Մեր թիմը տոնեց իր առաջին հաղթանակը

Արևածաղիկ-4-րդ իշխանություն

Արևածաղիկ-4-րդ իշխանություն

Մեկնարկեց «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 3-րդ մրցաշարը: Մասնակիցներին ողջունեցին կազմակերպիչները և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը:

Արևածաղիկ-4-րդ իշխանություն

Արևածաղիկ-4-րդ իշխանություն խաղից

Արարողությունից անմիջապես հետո սկսվեց «Արևածաղիկ»-«Չորրորդ իշխանություն» խաղը, որն ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաղթանակով` 5-2:

Դրան հաջորդեն «Երկիր մեդիա»- «Հանրային հեռուստաընկերություն» պայքարը, որտեղ 9-2 հաշվով հաղթող ծանաչվեց «Երկիր մեդիա» թիմը:

Երրորդ խաղում գրանցվեց մեծ տարբերություն. նախորդ մրցաշարի չեմպիոն «Թերթ.am»-ը 11-0 հաշվով պարտության մատնեց մրցաշարի նորեկին` «Արմենպրեսին»:

Սակայն դա օրվա վերջին խաղը չէր: Մրցեցին նաև «Մեդիամաքս» և «Շախմատ» թիմերը: Այս պայքարում շախմատիստներից կազմված թիմը 6-2 հաշվով պարտություն կրեց «Մեդիամաքսից», որը մրցաշարի հավատարիմ մասնակիցներից է:

Հաջորդ հանդիպումները կկայանան նոյեմբերի 15-ին: Հիշեցնենք, որ «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի մրցաշարը կտևի մինչև նոյեմբերի 23-ը:

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s