Մեր թիմը` գաղափարի թիմը…

Մեր թիմը

2007 թվականից «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի մրցաշարին «Արևածաղիկ» ամսաթերթը ներկայանում է իր թիմով` կազմված պատանի թղթակիցներից, նրանց ընտանիքի անդամներից, «Հույսի կամուրջի» աշխատակիցներից և ընկերներից, ովքեր մյուս լրատվամիջոցների թիմերի հետ մրցում են հանուն «հավասար հնարավորությունների» գաղափարի:

Պատմում են թիմի անդամները:

Վարդան Կիտաբսզյանը և Արամ Մանուկյանը

Արամ Մանուկյան` մրցաշարի կազմակերպիչ և «Արևածաղիկ» թիմի ավագ.

— Լրատվամիջոցների ֆուտբոլի մրցաշար անցկացնելու ցանկությունը վաղուց կար: Իսկ հավասար հնարավորությունների գաղափարին առնչվեցի «Հույսի կամուրջում» և որոշեցի ֆուտբոլի միջոցով տարածել այն արժեքները, որոնք ժամանակին իմ մեջ էին սերմանել:

Գևորգ Գևորգյան, հարձակվող.

— Առաջին հերթին ինձ դուր է գալիս, որ մարդիկ համախմբվում եմ «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» գաղափարի շուրջ: Ավելի շատ ինձ գաղափարն է ոգևորում, քան ինքը սպորտը: Ճիշտ է ֆուտբոլ շատ եմ սիրում, բայց այս դեպքում այն երկրրդական է դառնում: Միգուցե այլ առաջնություն լիներ` չմասնակցեի: Անցած մրցաշարին երկրպագում էի ընկերներիս: Այս տարի «Արևածաղիկ» թիմում խաղալու ցանկությունս մեծ էր. ուզում էի լինել այն մարդկանցից մեկը, ով ոչ թե կողքից ոգևորում է, այլ մասնակցում է:

Վարդան Կիտաբսզյան, հարձակվող.

Մեր Վարդանը...

— Ես մասնակցել եմ բոլոր երեք մրցաշարերին: Դրանք ինձ շատ բան է տալիս, այն, որ մարդիկ պետք է հավասր լինեն, իրար չնայեն ուրիշ աչքով, դա առաջինն է: Դե բնական է ֆոտբոլում ամեն ինչ անում ենք նաև հաղթելու համար:

Իմ ամենագեղեցիկ գոլերից մեկը խփեցի «Թերթ.am»-ի դարպասին 2008-ին, որը  վերջին րեպեին հաղթանակ բերեց մեր թիմին: «Թերթ.am»-ն այդ տարի դարձավ մրցաշարի չեմպիոն և միակ պարտությունը որ կրեց, մեր թիմից էր:

Գրիգոր Ասատրյան, դարպասապահ. Երկու տարի անընդմեջ ճանաչվել է «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի լավագույն դարպասապահ:

— Շատ հաճելի է, որ արդեն երրորդ անգամ մասնակցում եմ մրցաշարին: Ինքս հաշմանդամ երեխա ունեմ և խաղում եմ հատկապես երեխաների համար, հանուն գաղափարի: Ինչ վերաբերում է լավ խաղալուն, ապա եթե մի բան անում ես, միշտ պիտի ձգտես լավագույնին: Ողջունում եմ մրցաշարի մասնակիցներին և ցանկանում, որ տարեցտարի ավելանա թե` մասնակիցների, թե հովանավորների թիվը:

Ջորջ Արաբաթլյան

Ջորջ Արաբաթլյան, պաշտպան.

— Շատ ուրախ եմ, որ շնորհիվ իմ ընկերների արդեն մի քանի տարի է կապված եմ «Հույսի կամուրջ» կազմակերպության հետ: Ճանաչում եմ շատ լավ մարդկանց և շնորհակալ եմ, որ ինձ «մերոնքական» են համարում: Առաջին օրվանից տպավորված եմ մեր թիմի կարգապահությամբ. Արամի գլխավորությամբ պարապմուքնենրը շատ կազմակերպված էին, ուշանալ չէր կարելի, պարապմունքներին պետք էր մնալ մինչև վերջ և այլն:

Հայաստանում ֆիզիկական մրցումների առաջին անգամ եմ մասնակցում: Հալեպում նման միջոցառումներ չեն լինում: Միայն երբեմն պետական նախաձեռնությամբ են իրականացվում որոշ քայլեր: Այնտեղ հայկական միջավայրում էլ հաշմանդամ մարդկանց հանդեպ հավասար վերաբերմուքն չկա:

Հայկ Սարգսյանն իր մարզաշապիկը նվիրում է ՎիվաՍելլ ՄՏՍ-ին:

Մտածելակերպը շատ կարծրացած է: Միայն մեկ դպրոց կա մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար, այն էլ ծերանոցին կից: Շատ ուրախ եմ այս մրցաշարին մասնակցելու համար, որովհետև համոզված եմ, որ սպորտը միավորում է մարդկանց: Ամենակարևորն այն է, որ հասարակությունը զգա հավասար հնարավորություններ ստեղծելու կարևորությունը:

Մեր ամենաավագները` Աշոտ Արզումանյան (Աշոտ ձյաձյա), Գրիգոր Ասատրյան (Գոքոր)

Վարդան Կիտաբսզյան.

— Թիմում խաղում են 15-45 տարեկաններ, բայց դաշտում չկա մեծ և փոքր, բոլորը պայքարում են լավ խաղի ու հաղթանակի համար: Ինչ վերաբերվում է Գոքորին, նա ասես մի մեծ պատ լինի մեր մեջքին կանգնած: Նրա շնորհիվ մենք մեզ վստահ ենք զգում: Լավ դարպասապահը թիմի կեսն է, մեր թիմում նա ավելին է:

Գևորգ Գևորգյան.

— Տարիքային տարբերությունը չի խանգարում այլ օգնում է: Տղաներով կարող ենք ժամերով խաղը վերլուծել, բայց Աշոտ ձյաձյայի մի ասածն ինձ վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան մյուսներինը: Որովհետև տղաները միշտ ասում են` «լավ էր, ապե, լավ էր», բայց ամենաճիշտ կարծիքները, որ «դու իրոք սխալ էիր կամ վատ էիր խաղում» հենց մեծերից ենք լսում:

Արամ Մանուկյան.

— Կարծում եմ` նախաձեռնությունը հաջողված է, որովհտև ամեն տարի մրցաշարի մասնակիցները ավելանում են, իսկ մենք փորձում ենք այն անցկացնել ավելի բարձր մակարդակով:

Գևորգ Գևորգյան.

— Կարծում եմ, որ «Հույսի կամուրջի» լրջությունն է փոխանցվում բոլոր մասնակիցներին: Անկեղծ ասած, եթե ես զգամ` կազմակերպիչը լուրջ չի վերաբերվում այդ ամենին, ես գուցե ավելի անլուրջ լինեմ: Դրա համար, կարծում եմ` ամենամեծ դրական կողմն այն է, գաղափարին ու մրցաշարին կազմակերպիչները շատ լուրջ են տրամադրված:

ՄԵՐ ԹԻՄԻ ԿԱԶՄԸ

Արամ Մանուկյան

3-րդ տեղի գավաթը մերն է...

Վարդան Կիտաբսզյան

Գրիգոր Ասատրյան

Աշոտ Արզումանյան

Հայկ Սարգսյան

Ջորջ Արաբաթլյան

Գարիկ Խեչոյան

Գևորգ Գևորգյան

Գարիկ Բարեղամյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s