«Ընթերցողը գտնում է լավ լրագրողին»

Նանե Բագրատունին ծնվել է Եղեգնաձորում:
2006-2008 թվականները եղել է Հանրային առաջին հեռուստատեսության «Հայլուր» լրատվական թողարկման թղթակից:
Այժմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակության հետ կապերի, կինո-, ֆոտոլրագրության ակումբի պատասխանատուն է:

— Երբ սովորում էիք դպրոցում, մտածո՞ւմ էիք լրագրող դառնալու մասին:
— Ես տասներկու տարեկանում սկսեցի զբաղվել լրագրությամբ: Սկզբում թղթակցում էի «Արեգ» մանկապատանեկան ռադիոհաղորդմանը: Երբ ապրում էինք Եղեգնաձորում, հեռախոսով էի թելադրում նյութս, քանի որ 1994 թվականն էր ու ոչ ինտերնետ կար, ոչ համակարգիչ, ոչ էլ տրանսպորտ, որ գոնե ծրարը կարողանայի ժամանակին փոխանցել: Հետո արդեն սկսեցինք «Գիսաստղ» դպրոցական թերթը պատրաստել:
Եղեգնաձորի պետական վարժարանի մի խումբ ակտիվ պատանիներով էինք ստեղծում, այդ տարիները դարձնում էր հետաքրքիր, քանի որ շփվում էինք տարբեր ոլորտների մարդկանց հետ, անգամ քաղաքական գործիչների: Մենք նշում էինք թերթի տարեդարձերը, շնորհանդեսներ էինք կազմակերպում ու դրանով համախմբում մարդկանց:
— Ի՞նչն եք կարևորում լավ լրագրող դառնալու համար:
— Ես կարծում եմ, որ կան մարդիկ, ովքեր տեսակով լրագրող են: Լրագրող եմ համարում նրան, ով տեսնում է ինչ-որ բան ու դա ցանկանում է պատմել բոլորին, սկսում է ուսումնասիրել: Լրագրողի հետաքրքրությունը տարբերվում է նրանով, որ նա հիմնվում է փաստերի վրա:
Հիմա ես աշխատում եմ աշակերտների հետ ու նրանց մեջ էլ կան լրագրողներ, այն, ինչը չի հետաքրքրի 100 հոգու, նրանց անպայման դուր կգա: Երբեմն լավ լրագրողի ու լավ մարդու չափանիշները համընկնում են, երբեմն էլ հակառակն է լինում:
— Դասավանդում եք ֆոտո-, կինոլրագրություն: Ինչպե՞ս ստացաք առաջարկը:
— Ես վերջին երկու տարին գործող լրագրող չեմ, այլ լրագրության դասընթացավար և նկարում եմ դոկումենտալ ֆիլմեր: Նախ սկսեցի «Արևորդի» կազմակերպությունից` Եղեգնաձորի էկոակումբում: Ուզում էի փորձս փոխանցել: Սեպտեմբերին ստացա առաջարկ այստեղից, որպես մասնագետ: Հետո լրագրության ազատ ժամեր կային. սկսեցի ես դասավանդել:
-Մամուլ, թե՞ հեռուստատեսություն:
-Ազդեցիկ է այն լրագրական արտադրանքը, որը միանգամից գործի է դնում բոլոր զգայարանները: Եթե հեռուստատեսությամբ հաղորդումը կարող է մեկ-երկու անգամ կրկնվել, թերթը միշտ կա, այն անընդատ կարող ես կարդալ:
Այն լրագրողները, ովքեր թերթից գնում են հեռուստատեսություն շատ լավ հեռուստալրագրող են դառնում: Գրելը մեծ ուժ ունի ու մամուլն էլ անփոխարինելի է:
— Ի՞նչն է պակասում լրագողներին հայ իրականության մեջ:
— Երբեմն վարպետության պակաս կա, երբեմն բարեկրթության: Ընթերցողը գտնում է լավ լրագրողներին: Միշտ պետք է լրագրողը հիշի, որ պատրաստում է ընթերցողի համար, այլ ոչ թե մեկ անձի: Մենք ծառայում ենք ընթերցողին:
՞նչ ծրագեր ունեք:
-Մոնտաժում եմ Քեսաբի մասին փաստավավերագրական ֆիլմը: Քեսաբը Մուսա լեռան դիմաց գտնվող գյուղավան է, որը ոմանց համար հանգստավայր է: Լինելու է մեկ ընդանուր ֆիլմ և ֆիլմաշար:
Կուզեի նաև ամռանը հանգստանալ ծովափում` Հավայան կղզիներում:

Զրուցեց Մուշեղ Հովսեփյանը

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s