Մեր դպրոցն ամենալավն է

4

129-րդ նեռական դպրոցի աշակերտները

2008-2009 ուսումնական տարում Գայի անվան 129-րդ դպրոցն ընդգրկվեց ներառական կրթական համակրգում, ինչը նշանակում է, որ դպրոցը պետք է դառնա բոլորինը և պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները բոլորի հետ հավասար սովորեն կողք-կողքի:
Դպրոցն անմիջապես ձեռնամուխ եղավ ուսուցիչների վերապատրաստման գործընթացին: Արդեն վերապատրաստված կոլեկտիվը տնօրեն Թ. Պետրոսյանի գլխավորությամբ ջանք և եռանդ չի խնայում ներառական կրթությունը լավագույն ձևով իրականացնելու համար:
Արդեն պատրաստ է ներառական կրթության կաբինետը, խաղասենյակը` վերանորոգված և դպրոցի համեստ միջոցներով, քիչ թե շատ կահավորված:
Սենյակի բացման առիթով երեխաների ձեռքերով ձևավորված ցուցահանդես էր կազմակերպվել:
Բարձր գնահատվեցին Սիրանուշի, Ասյայի, Արթուրի, Դավիթի, Մանեի նկարները և ձեռքի աշխատանքները: Մեծ տպավորություն գործեցին Սիրանուշի նկարները, որոնք, որքան ոճի մեջ էին յուրահատուկ, այնքան էլ անվանումների ընտրության հարցում: 10
Հանդիսության մասնակիցները համոզվեցին, որ Գայի անվան 129-րդ դպրոցը ներառական կրթության կայացման ճանապարհին է, և կրթության կարիք ունեցող երեխաները շրջապատված են սիրով, բարությամբ: Նրանք կողք-կողքի սովորելով, կդառնան հասարակության լիիրավ անդամներ:
«Յուրաքանչյուր աշակերտ ինքն իր մեջ մի աշխարհ է, ամբողջական աշխարհ»: Ահա այս կարգախոսով են աշխատում ու արարում այս կրթօջախի բոլոր ուսուցիչները:

Աշակերտների տպավորությունները

«Այդ օրը շատ ցուրտ եղանակ էր: Սակայն մեր դպրոցում ասես ամառ լիներ: Դասասենյակներից մեկում երեխաները ներկայացրել էին իրենց աշխատանքները, որտեղ պատմել էին իրենց երազանքների, ցանկությունների մասին:
Մեր դպրոցում կան հաշմանդամ աշակերտներ, սակայն մենք դա չենք էլ նկատում: Բոլորը հիացած լսում են առաջին դասարանցի Սիրանուշի և Ասյաի երգը: Ասյան, չնայած այն բանին, որ լսողության խնդիր ունի, փորձում է ետ չմնալ իր ընկերներից:
Մեր դասարանի Թամարան առաջին անգամ էր տեսնում այդպիսի միջոցառում, որտեղ բոլորի ուշադրության կենտրոնում հաշմանդամ երեխաներն էին: Մանեի համար դա սովորական բան էր, որովհետև նա արդեն երրորդ տարին է ինչ մեր դպրոցի սանն է:
Ես շատ զարմացած էի երկրորդ դասարանի Արթուրի ձեռքի աշխատանքով: Ցերեկույթը ավարտվեց «Երազանքների բարի փերի» երգով: Թող բարի փերի կատարի մեր երազանքները»:
Վազգեն Թադևոսյան
6-րդ դասարան

«Ես ապշած էի երեխաների կատարմամբ` նամանավանդ Ասիայի պարը, Թամարայի աշխուժությունը, Սիրանուշի ուրախությունն ու ռուսերեն խոսելը, Արթուրի արտասանելն ու ժպիտը, Մանեի բարի և խոնարհ հայածքն ինձ վրա մեծ տպավորություն էին գործել:
Ես իմ ամբողջ կյանքում կհիշեմ այդ օրը և կցանկանամ, որ բոլոր կրթական օջախներն` ինչպես մեր դպրոցն է, հաշմանդամ երեխաներին ընդունեն գրկաբաց: Նրանք էլ իրավունք ունեն հաճախելու հանրային դպրոցներ` սիրվել ու կրթվել և քայլել բոլորիս հետ միասին»:
Մնացական Շարոյան
6-րդ դասարան

129
«Սիրանուշի «Մրգակրակը» գրավում էր դիտողի ուշադրությունը: Ասես մրգերի գույները միախառնվել էին իրար և ստեղծել ներդաշնակություն:
Սիրանուշի նկարներում տեղ էին գտել մտովի պատկերած իր տնակները: Ցուցահանդեսում պատկերված էին գույնզգույն փուչիկների թռիչքը, որը խառնվել էր վարդերի բույրի հետ: Կենդանիների աշխարհում պատկերված յուրաքանչյուր կենդանի բարի աչքեր ուներ, և իր բարի փայլփլուն աչքերով նայում էր մեր աշխարհին ու մեղմիկ ժպտում:
Առաջին դասարանցի Ասյան պատկերել էր մարդկանց իր պատկերացումներովª մանուկներ, երիտասարդներ և ահելներ:
Հաշմանդամ երեխաների այս ցուցահանդեսը բացառիկ երևույթ էր մեր դպրոցի համար: Հուսանք, որ այն կկրի շարունակական բնույթ»:
Ժենյա Ռուբենյան
5-րդ դասարան

«Իմ կանքում երկու անգամ եմ ներկա գտնվել ցուցահանդեսի: Անկեղծ ասած` վերջին այցելածս ցուցահանդեսից, որը տեղի ունեցավ մեր դպրոցում, տուն վերադարձա շատ վառ տպավորություններով:
Ինձ միշտ թվում էր, թե խնդիրներ ունեցող մարդիկ ոչինչ անել չեն կարող, առավել ևս նկարել, ստեղծագործել: Այդ օրվա ցուցահանդեսից հետո ես հասկացա, որ չարաչար սխալվում եմ. խնդիրներ ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամներն են, ավելին, նրանք կարող են շատ օժտված լինել:
Դրա վառ ապացույցն էր այդ ցուցահանդեսը: Հատկապես, ինձ շատ դուր եկան «Մրգակրակ», «Վարդեր», «Կենդանիների աշխարհը», «Տնակներ», «Փուչիկներ» նկարները»:
Էդուրադ Չարչյան
5-րդ դասարան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

One thought on “Մեր դպրոցն ամենալավն է

  1. Կներեք, ինձ թվում է պետք է գրվեր առանց բառի :
    Այս նախադասության մասին է խոսքս 2008-2009 ուսումնական տարում Գայի ԱՆՎԱՆ 129-րդ դպրոցն ընդգրկվեց ներառական կրթական համակրգում

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s