Պապիկս ասում էր` ոչ մեկին մի արհամարհիր

..Պապս ինձ համար մարդկային կատարելություն էր: Նա ինձ հանդիպած ամենալավ մարդն էր: Այնքա¯ն բարի էր, այնքա¯ն բարի, որ երբեք չեմ մոռանա նրա ջերմ խոսքերը:
Ես պապիկիս համարում էի իմ ամենամոտ ընկերը: Մենք միասին տատիկիս պահած կոնֆետներն էինք գողանում, միասին գնում էինք զբոսնելու, ես անգամ մտածում էի, որ ես և պապիկս նույն տարիքի ենք, բայց նրա մի իմաստալի հայացքը իմ մեջ ամեն ինչ փոխում էր:
Միասին զբոսնելիս պապիկս ինձ միշտ հետաքրքիր պատմություններ էր պատմում: Ցավոք, այդ պատմություններից ոչ մեկը չեմ կարողանում հիշել, քանի որ շատ փոքր էի, բայց մի քանի խորհուրդ հիշում եմ:
Հավանաբար, բոլորիս ասել են, որ արհամարհանքը ամենամեծ զենքն է: Երբ դիմացինդ քեզ վիրավորում է, ապա պետք չէ նույնությամբ պատասխանել, կամ եթե ինքդ ինչ-որ բան ապացուցելու համար ցանկանում ես վիրավորել, ուղղակի պետք է արհամարհել:
Բայց պապիկս այդպես չէր մտածում:
Նա ինձ ասում էր, որ ոչ մեկի չարհամարհեմ, քանի որ ոչ ոք այնքան հիմար չէ, որ վրեժ լուծի այդ արհամարհանքի համար:
Նա շատ անգամ իրեն վիրավորած մարդկանց ոչ թե արհամարհում, այլ այնքան բարությամբ ու սիրով էր վերաբերվում, որ ես մտածում էի, թե այդ մարդիկ նրա ամենամոտ բարեկամներն են:
«Ոչ մեկին մի արհամարհիր»,- ես մինչև հիմա այս խոսքերը հիշում եմ և փորձում եմ հենց այդպես էլ վարվել:
Յուրաքանչյուրս էլ մեր կյանքում հանդիպել ենք մարդկանց, որոնց ցանկացել ենք նմանվել: Ինձ համար այդ մարդը իմ պապիկն էր:
Այս խորհուրդը, հնարավոր է, շատերը ճիշտ չհամարեն, բայց ես համոզված եմ, որ այն տարիների, նույնիսկ` դարերի պատմություն ունի: Չէ՞ որ իմ պապն էլ երեխա է եղել, և ժամանակին նրան էլ նրա պապն ու տատն են խորհուրդներ տվել:
Նարե Չոբանյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s