Մեր մեդիաակումբը


2011 թվականից «Արևածաղիկի» խմբագրությանը կից գործում են ֆոտո- և վիդեոակումբներ, որտեղ պատանիները լուսանկարչության, ինչպես նաև ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացների են մասնակցում:

Մեդիակումբի նպատակն է մեդիայի տարբեր միջոցներով նպաստել երեխաների մասնակցությանը իրենց վերաբերող հարցերին, ինչպես նաև բարձրացնել նրանց պատասխանատվության զգացումը մարդու, մասնավորապես, երեխաների իրավունքների հանդեպ:

Լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացներն օգնում են մասնակիցներին օգտագործել տարբեր մեդիա հնարավորությունները և վեր հանել իրենց իրավունքներին, շրջակա միջավայրին վերաբերող հարցեր և այլ հուզող թեմաներ:

Երեխաների համար պարբերաբար կազմակերպվում են ֆոտո- և վիդեոարշավներ, ֆիլմի դիտում-քննարկումներ, ուսուցողական և գործնական այլ միջոցառումներ:

Ակումբի անդամները ֆոտո- և վիդեոբլոգներ են ստեղծում, համագործակցում են դպրոցների և մնամ այլ ակումբների հետ:

Ակումբի գործունեությունն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ: 

Advertisements

4 thoughts on “Մեր մեդիաակումբը

    • Մեդիաակումբի հանդիպումներին կարող են մանակցելմինչև այն մարդիկ, ովքեր մասնակցում են մեր մեդիադասընթացներին կամ սիրում են լուսանկարել, ֆիլմեր պատրաստել, նյութեր գրել…

    • Մեդիաակումբի միանալու համար դուք պետք է Արևածաղիկ ամսաթերթի լրագրողը լինեք, իսկ դրա համար պետք է մրցույթին մասնակցեիք, որն արդեն կայացել է: Բայց կարող եք պարզապես գրանցվել մեզ մոտ և ազատ տեղերի դեպքում ձեզ սիրուվ կներգրավենք: 56-01-43 հեռախոսահամարով զանգեք: Շնորհակալ ենք հետաքրքրության համար:

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s