Մեր «Ե՞ս YES!»-ը չորս տերեկան է

Գժոտ ամսագրի գժոտ խումբը

«Ե՞ս YES!» երիտասարդական ամսագիրը տոնեց իր 4-ամյակը:

2006թ. Անի Քոչարի մտահղացմամբ ծնվեց «Ե՞ս YES!» -ը և մայիսին կրպակներում հայտնվեցին գունեղ ու երիտասարդական շնչով լցված, իր տեսակի մեջ եզակի ամսագրի հազարավոր օրինակները: Այն կարճ ժամանակում դարձավ ընթերցողի ընկերը, խորհրդատուն ու սպասված հյուրը:

Ամսագրում արծարծվում են բացառությամբ երիտասարդներին հուզող հարցեր ու խնդիրներ, որոնց միջոցով ամսագրի երիտասարդ բայց փորձառու լրագրողները ոլորտի մասնագետների օգնությամբ իրենց լուծումներն ու տարբերակներն են առաջարկում դրանք հաղթահարելու համար:

Եկավ տորթը կտրելու ժամանակը

Ամսագիրն իր տոնն ամբողջացրեց արդեն 16 հազար օրինակ տպաքանակով (49 ընթացիկ համար, 12 հատուկ թողարկում, 5` «Ես GIRL» հավելված), «Ես ակումբ», «YESmodels» և տարբեր այլ նախագծերով և ձեռքբերումներով:

Ինչո՞ւ «Ե՞ս YES!»: Քանի որ պատանեկությունն ու երիտասարդությունը այն շրջանն է, երբ ձևավորվում է մարդու ԵՍ-ը, շատ կարևոր է, որ այն ամուր ու առողջ լինի: Չէ՞ որ կայուն ու ուժեղ անհատներն են կազմում ամուր և ուժեղ հասարակություն:

Շնորհավորում ենք Հայաստանի ամենավաճառվող, սիրված և պահանջարկված երիտասարդական ամսագրի տարեդարձը, հաջողություններ ու նոր ձեռքբերումներ մաղթում:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

One thought on “Մեր «Ե՞ս YES!»-ը չորս տերեկան է

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s