Զանգվածային լրատվության միջոցները և երեխաները

5«Արևածաղիկ» ամսաթերթի 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կայացավ «Զանգվածային լրատվության միջոցները և երեխաները» քննարկումը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Քրիստինա Ռոչելլան և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը:

Ներկայացվեց «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի 10 տարվա գործունեությունը ԶԼՄ-ների դաշտում, առաքելությունը և ձեռքբերումները:

3 Քննարկմանն ակտիվ մասնակցություն ունեցան դերասան Հրանտ Թոխատյանը, «Ես» երիտասարդական ամսագրի խմբագիր Անի Քոչարը, ներկայացուցիչներ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության «Մենք ենք» պատանեկան հաղորդաշարի ստեղծագործական խմբի անդամները, ինչպես նաև «Դար 21» հեռուստաընկերությունից «Մուլտզոնի» հաղորդավար Միկան:

2Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես են զանգվածային լրատվության միջոցներն ազդում մանուկների ու պատանիների վրա, ինչ է տալիս այսօրվա եթերը երեխաներին, ինչպես նաև պատանիների դերը որպես գործող լրագրողներ:

Հանդիպմանը ներկա էին նաև հյուրեր Երևանի քաղաքապետարանի երեխայի իրավունքների պաշտպանության բաժնից, ինչպես նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունից:

6Կլոր սեղանի ավարտին կայացավ «Դպրոց բոլորի համար» ցուցահանդեսի բացումը: Ներկայացվեցին Երևանի դպրոցներում «Արևածաղկի» լրագրողների վարած խմբային աշխատանքների Ժամանակ ստեղծված նկարները:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s