Սերենադներ Երևանում

Արտասահմանյան ֆիլմերում տեսել ենք, թե ինչպես է սիրահարված երիտասարդը երգում իր ընտրյալի պատուհանի տակ: Շատ հայ աղջիկներ կնախանձեին ֆիլմի հերոսուհուն, որի սիրեցյալը այդքան գեղեցիկ է արտահայտում իր նվիրական զգացմունքը նրա հանդեպ: Եվ իսկապես, դժվար է պատկերացնել այդ քայլին դիմող այսօրվա հայ երիտասարդին` հաշվի առնելով մեր ազգային մտածելակերպը: Բայց արի ու տես, որ դա այդպես չէ:

Դրա վառ ապացույցն է Երևանում գործող «Սերենադ» խումբը, որը սիրահարների պատվերով հանդես է գալիս երաժշտական կատարումներով պատվիրատուի նշած վայրում: Ի դեպ, պատահել է, որ սերենադ է պատվիրել սիրահարված մի աղջիկ: Եվ երբև չի եղել մի դեպք, որ սիրեցյալի հարևններից որև մեկը վրդովվի իրենց հանգիստը խանգարելու պատճառով:

Խմբում ընդգրկված են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոսները և նրանց սաները: Հիմնադիրը Տարոն Գասպարյանն է, ով գերազանցության դիպլոմով կոնսերվատորիան ավարտելուց հետո իր ուսումնառությունը շարունակում է մագիստրատուրայում: Նման խումբ ստեղծելու մտահղացումը, ինչպես խոստովանեց Տարոնը, ծնվեց այն բանից հետո, երբ մի անգամ ինքը սերենադ է երգել իր սիրած աղջկա պատուհանի տակ:

Ինչպես նշեց Տարոնը, խմբի նպատակն է ունկնդրին հաղորդակից դարձնել երաժշտարվեստի բարձրակարգ նմուշներին, զերծ մնալ ռաբիսից: Այդ իսկ պատճառով խմբի երգացանկը կազմված է միայն դասական և քաղաքային ֆոլկլորի ժանրի գործերից:

— «Սերենադը»  կարելի է մայր խումբ կոչել, քանի որ այնուհետև կազմավորվեցին գործիքային քառյակներ և ջազ խմբեր: Բացի այն, որ տարածում ենք դասական երաժշտությունը, մենք նաև միավորում ենք կոնսերվատորիայում աշխատող երաժիշտներին, որոնք այսպես մասամբ գումար են աշխատում և ստիպված չեն լինում զբաղվել այլ գործով կամ պրոպագանդել անճաշակ երաժշտություն, — գոհունակությամբ ասում է Տարոն Գասպարյանը:

Շուշանիկ Առաքելյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

One thought on “Սերենադներ Երևանում

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s