Նշեցինք մեր տարեդարձը

00«Առլեկինո» կարաոկե-ակումբում կայացավ «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությունը:

Հոբելյանական միջոցառմանը մրցանակներ ու շնորհակալագրեր շնորվեցին այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք երեխաների բարեկամն ու աջակիցն են եղել և ներդրում են ունեցել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության գործում`

Կարեն Քոլոյան` վիրաբույժ, Ռոբերտ Սահակյանց, Ռալֆ Յիրիկյան, Երվանդ Մանարյան, Հրանտ Թոխատյան,  «Հայրենիք» հետուստաընկերություն,  Քրիստինե Պեպելյան,  «Ինտերնյուս» ՀԿ «Մենք ենք» հաղորդաշարին:

Լրագրության ասպարեզում «Արևածաղկի» ուղերձին, արժեքներին և սկզբունքներին հավատարիմ մնալու համար պատվոգրերի արժանացան նաև նրա դպրոցի նախկին սաներ Էդգար Ամիրխանյանը, Անի Քոչարը և Արամ Մանուկյանը:

Միջոցառմանը ուցադրվեց «Արևածաղիկ» ամսաթերթի 10-ամյակին նվիրված փոքրիկ ֆիլմը: Հանդիսությանը մասնակիցէին ամսաթերթը ստեղծող տարբեր սերունդների ներկայացուցիչներ և ընթերցողներ:

Իրենց գեղեցիկ կատարումներով ցերեկույթը զարդարեցին և ներկաներին ուրախ տրամադրություն հաղորդեցին Նադեժդա Սարգսյանի «Դո, ռե, մի» և Նաիրա Գյուրջինյանի «Շմակի» մանկական երաժշտական խմբերը:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s