«Արևածաղիկը»` Մանկության աշխարհ Expo 2010 ցուցահանդեսին

«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը մայիսի 29-31-ը մասնակցեց «Մանկության աշխարհ Expo 2010»  4-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակեպված ցուցահանդեսն այցելուներին հնարավորություն տվեց ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ծանոթանալ ներկայացվող ապրանքներին, կրթական ծրագրերին, կենտրոններին, դպրոցներին և կազմակերպություններին,  ամսագրերին,  գրենական պիտույքներին, ինչպես նաև սնունդի, հագուստի տեսականիներին և ընդհանրապես այն ամենին, ինչը նախատեսված է երեխաների համար:

«Արևածաղիկ» ամսաթերթի տաղավարը ծանոթացրեց երեխաների հետ և երեխաների համար ստեղծվող մեր ամսաթերթի գործունեությանը և տարբեր նախաձեռնություններին: Մեր տաղավարի այցելուներին նվերներ և անակնկալներ էին սպասվում. ամսաթերթի ավելի քան 700 օրինակ և արևածաղկի տեսքով կավե հուշանվերներ:

Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվեցին նաև տարբեր միջոցառումներ և մրցույթներ երեխաների համար:

Ցուցահանդեսի կազմակերպիչ` «Լոգոս» էքսպո կենտրոն:

http://www.expo.am

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s