տոն էր: ԳԱԿ-ը հանրությանը ներկայացրեց «ArmBookExpo» միջազգային ցուցահանդեսը, որտեղ ընթերցողները կարող էին ծանոթանալ բազմալեզու և տարբեր թեմաներով գրքերի: Ցուցասրահներում ներկայացված էին ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան (Եգիպտոս. Լիբանան, Լեհաստան. ԱՄՆ, Անգլիա և այլն) հրատարակության գրքեր:

Read the rest of this entry

Դեղին գծեր թույլ տեսնող մարդկանց համար

Դեղին գծեր թույլ տեսնող մարդկանց համար

Արդեն մոտավորապես մեկ շաբաթ է, ինչ Հայկական պետական մանկավարժական համալսարանի մուտքը սովորականից տարբերվում է աստիճաններին արված դեղին գծերով: Դրանք հատուկ նշանակություն ունեն:

Համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողներն իրականացրեցին «Դեղին գծերի ներկման» նախաձեռնությունը  թույլ տեսնող մարդկանց համար: Եվ պատահական չէ, որ այս նախաձեռնության հեղինակները Տիֆլոմանկավարժության բաժնի ուսանողներն են, ովքեր պետք է աշխատեն տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ, ում համար դեղին գծերն ուղղորդող և տարածության մեջ կողմնորոշող նշանակություն ունեն:

Read the rest of this entry

Ի՞նչ նվիրել սիրելիներին

Ի՞նչ նվիրել սիրելիներին

Բոլոր տոներից կամ կարևոր իրադարձություններից առաջ կանգնում ենք նվեր ընտրելու հաճելի, մի քիչ էլ դժվար խնդրի առաջ: Նվեր ընտրելը պատասխանատվություն է, քանի որ իր մեջ ներառում է նաև քո վերաբերմունքը հասցեատիրոջ նկատմամբ: Կարևոր է, որ այն պարզապես նվեր չլինի հենց այնպես տալու համար, այլ հատուկ ընտրված լինի տվյալ մարդու համար:

Օրինակ` նյութապաշտ մարդկանց չպետք է ռոմանտիկ նվերներ անել: Նրանց կարելի է ուղիղ հարցնել, թե ի՞նչ է իրենց պետք, ու նվիրել այն, ինչն անհրաժեշտ է: Բնականաբար, նվերը կարող է լինել ոչ նյութական Read the rest of this entry

Բարև Նոր տարի

Բարև Նոր տարի

Շուտով կգա Նոր տարին: Այն մարդկանց ամենասպասված և սիրելի տոներից մեկն է: Մարդիկ տոնածառը կզարդարեն տարբեր տեսակի խաղալիքներով:

Շուտով Ձմեռ պապը կայցելի երեխաներին և շատ նվերներ կբերի նրանց. խաղալիք ավտոմեքենաներ, տիկնիկներ, տարբեր տեսակի նվերներ և այլն: Read the rest of this entry

Նամակ Ձմեռ պապին

Նամակ Ձմեռ պապին

                                                                  «Սիրելի Ձմեռ պապ

Վաղ մանկության տարիներից ինձ է ուղեկցում Ձեր կերպարը՝ երկար ճերմակ մորուքով, շատ բարի աչքերով:

Ամեն տար՝ Ամանորին, մենք  նամակներ ենք գրում Ձեզ ու նվերներ խնդրում: Սիրելի Ձմեռ պապ՝ ես արդեն մեծ եմ նվերներ խնդրելու համար: Չնայած, որ տարիքում էլ լինեմ, ինձ հետ կլինի Ձեր բարի և լուսավոր կերպարը:

Ուզում եմ Ամանորի հրաշքը լինի բոլորի սրտերում: Եթե աշխարհում շատ լինի բարությունը՝ անարդարություններ քիչ կլինեն»:

 

 

Էլեն Մելիքյան

Հետաքրքիր միջադեպ Ամանորին

Հետաքրքիր միջադեպ Ամանորին

Ձմեռ էր: Դեկտեմբեր ամսվա վերջին օրերն էին:  Ես զարդարում էի եղևնին: Մենք անհամբեր սպասում էինք, թե երբ մեզ կայցելի Ձմեռ պապը: Անցավ ևս մի քանի օր և վրա հասավ դեկտեմբերի 31-ը: Մենք եռուզեռի մեջ էինք:

Պատրաստում էինք սեղանը, դասավորում Ամանորի բարիքները: Մոտենում էր գիշերվա 12-ը: Մենք հավաքվել էինք սեղանի շուրջ ու սպասում էինք ավանդական զանգերին: Read the rest of this entry

3-րդ «Արևորդին»

3-րդ «Արևորդին»

3-րդ «Արևորդին» կմեկնարկի հոկտեմբերի 14-ին: Միջազգային բնապահպանական փառատոնը կբացվի մեծդիմակահանդես-շքերթով, որը տեղի կունենա Երևանում: Հարյուրավոր երեխաներ Երևանից և Հայաստանի մյուս արզերից կենդանիների գույնզգույն զգեստներով և դիմակներով միասին կքայլեն Երևանի կենտորնական փողոցներով` քաղաքը լցնելով վայրի բնության շնչով:

Քաղաքում հայտնված  համարձակ «կենդանիների» շնորհիվ հոկտեմբերի 14-ը կդառնա գունեղ մի տոն մեր քաղաքում: Միջոցառմանը կմասնակցեն նաև թատերական և երաժշտական խմբեր, որոնք շքերթը կդարձնեն ավելի գունեղ ու գրավիչ Read the rest of this entry

2013-ին Հայաստանում կանցկացվի Գերգիևյան փառատոնը

2013-ին Հայաստանում կանցկացվի Գերգիևյան փառատոնը

- Հայաստանը երաժշտության երկիր է: Ես և իմ կենսագրությունը շատ է կապված Հայաստանի հետ: Սա ինձ համար կարծես տունդարձ լինի,- այսպես իր տպավորություններով լրագրողների հետ կիսվեց Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մաեստրո Վալերի Գերգիևը, ով այս օրերին Հայաստան է ժամանել անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Երևանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

- Ինձ համար մեծ պատիվ է այստեղ` Հայաստանում գտնվել հատկապես Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի օրերին: Read the rest of this entry

Մենք կփորձենք լսել քաղաքի ձայնը

Մենք կփորձենք լսել քաղաքի ձայնը

Ամեն օր  ու ամեն վայրկյան յուրաքանչյուրս հազարավոր ձայներ է լսում: Եվ ոչ մեկիս մտքով էլ կարծում եմ` չի անցել այդ ձայները վերածել երաժշտության:  Սակայն պետք է նշեմ, որ աշխարհում գտնվել է մի մարդ, ում մտքով դա ոչ միայն անցել է, այլև նրան այդ բոլոր զանազան ձայներից հաջողվել է  «պատրաստել» ֆիլմի երաժշտություն` soundtrack:

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում հյուրընկալված Անդրեա Մարտինիոնին փառատոնի ընթացքում վարելու է «Ձայնային տարածություն և ձայնի ձևավորում անիմատորների համար»  արհեստավարժության դասընթացը Read the rest of this entry

ԾԱՂԿԱԾ ԴԵՂՁԵՆԻՆ

ԾԱՂԿԱԾ ԴԵՂՁԵՆԻՆ

Ճամփեզրին միայնակ կանգնած դեղձենին այդ տարի ծաղկել էր շատ ավելի գեղեցիկ, քան նախորդ տարիներին:
Անցորդներից ոչ ոք չէր կարողանում անտարբեր անցնել վարդագույն զգեստով այդ գեղեցկուհու կողքով: Գալիս էին, հասնում ծաղկած դեղձենուն և զարմանքից ու հիացմունքից բացականչում, թե ոնց է պատահել, որ մարդկային հոգածու ձեռքից հեռու աճել է այս գեղեցկուհին:

Իսկ ծաղկած դեղձենու վարդագույն զգեստին կնախանձեին ոչ միայն նրա քույր դեղձենիները, այլև շատ նրբաճաշակ տիկնայք և օրիորդներ:

Հմայում էր դեղձենին բոլորին, մեղմ օրորվում քամուց, մարդիկ էլ ասում էին, որ Read the rest of this entry

Ճանապարհ դեպի…

Ճանապարհ դեպի…

Ամռան 12-րդ օրն էր`արևային (օրվա առաջին կեսին միայն) ու խոստումնալից:  Քայլելով կիրակնօրյա Երևանով շուտով հասա հանդիպման վայրը, որտեղից պետք է ճանապարհ ընկնեինք: Երբ մոտեցա, տեսա մի երթուղային և կարծեցի, թե <<մերոնք են>>: - Ջերմուկ ենք գնում,- ասացին նրանք,ու ես հասկացա, որ ուր որ է գնալու էի միանգամայն ուրիշ ուղղությամբ և ուրիշ խմբի հետ: Read the rest of this entry

Տասը թիվը հաջողության թիվ

Տասը թիվը հաջողության թիվ

Դե իհարկե, միայն սա էր ինձ պակասում. առջևում պետական քննություն է, իսկ ես հանգիստ-անհանգիստ պառկած եմ վերակենդանացման բաժանմունքում:

-Տեսնես ինչու, խեղճ երեխա երևի շատ է պարապել ու մտախմունքից ուշագնաց է եղել,- խոսում էին կողքիս կանգանծ բուժքուրները, ովքեր երակներս էին փորփրում ու կապտացնում` փորձելով կաթիլային միացնել: Վերջապես հաջողվեց:

Նրանք նացին ընդմիջման, և ես աչքերս բացեցի ու ինչ.պառկած եմ մի չոր անկողնում, պտտվում եմ աջ պատուհաններ են, պտտվում եմ ձախ` մի կին է նիհար ու լացում է, պտտվում եմ Read the rest of this entry

Ամուր փակված աչքերով

Ամուր փակված աչքերով

Ամեն գիշեր  գլուխս բարձին դնելիս ի մի եմ բերում այդ օրը: Ոչ մի նոր բան, կենցաղային առօրյա, ձանձրալի, տաղտկալի առօրյա: Այս հիասթափությունից հետո տրվում եմ երազանքներին, գունավոր, պայծառ երազանքներին: Փակում եմ աչքերս ու սավառնում, սավառնում եմ հեռո¯ւ, հեռո¯ւ…

Ի¯նչ հրաշալի է, հրաշալի է կտրվել այդ առօրյայից և սավառնել այն մոլորակում, որը միայն քոնն է, քո երազանքների բնակարանն է, չկա ոչ ոք, միայն դու և քո երազանքները:

Այնքան կցանկանայի, որ այդ իմ մոլորակը համերաշխության պայմանագիր կնքեր երկիր մոլորակի հետ և գործեին միասին, Read the rest of this entry

Անփոխարինելին…

Անփոխարինելին…

12 տարի առաջ էր, երբ ես առաջին անգամ տեսա նրան: Այդ ժամանակ ընդհամենը 6 տարեկան էի, ամեն ինչ նոր ու անծանոթ էի ինձ համար, անծանոթ ու մի քիչ էլ վախեցնող: Կանգանծ էի դպրոցի բակում` մայրիկիս ձեռքն ամուր բռնած: Շուրջս շատ, շատ երեխաներ կային իրենց ծնողների հետ, փուչիկներով, դպրացական հագուստով, իսկ աչքերում` մեծ հուզմունք ու հետաքրքրություն:

Կանգնած էինք շարքերով. մեր շարքի դիմաց ես շարունակ տեսնում էի մի կնոջ, որը հոգատար ու սիրալիր խոսում էր երեխաների հետ, կարգավորում էր շարքը, որոշ ցուցումներ տալիս: Եվ ահա մի որոշ ժամանակ անց նա մեզ ասաց. «Գնացինք, երեխաներ» Read the rest of this entry

Երազանքս` երկնքին

Երազանքս` երկնքին

Երբ փոքր էի, մայրս ասում էր, որ եթե Նոր տարվա գիշերը դուրս գամ և երկնքին պատմեմ իմ երազանքները, դրանք կիրականանան: Միշտ այդպես եմ արել: Ու մինչև հիմա էլ ժամը տասներկուսին նախորդող րոպեներին ես երկնքի հետ եմ:

Շատ սովորույթներ կան մեր ընտանիքում: Մեզ համար Ամանորը ընտանեկան տոն է:  Չեմ սիրում, երբ այդ խոստումնալից գիշերը մարդիկ տնետուն են ընկնում Read the rest of this entry

Անկեղծ զրույց` տանիքում

Անկեղծ զրույց` տանիքում

Ռուբեն Հախվերդյան. այս անունը լսելով շատերի մտքին են գալիս այն հին ու նոր երևանյան երգերը, որ մեզանից շատերն են իրենց կյանքում գոնե մեկ անգամ լսել, իսկ շատերն էլ հենց այդ երգերի տակ սիրահարվել, երազել , փնտրել ու գտել են այն հարցերի պատասխանները , որ գուցե և շատ հաճախ գիտեին , բայց և այնպես համարձակություն չէին ունենում խոստովանելու ու բարձրաձայնելու: Read the rest of this entry

Մուլտֆիլմերը, եթե երեխաների համար են, պետք է լինեն կարճամետրաժ և չանցնեն քսան րոպեն

Մուլտֆիլմերը, եթե երեխաների համար են, պետք է լինեն կարճամետրաժ և չանցնեն քսան րոպեն

Նախ սկսենք մուլտֆիլմ բառի մեկնաբանումից. այն է` մուլտֆիլմ նշանակում է փոքր ֆիլմ:

Մուլտֆիլմերը ստեղծվում են թե’ մեծահասակների, և թե’ փոքրերի համար, բայց մուլտֆիլմերի անդավաճան հասցեատերերը երեխաներն են: Read the rest of this entry

3 RUN ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱԶԱՏ ՎԱԶՔ

3 RUN ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱԶԱՏ ՎԱԶՔ

Զրուցակիցներս 3 run-parkour մարզաձևի ներկայացուցիչ 3run family թիմի անդամներն են, որոնց ղեկավարին գտա շատ պատահական` սոցիալական կայքերից մեկում: Հարցազրույցն անցկացրինք նրանց մարզադահլիճում:

Հետաքրքիր էր նրանց պարապմունքի ականատեսը լինելը: Եվ հավատացեք, որ, եթե ձախողվելու վախը չլիներ, ես ևս այդ պահից ի վեր կփորձեի ուժերս նաև այդ մարզաձևում: Read the rest of this entry

«Աշնան արևով» ջերմացած

«Աշնան արևով» ջերմացած

Որտեղի՞ց այս գյուղական դահլիճում այսքան ջերմ ու գգվող արև: Դրսում քամի է, անձրև, Կողբ գյուղի մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում մի տաք ու պայծառ արև այդ երեկո այնպես ժպտում էր հանդիսատեսին:

Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» համանուն վիպակի բեմականացումն էր: Անկեղծ ասած, մենք գյուղի բնակիչներս, թերահավատորեն ենք վերաբերվում մայրաքաղաքից կտրված մշակույթին, մասնավորապես` թատրոնին: Բայց այն, ինչի հանդիսատեսը եղա ես Read the rest of this entry

Նկարչական օր. այս անգամ համահայկական

Նկարչական օր. այս անգամ համահայկական

The Pan-Armenian Painting Day is an event which encourages and empowers young Armenians worldwide to raise their voice for the preservation of their mother land’s unique natural heritage.

The Pan-Armenian Nature Painting Competition’s idea is to involve Armenian children and youth’s throughout the country and abroad into a huge painting contest for the most beautiful nature paintings.

2010 թվականի Նկարչական օրը յուրահատուկ է նրանով, որ կրում է համահայկական բնույթ: Առաջին անգամ մրցույթին մասնակցում են նաև հայ երեխաներ և երիտասարդներ` Սփյուռքի տարբեր գաղթօջախներից. մրցույթն ընթանում է 4 տարբեր տարիքային խմբերի միջև:

Համահայկական նկարչական մրցույթի արդյուքները կամփոփվեն նոյեմբերին, իսկ դեկտեմբերին կկայանա մրցանկաբաշխությունը: Read the rest of this entry

Մի օրվա պատմություն

Մի օրվա պատմություն

Էրիկ Սարգսյանի համար դրամահավաքը շարունակվում է: Կամավորների խումբը կրկին դուրս է եկել մայրաքաղաք, մեր համաքաղաքացիներին 4-ամյա տղայի փրկությանը մասնակից դարձնելու համար:

Լուսանկարներում`Լիլիթ Նուրիջանյան, Արման Ղարիբյան, Մարիամ Մուղդուսյան, Անի Հովհաննիսյան, Անուշ Քոչարյան, Էլեն Արզումանյան:

Նրանք

Դրամահավաք Երևանի սրճարաններից մեկում

Դրամահավաքը շարունակվում է սրճարանում

Մի փոքր հանգիստ...

Մեր «Ե՞ս YES!»-ը չորս տերեկան է

Մեր «Ե՞ս YES!»-ը չորս տերեկան է

Գժոտ ամսագրի գժոտ խումբը

«Ե՞ս YES!» երիտասարդական ամսագիրը տոնեց իր 4-ամյակը:

2006թ. Անի Քոչարի մտահղացմամբ ծնվեց «Ե՞ս YES!» -ը և մայիսին կրպակներում հայտնվեցին գունեղ ու երիտասարդական շնչով լցված, իր տեսակի մեջ եզակի ամսագրի հազարավոր օրինակները: Այն կարճ ժամանակում դարձավ ընթերցողի ընկերը, խորհրդատուն ու սպասված հյուրը:

Ամսագրում արծարծվում են բացառությամբ երիտասարդներին հուզող հարցեր ու խնդիրներ, որոնց միջոցով ամսագրի երիտասարդ բայց փորձառու լրագրողները ոլորտի մասնագետների օգնությամբ իրենց լուծումներն ու տարբերակներն են առաջարկում դրանք հաղթահարելու համար Read the rest of this entry

Սերենադներ Երևանում

Սերենադներ Երևանում

Արտասահմանյան ֆիլմերում տեսել ենք, թե ինչպես է սիրահարված երիտասարդը երգում իր ընտրյալի պատուհանի տակ: Շատ հայ աղջիկներ կնախանձեին ֆիլմի հերոսուհուն, որի սիրեցյալը այդքան գեղեցիկ է արտահայտում իր նվիրական զգացմունքը նրա հանդեպ: Եվ իսկապես, դժվար է պատկերացնել այդ քայլին դիմող այսօրվա հայ երիտասարդին` հաշվի առնելով մեր ազգային մտածելակերպը: Բայց արի ու տես, որ դա այդպես չէ:

Դրա վառ ապացույցն է Երևանում գործող «Սերենադ» խումբը, որը սիրահարների պատվերով հանդես է գալիս երաժշտական կատարումներով պատվիրատուի նշած վայրում: Ի դեպ, պատահել է, որ սերենադ է պատվիրել սիրահարված մի աղջիկ: Եվ երբև չի եղել մի դեպք, որ սիրեցյալի հարևններից որև մեկը վրդովվի իրենց հանգիստը խանգարելու պատճառով Read the rest of this entry