Նկարում ենք կոնվենցիա

Նարեկ Հակոբյան, Երևանի 62 դպրոց, 3-րդ դասարան

Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ նկարչական մրցույթ` «Նկարում ենք կոնվենցիա» խորագրի ներքո: Մրցույթը նվիրված էր Հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիային, որն այս տարի մայիսին վավերացրեց նաև Հայաստանի Հանրապետությունը: Միջոցառումը նախաձեռնել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը «Առաքելություն Արևելք» կազմակերպության աջակցությամբ:

Արտյոմ Մամարյան, Երևանի 150 դպրոց, 6-րդ դասարան

Մրցույթն անց կացվեց Երևանի 11 ներառական դպրոցների 19 աշակերտների միջև, ովքեր տեղում նկարազարդեցին Հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիայի 30-րդ հոդվածը` Մասնակցություն մշակութային կյանքին, սպորտային և ազատ ժամանակի կազմակերպմանն ուղղված այլ միջոցառումներին: Մրցույթի արդյունքում ընտրված լավագույն նկարները կդառնան կոնվենցիան լուսաբանող պաստառներ և օրացույցներ, որոնք կտարածվեն Երևանում, ինչպես նաև հանրապետության այլ մարզերում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակում` նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կազմակերպվող: Երեխաների աշխատանքներից լավագույնները կտպագրվեն նաև «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի շափիկին:

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s