Արևածաղիկցիների նոր սկիզբը…

Մենք

Արևածաղիկցիների 11-րդ սերունը ևս ստացավ իր ավարտական վկայականները: Մեկ տարվա ընթացքում երեխաները մասնակցեցին լրագրության տեսական դասընթացներին և գործնականում կիրառեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները Արևածաղիկը» ստեղծելու համար:

Վկայականները հանձնելիս լրագրության դասընթացների ղեկավարը և երեխաների շատ սիրելի ուսուցչուհի Նունե Ալեքսանյանը նշեց, որ անկախ այն բանից, նրանք ապագայում կընտրեն լրագրողի մասնագիտությունը, թե ոչ, իր համար կարևոր է, որ միշտ ապրեն որպես իրենց երկիրը սիրող ու գնահատող մարդ:

Լրագրողներին և նրանց ծնողներին շնորհավորեց «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը: Նա կոչ արեց պատանիներին միշտ իրենց ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամ մարդկանց խնդիրները, որովհետև լրագրողները մեծ դեր ունեն հասարակությունում փոփոխություններ կատարելու և երկիրն ավելի լավը դարձնելու համար:

Արևածաղիկ» ամսաթերթի խորհրդատու Արտաշես Խաչատրյանը, ով ամսաթերթի հիմնադիրներից ու աջակիցներից է, իր ողջույնի խոսքում նշեց, որ ամենակարևորը մտածող մարդու, մտավորականի ձևավորումն է պատանիների մեջ, ինչի սկիզբը դրել է «Հույսի կամուրջը»:

Պատանիների նոր խումբը դասընթացները կսկսի հուլիս 2-րդ շաբաթը: Իսկ այս պատանիների համագործակցությունը «Արևածաղիկի» հետ ոչ թե ավարվում, այլ նոր փուլ է թևակոխում:

Նունե Ալեքսանյան և Էդգար Ապրեսյան

Արտաշես Խատարյան և Ժաննա Գյուլզադյան

Սուսաննա Թադևոսյան և Լաուրա Մարտիրոսյան

Նունե Ալեքսանյան և Մուշեղ Հովսեփյան

Արտաշես Խաչատրյան և Լուսինե Շարաբխանյան

Սուսաննա Թադևոսյան և Սոֆյա Հակոբյան

Նունե Ալեքսանյան և Շուշան Առաքելյան

Մեր 11-րդ սերունդը

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s