«Արևածաղիկը» 10 տարեկան է

Ամսաթերթի հիմնադիրներն ու լրագրողների առաջին խումբը, 1999

«Արևածաղիկ» ամսաթերթի հիմնադիրներն ու լրագրողների առաջին խումբը, 1999

Ամեն ինչ սկսվեց 1999-ի փետրվարին, երբ բարալիկ, բայց «Արևածաղիկ» լուսավոր անունով ամսաթերթի հատուկենտ օրինակներ հայտնվեցին Երևանի մի քանի դպրոցներում:
Ընդամենը 8 սև ու սպիտակ էջեր, որոնցում Զառան, Հրաչը, Արտակը, Նաիրան, Արմինեն, Արուսիկն ու Դավիթը հայտարարում էին միաձույլ հասարակության, մի միասնական ամբողջի ներդաշնակ մասնիկը դառնալու պատրաստակամության մասին:

Հիմա արդեն «Արևածաղկի» 10-ամյա պատմությունը խոհրդանշում է ոչ միայն կայացման ու ստեղծագործական հաջողությունների ընթացքը, այլև դժվարությունների հաղթահարման հաստատակամությունը:

Կարելի է արձանագրել նաև, որ «Արևածաղիկը» Հայաստանի նորագույն շրջանի մամուլի մի փոքրիկ, բայց կարևոր մասնիկն է, նախ որովհետև այն եզակի մանկական ամսաթերթերից է, որ տպագրվում է 10 տարի անընդմեջ, ստեղծվում է բացառապես երեխաների ուժերով, ապա նաև «Արևածաղիկն» էր, որ առաջիններից մեկը խոսեց անցյալից մնացած կաղապարները փշրելու, հասարակության բոլոր անդամների լիարժեքության ու հավասարության մասին և հաշմանդամության թեման դարձրեց ամսաթերթի առանցքային թեման:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

3 thoughts on “«Արևածաղիկը» 10 տարեկան է

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s