
Մենք
«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է ստեղծագործական մրցույթ:
Դրան կարող են մասնակցել մինչև 16 տարեկան այն դպրոցականները, ովքեր սիրում են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ և կցանկանային դառնալ «Արևածաղիկ» ամսաթերթի ստեղծողներից մեկը:
Պատանի լրագրողների խումբն ընտրվելու է մրցույթով, որը կանցկացվի 2 փուլով: Առաջին փուլին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ թեմաներից որևէ մեկով գրված ստեղծագործություն.
1. «Երևանյան խճանկար»,
2. «Իմ աղոթքը»,
3. «Դիմանկար»:

Լրագրության դասին
Երկրորդ փուլը կանցկացվի խմբագրությունում` տեղում հանձնարարված թեմաներով: Ընտրված խմբի համար «Արևածաղկի» խմբագրությունը կկազմակերպի լրագրության անվճար դասընթացներ: Դրանք հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կստանան ավարտական վկայականներ և կընդգրկվեն ամսաթերթի ստեղծագործական կազմում:
«Արևածաղիկը» քեզ համար է: Նրա ստեղծմանը կարող ես մասնակցել նաև դու: Համարձա՛կ եղիր:
Մեր հասցեն` Կորյունի 19ա, 2-րդ հարկ, հեռ.` 56-01-43, էլ. փոստ` sun@mail.am:
Առաջին փուլի նյութերի ընդունման վերջնաժամկետը 2010 թ. ապրիլի 5-ն է: