Ամերիկյանը` հայեցի

Վերջին շրջանում հեռուստացույցով բազմաթիվ անորակ հաղորդումների հետ ցուցադրվում են նաև տարբեր մուտֆիլմեր:

Մի հետաքրքիր հանգամանք. մուլտիպլիկացիոն կինոնկարները թարգմանված են և երեխաների դատին են հանձնվում հայերեն: Փորձենք հասկանալ` սա դրակա՞ն երևույթ է, թե՞ բացասական:

Մի կողմից դրական է, որովհետև շատ երեխաներ չգիտեն ռուսերեն կամ անգլերեն: Մյուս կողմից էլ` բացասական. չէ՞ որ նրանք, ովքեր գիտեն օտար լեզուներ, մուլտֆիլմերի օգնությամբ ավելացնում են իրենց գիտելիքների պաշարը:

Ես շատ կարծիքներ եմ լսել այս հարցի շուրջ, սակայն դրանք հիմնականում իրար հակասում էին: Երկար մտածելուց հետո, կարծում եմ, որ ճիշտ լուծումը մայրենիով ցուցադրելն է: Համաձայն եմ, թող ցուցադրեն ռուսերենով, բայց ոչ անգլերեն կամ ֆրանսերեն: Սա ոչ թե խտրական վերաբերմունք է այս կամ այն լեզվի, այլ` ցանկություն և մեր մայրենին հարգելու պահանջ:

Երեխաները ռուսերեն սովորում են դեռ մանկապարտեզից (այս լեզվով մուլտֆիլմեր քիչ են ցուցադրում, այն էլ` միայն ԽՍՀՄ տարիներին նկարահանված ֆիլմերը), իսկ այլ օտար լեզուներ`  4-րդ դասարանից:

“Կատարյալ լրտեսները”, “Տրանսֆորմերները”, “Ռենջերները”, “Ավատարը”, “Փերիների դպրոցը”, “Նարուտոն” ու էլի շատ-շատ մուլտֆիլմերի մասին գիտե անգամ երկու տարեկան երեխան: Վատ չէ:

Մի ցավալի հանգամանք ևս. հայկական հիանալի մուլտֆիլմերը երկրորդ-երրորդ պլանում են: Ինչո՞ւ… Ո՞ւր են մեր հիանալի մուլտֆիլմերը` “Պույ-պույ մկնիկը”, “Լավաշն ու Նաղաշը”, “Գտնված երազը”…

Այժմ ցուցադրվող գրեթե բոլոր մուլտիպլիկացիոն կինոնկարներն ամերիկյան ծագում ունեն, ու ի՞նչ … Երեխաները չդիտե՞ն, թե՞ նայեն միայն գունավոր անիմաստ պատկերները:

Իսկ հայաստանյան հեռուստաընկերությունները գիտեն. ամերիկյանը հայեցի մատուցելու միջոցը գտնված է:

Լաուրա Մարտիրոսյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

One thought on “Ամերիկյանը` հայեցի

  1. Shat chisht es Laura, imijiayloc multfilmeri targmanutyunn aynqan anorak e. Targmanutyunner@ katarvum en haykakan poxocayin lezvov yev pchacnum en yerexaneri maqur mtatselakerp@.

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s