Խաղացինք, հաղթեցինք…

Մրցաշարի չեմպիոնը` «Մեդիամաքս»

Կայացավ «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 3-րդ մրցաշարը: 2009 թվականի չեմպիոն ճանաչվեց «Մեդիամաքս» թիմը: Երկրորդ գավաթին արժանացավ նախորդ տարվա հաղթող «Թերթ.am»-ը: Իսկ երրորդ տեղը կրկին մերը` «Արևածաղիկինն» է:

«Թերթ.am» - «Շախմատ» խաղից

Արդեն երրորդ տարին է «Արևածաղիկ» ամսաթերթի նախկին լրագրող, այսօր արդեն «Հույսի կամուրջ» կազմակերպության կամավոր Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի մրցաշարը: Նպատակը նույնն է. քարոզել հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը:

Այս տարի ևս այն կազմակերպվեց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլորը խաղերն անշահախնդրորեն սպասարկեցին բարձրակարգ մրցավարներ: Մրցաշարին աջակցեց «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունն իսկ բժշկական սպասարկումն ապահովեց Երևանի պետական բժշկական համալսարանը:

Մեզ միացան նաև «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության աշխատակազմի անդամները. ուվքեր իրենց կազմակերպած դրամահավաքի արդյունքում գոյացած գումարով հոգացին «Արևածաղիկ» թիմի մարզահագուստների տրամադրումը:

Նոյեմբերի 13-23-ը «Միկա» մարզական համալիրում մրցեցին 9 թիմ` «Մեդիամաքս», «Հանրային հեռուստաընկերություն», «Երկիր մեդիա», «Տոտալ ֆուտբոլ», «Չորրորդ իշխանություն», «Արևածաղիկ», «Թերթ.am», «Արմենպրես» թիմերը: Մրցաշարին հատուկ հրավիրված էր և  մասնակցեց «Շախմատ» թիմը, որի կազմում ընդգրկված են աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը, Օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը, ինչպես նաև այլ ուժեզագույն գրոյսմաստերներ:

Մրցանակաբաշխությանը մեդալներ, գավաթներ և մրցանակներ հանձնվեցին ինչպես առաջին 3 տեղերը գրաված թիմերին, այդպես էլ հետևյալ անվանակարգերում լավագույնը ճանաչվածներին.

Հավասար հնարավորությունների գաղափարին հավատարիմ մնալու համար` Մարինե Կարապետյան, «Երկիր Մեդիա» հետուստաընկերություն

Մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրող` Լուսինե Ղարիբյան, «Երկիր Մեդիա»

Ամենակրտսեր ֆուտբոլիստ` Նորայր Զորյան, «Արմենպրեսս»

Լավագույն պաշտպան` Մանվել Բադալյան, «Մեդիամաքս»

Լավագույն դարպասապահ` Արմեն Պետրոսյան, «Թերթ.am»

Ամենագեղեցիկ գոլի հեղինակ` Սամվել Կարապետյան, «Երկիր մեդիա» և Վարդան Կիտաբսզյան, «Արևածաղիկ»

Արդար խաղի մրցանակ` «Շախմատ» թիմ

Լավագույն հարձակվող` Գևորգ Գևորգյան, «Արևածաղիկ»

Լավագույն ռմբարկու` Դավիթ Նազարյան, «Թերթ.am»

Լավագույն Ֆուտբոլիստ` Արսեն Մկրտչյան, «Շախմատ»:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s