Մեր օրերում հրաշքնե՞ր

— Շատ ցուրտ է,
— Քեզ տեղն է, ո՞վ էր խնդրել ձմռան այս ցուրտ օրով առանց գլխարկի ու ձեռնոցի դուրս գալ տնից:
— Ախր, այս երթուղայինն ինչո՞ւ է ուշանում:
— Որովհետև քո կանգառ գալուց մի քանի վայրկյան առաջ է անցել:
Այսպես վիճում էին իմ մեջ երկուսը, երևի` սիրտս ու միտքս (անկեղծ ասած` նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե ով` ով է):
Ձանձրույթից սկսեցի շուրջս նայել` ինչ-որ հետաքրքրություն գտնելու ակնկալիքով: Էլի նույն պատկերները. անընդհատ ինչ-որ տեղ շտապող մարդիկ, մանրավաճառի կրպակ, պապիկ` ձեռքին մի տուփ ծամոն, որ անդադար ստիպում է գնել անցորդներին: Վա¯յ, կանգառը նոր հյուր ունի` 18-20 տարեկան մի երիասարդ` ահավոր խեղճ տեսք ընդունած, ձախ ձեռքին` մանուշակի մի փոքրիկ փունջ, իսկ մյուսին` մի տոպրակ` նույնպես փնջերով լի: Հետաքրքիր խորամանկություն, որին դիմել էր տղան. նա մոտենում էր կանգառում կանգնած զույգերին և մի փունջ նվիրում աղջիկներին: Իհարկե, բոլորը զարմանում էին (մեր օրերում հաստատ նման բան չես տեսնի) և շնորհակալություն հայտնում: Նույն այդ պահին տղան` կվճարե՞ք:
— Չէ°, չենք ցանկանում, հե°տ վերցրու:
Բայց սա չէր, որ առիթ հանդիսացավ քաղաքի այս փողոցը հիշելու համար: Տատիկ. ահա հիմնական պատճառը: Տատիկ` իր աթոռակի վրա նստած, աջ կողմում` ադի-բուդի պատրաստող սարք, իսկ ձախում` լոտոներով լի փոքրիկ սեղան: Միշտ մտածել եմ, որ տատիկը զուր ժամանակ է կորցնում. հիմա ո՞վ է լոտո գնում: Երբեք չէի մտածի, որ սխալվում եմ:
Լոտոն վաճառվում է անհավատալի կերպով. հայերը դեռ հավատում են հրաշքների: Գնորդներից մեկը հատկապես ուշադրությունս գրավեց: Այդ մարդը յուրաքանչյուր լոտո ջնջելուց հետո բացելով դրամապանակը` վճարում էր թղթի կտորի համար: Չէի նկատել, թե ինչպես էի ակամայից հեռացել կանգառից և կանգնել նրանց կողքին: Չէի ցանկանում տուն գնալ, մոռացել էի երթուղայինի մասին. համակ ուշադրությամբ հետևում էի նրանց: Տատիկն իր հերթին էր հաշվում, առանձնացնում ջնջածները չջնջածներից, շահածները` չշահածներից, դե, իսկ մյուսը մեծ լրջությամբ ինչ-որ հաշվարկներից հետո ընտրում էր նոր տոմս և էլի ջնջում: Մեկ, երկու, երեք, չորս… տոմսերը հերթով նետվում էին աղբարկղը: Ապա մոտեցավ մի պապիկ` թոռնիկի հետ, ում պիտի լոտոյի տոմս նվիրեր: Գնեց, ջնջեց ու`
— Դե լավ, մյուս անգամ կշահենք…
Հա°, այսօր հրաշալի օր էր տատիկի համար…
Վա¯յ, երթուղայի¯նս, գնամ հասնեմ, թե չէ պատկերացնում եմ մայրիկիս անհանգստությունը: Մինչ նոր հանդիպում, ՏԱՏԻԿ…
Հրաշքներին «չհավատացող»
Արմինե Դանիելյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s