«Գնալ, տեսնել, սովորել…»

 

Աննա Ավետիսյան

 

Աննան սովորում է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում և որոշել է դառնալ մարդու իրավունքների պաշտպան: Աննան տեղաշարժման դժվարություններ ունի մեր քաղաքում, որն այնքան անմատչելի է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Հենց այս պատճառով էլ Աննան ցանկանում է  մնալ ու շատ բան փոխել Հայաստանում: Ժամանակին զբաղվել է շախմատով ու լողով: Հիմա էլ սկսել է կիթառ նվագել ու բլյուզ լսել:

Աննա՛, ի՞նչ նախասիրություններ ունես:

— Նախասիրություններս շատ են: Հիմնականը երաժշտությունն է: Սկսել եմ կիթառ նվագել, բլյուզ լսել: Վերջերս փոխվել է իմ երաժշտական ճաշակը: Թատրոն եմ սիրում, շախմատ, բայց վերջերս չեմ հասցնում դասերիս հետ համատեղել:

Շատ եմ սիրում մարզական խաղեր դիտել. դրա համար ժամանակ գտնում եմ: 10 տարի զբաղվել եմ լողով, այն ինձ պետք էր առողջությանս համար: Որոշ ժամանակ անց կանգնեցի ընտրության առաջ. կա՛մ պրոֆեսիոնալ սպորտ, կա՛մ կրթություն: Ես ընտրեցի երկրորդը, քանի որ լավ մարզիկ լինելու համար պետք է ուրիշ հոգեբանություն ունենալ, ինչը ես չունեմ: Իմ բնավորությամբ լավագույնը չէի կարող լինել, իսկ միջակ լինել չեմ սիրում:

Ինչպե՞ս որոշեցիր շարունակել կրթությունդ բուհում:

— Շարունակական գործընթաց էր: Փոփոխական մարդ եմ, ուստի դժվարանում էի ընտրել մասնագիտությունս: Վերջում կանգ առա իրավաբանության վրա: Ես գիտեմ այդ ոլորտի խնդիրները: Ես ավելի լավ կպաշտպանեմ, քան ուրիշը: Կդառնամ մարդու իրավունքների պաշտպան:

Համալսարանը հարմա՞ր է տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար:

— Ո՛չ: Համալսարանն անգամ վերելակ չունի: Բայց ինձ ընկերներս օգնում են: Կամ էլ նույն լսարանում ենք անում դասերը, որ խնդիրներ չառաջանան:

Կպատմե՞ս ընկերներիդ մասին:

— Շատ ընկերներ ունեմ` դպրոցի, բակի ու համալսարանի: Նրանք չեն կենտրոնանում այն փաստի վրա, որ ես հաշմանդամություն ունեմ: Դա ինձ օգնում է, որ փոխեմ վերաբերմունքս իմ նկատմամբ: Հիմա օրվա մեծ մասը անցկացնում եմ համալսարանի ընկերներիս հետ: Նրանք բարի են, ու նրանց մեջ ամենաշատը գնահատում եմ ինքնատիպությունը: Պետք է ունենաս քո ոճը:

Երբևէ սիրահարվե՞լ ես:

— Կարծում եմ` չկա մեկը, ով երբևէ չի սիրահարվել: Ես գրեթե ամեն օր սիրահարվում եմ ինչ-որ երևույթի` եղանակին կամ մեկ այլ բանի: Իդեալ չունեմ, կարևոր եմ համարում, որ յուրաքանչյուրն իր ուժերի չափով կարողանա անել գործը ու բարի լինել:

Ես սիրահարված եմ իմ կիթառին, քանի որ նոր եմ սկսում սովորել: Հիմա եթե թույլ տան` 24 ժամ կլսեմ բլյուզ ու կփորձեմ նվագել: Սիրում եմ նրա ամեն մի լարը ու նրա մեղմ ձայնը:

Ինչպե՞ս ես տեսնում ապագադ Հայաստանում:

— Ես սովորում եմ մի համալսարանում, ուրն ավարտելուց հետո կարելի է կրթությունը շարունակել Եվրոպայում: Կուզենայի գնալ, տեսնել, սովորել, բայց մշտական բնակվելն ու աշխատելը սխալ եմ համարում, քանի որ շատ եմ սիրում Հայաստանը:

Այնտեղ տեղաշարժվելու և ինքնուրույն ապրելու առումով ավելի բարեկեցիկ է, քան այստեղ, ուր թեքահարթակներ գրեթե չկան: Սովորել եմ այս պայմաններին: Կուզենայի մնալ ու շատ բան փոխել իմ երկրում:

Մուշեղ Հովսեփյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

One thought on “«Գնալ, տեսնել, սովորել…»

  1. Ծանուցում՝ «Գնալ, տեսնել, սովորել…» « Աշակերտի բլոգը

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s