«Կանաչ Սերունդ 2010» քարոզարշավի կանաչ լույսը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր ՎիվաՍելՄՏՍի հետ համատեղ շարունակում է «Կանաչ Սերունդ 2010» քարոզարշավը

Ապրիլի 17-ին Վանաձորի Հայք հրապարակում մեկնարկեց «Կանաչ Դպրոց» ծրագիրը:  Այն   իր շուրջը համախմբեց բազմաթիվ դպրոցականների` նրանց  հնարավորություն ընձեռելով  դրսևորվելու  որպես առողջ ապրելակերպի կողմնակից և նախաձեռնող սերունդ:  Մինչև հունիս Վանաձորի թիվ 10 դպրոցի աշակերտները  պլաստիկ շշեր և օգտագործված թուղթ կհավաքեն տարբեր կառույցներից  և կհանձնեն «Արևորդի» էկո-ակումբին, որն էլ իր հերթին թափոնը կհանձնի վերամշակման ընկերություն:  Թափոնի դիմաց ստացված գումարով դպրոցը ձեռք կբերի տնկիներ` դպրոցի հարակից տարածքը  կանաչապատելու համար: Համեմատաբար մեծ քանակությամբ թափոն հավաքած աշակերտները կարժանանան  Հիմնադրամի և ՎիվաՍելՄՏՍ-ի տարբեր մրցանակներին: Ծրագրի ամփոփումը կկայանա հունիս ամսին:  Հիմնադրամը հույս ունի «Կանաչ Դպրոցը» դարձնել շարունակական  ծրագիր` Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին ևս մասնակցության հնարավորություն ընձեռելով:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման  հիմնադրամը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության  հետ համատեղ Վանաձորում ներկայացրեց «Կանաչ սերունդ» քարոզարշավի առանձնահատուկ ծրագրերից մեկը`  նախադեպը չունեցող «Կանաչ Ավտոբուս» ծրագիրը,  որն իրենից ներկայացնում է ինքնատիպ  շարժական կինոթատրոն-գրադարան. էկոկրթությանն առնչվող հարուստ գրականությամբ  համալրված այս ավտոբուսը մայիս-հուլիս ամիսներին  կշրջի Հայաստանի մարզերում` հասանելի դարձնելով ողջ գրադարանը անգամ ամենահեռավոր մարզերի բնակչությանը: Յուրաքանչյուր մարզում ավտոբուս-գրադարանի անձնակազմը  կկայանի երեք օր` ցուցադրելով նաև բնապահպանական ֆիլմեր,  ինչպես նաև տեղի բնակչության հետ կկազմակերպվեն բնապահպանական տարբեր թեմաներով քննարկումներ, սեմինարներ և ցուցահանդեսներ:

Ծրագրին աջակցում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Գերմանական տեխնիկական համագործակցության ծրագիրը (GTZ), ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Միջոցառման ընթացքում Վանաձորի Ստ. Աղաջանյանի անվ. գեղարվեստի դպրոցի սաները նկարազարդեցին «Կանաչ Ավտոբուսը»:  Միջոցառմանը միացան նաև «Իմ երազանքների քաղաքը» նկարչական մրցույթի հաղթող երիտասարդները, Դիլիջանի, Երևանի «Արևորդի» էկո-ակումբների սաները՝ թափոններից պատրաստված կենդանիների  դիմակահանդեսային հագուստներով:

Միջոցառումն ունեցավ նաև պաշտոնական ու երաժշտական մաս. պաշտոնական խոսքով հանդես եկավ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Թոմաս Միթնախտը,  Հայաստանում Իտալիայի դեսպանության ներկայացուցիչը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Միջոցառմանը մասնակցեցին  «Հորովել» և  «Կարին»  պարային համույթները:

Հայքի հրապարակում տեղադրվեցին պլաստիկե թափոններից պատրաստված  երկու քանդակ՝ երկու  մետր բարձրությամբ և  չորս մետր երկարությամբ բեզոարյան այծ  և հովազ:

Ապրիլի 17-ին Վանաձորում տեղի ունեցավ նաև ծառատունկ`ՎիվաՍել-ՄՏՍ-ի,  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, ՀՀ-ում Իտալիայի,  Գերմանիայի և  ԱՄՆ դեսպանությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Կանաչ Սերունդ 2010» քարոզարշավի ծառատունկերի ժամանակացույցը

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s