Category Archives: Մենք` մեր մասին

Մեր նոր ձեռքբերումները

Մեր նոր ձեռքբերումները

«Արևածաղիկ»  ամսաթերթին կից գործող մեդիաակումբի պատանի լրագրողներն ավարտեցին լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացները և ստացան իրենց ավարտական վկայականները:

Մեդիաակումբի նպատակն է մեդիայի տարբեր միջոցներով նպաստել երեխաների մասնակցությանը իրենց վերաբերող հարցերին, ինչպես նաև բարձրացնել նրանց պատասխանատվության զգացումը մարդու, մասնավորապես, երեխաների իրավունքների հանդեպ:

Պատանիները տեսական դասերին զուգահեռ պարբերաբար մասնակցել են նաև ֆոտո- և վիդեոարշավների, ֆիլմերի դիտում-քննարկումների, ուսուցողական և գործնական այլ միջոցառումների: Հուլիսի վերջին Վրաստանի և Չեչնիայի երիտասարդների հետ Ուռեկի հանգստյան գոտում մեդիաակումբի անդամները մասնակցեցին «Իմ մասին» մեդիաճամբարին: Իսկ 2011-ի հոկտեմբերին կայացավ Read the rest of this entry

Նկարում ենք «Զենիթ»-ով

Նկարում ենք «Զենիթ»-ով

«Արևածաղիկ» ամսաթերթի խմբագրությանը կից գործող «Իմ մասին» մեդիաակումբի պատանիները վերջերս այցելել էին Երևանի կենդանաբանական այգի: Օգտագործելով «Զենիթ» ժապավենային ֆոտոխցիկը, նրանք գործնականում կիրառեցին էքսպոզիցիայի մասին ձեռք բերած իրենց գիտելիքները:

This slideshow requires JavaScript.

«Արևածաղիկը» Վրաստանում

«Արևածաղիկը» Վրաստանում

«Ցխելի սիմինդի»…

Արտահայտությունը վրացերեն է ու նշանակում է տաք եգիպտացորեն: Ուռեկիի բուժիչ ավազների վրա` Սև ծովի ափին, հայ երիտասարդների 11 հոգանոց մի խումբ հնարավորություն ունեցավ ճաշակելու Վրաստանի խորհրդանիշ դարձած եգիպտացորենը:

Հուլիսի վերջին շաբաթը Վրաստանի Ուռեկի հանգստյան գոտում կայացավ «Իմ մասին» մեդիաճամբարը, որին մասնակցեցին մեդիաակումբների երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից և Չեչնիայից: Ադրբեջանից մասկացեցին միայն ակումբավարները: Հավաքը կազմակերպվել էր համանուն ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Բիլիկի» (Վրաստան), «Սինտեմ» (Չեչնիա), Երիտասարդների կրթական կենտրոն և Կրթական Նորարարությունների կենտրոն (Ադրբեջան) հասարակական կազմակերպությունները Հայաստանից «Հույսի Կամուրջի» առաջնորդությամբ և Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի աջակցությամբ: Read the rest of this entry

Մեկ տարին մեկ ակնթարթի պես…

Մեկ տարին մեկ ակնթարթի պես…

«Ու հնչեց զանգը հնչեց»… Չգիտեմ ինչու այսօր ամբողջ օրը այս երգն էր պտտվում գլխումս… Վերջին զանգս էի հիշել: Իսկապես այսօր կարծես մեր վերջին զանգը լիներ:

Ամեն ինչի սկիզբը դժվար է թվում, սպասվող ճանապարհը երկար ու անհաղթահարելի:  Բայց հավատացեք` համբերությամբ ու աշխատասիրությամբ այդքան երկար թվացող ճանապարհն անցնելը հեշտանում է: Փորձված բան է… Այսօր մենք ` «Արևածաղիկի» 12-րդ սերնդի ներկայացուցիչներս, համոզվեցինք դրանում:

Յուրաքանչյուրիս համար էլ «Արևածաղիկի» լրագրության դասընթացներին ընդունվելու լուրը մի մեծ իրադարձություն էր` լի սպասումներով, նպատակներով, ակնկալիքներով ու ոգևորությամբ… Read the rest of this entry

Շնորհակալագիր «Արևածաղիկին»

Շնորհակալագիր «Արևածաղիկին»

«Արևածաղիկ» ամսաթերթը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից շնորհակալագիր է ստացել «Կանաչ Սերունդ-Հայաստան» քարոզարշավի շրջանակում իրականացված միջոցառումները լուսաբանելու համար:

Արևածաղիկցիների զրույցը

Արևածաղիկցիների զրույցը

Սեգ Կիրակոսյան

Երկու արևածաղիկցի` ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչ զրուցում են  ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Մուշեղ Հովսեփյան – Տխուր եմ …

Սեգ Կիրակոսյան – Կմեծանաս, կմոռանաս:
Մ. Հ. – Կարող ա, բայց տոմսերը վերջացել են:
Ս. Կ. – Ընենց ես խոսում, ոնց որ լրագրող չլինես:
Մ. Հ. – Ինչի լրագրողը չի տխրո՞ւմ:
Ս. Կ. – Դրա համար չեմ ասում, լրագրողը տոմսի հույսին չպետք ա մնա:

Մուշեղ Հովսեփյան

Մ. Հ. – Ո՞վ կհավատա, որ լրագրող եմ ու ներս կթողնի:

Ս. Կ. – Բա մենք ոնց էինք մտնում:
Մ. Հ. – Քանի՞ տարեկան ես եղել  «Արևածաղիկին»  թղթակցելիս:
Ս. Կ. – 14-15, ես էլի Արևածաղիկում եմ J
Մ. Հ. – Իսկ ես 13 եմ, բայց 12 եմ երևում.
Ս. Կ. – Ավելի լավ` մարդկանց մեջ խառնվի, մտի, չես երևա:
Մ. Հ. – J Ո՞ւմ գիրկը նստեմ
Ս. Կ. – Աստիճաններն ամենահարմար տեղն է: Տոմսով պետք ա շարքի վերջը նստեիր, առանց տոմսի դահլիճի ամենակենտրոնում` աստիճաններին: Այ սա հենց աստիճաններից եմ նկարել: http://www.youtube.com/watch?v=Gy02D8IfTfc
Ս. Կ. – Եթե համերգը մոտակա 3 օրվա մեջ չէ, ավելի հեշտ ձև կարող եմ ասել: