Լրագրության կամ քարը տեղից շարժելու արվեստը

Լիլիթ Գրիգորյանը Հանրային ռադիոյի «ԼյունՍե» երիտասարդական ծրագրի լրագորղներից է: Սովորում է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության բաժնի մագիստրատուրայում: «Թեև լրագրողական կրթություն չունեմ, սակայն դա թերություն չեմ համարում, — ասում է Լիլիթը: — Վստահ եմ, որ 6 տարի սովորելով լրագրության ֆակուլտետում` չէի ստանա այն, ինչ ստացա 2 տարվա աշխատանքային փորձով»:

— Ինպե՞ս հայտնվեցիր լրագրության աշխարհում:
— Տարիներ առաջ սովորում էի երգի պետական թատրոնին կից լրագրության բաժնում : 18 տարեկան էի և երազում էի դառնալ հաղորդավարուհի ու լինել շատ հայտնի, ինչպես  երազում են բոլորը այդ տարիքում:
Մի օր եկա Հանրային ռադիոյի երիտասարդական խմբագրություն պրակտիկայի, հետո  անցա փորձաշրջանը ու դարձա խմբագրության անդամներից:
Իսկ մինչ աշխատանքի ընդունվելը, միշտ Ռադիոտան կողքով անցնելիս ասում էի, որ կգա մի օր, ու ես կաշխատեմ այս շենքում: Փաստորեն ճիշտ է, որ երբ մի բան շատ ենք ցանկանում , անպայման իրականանում է: Դրա համար պետք է զգույշ լինենք, թե ինչ ենք մտածում:

-Լիլիթ, ի՞նչ ես կարծում, ովքե՞ր են լրագրողները:
— Լրագրողները առաջին հերթին շատ հետաքրքրասեր մարդիկ են: Ես լրագրող չեմ համարում նրանց, ովքեր հիմնվում են միայն մամուլի հաղորդագրությունների վրա: Լրագրողը հասարակությունում շատ մեծ առաքելություն ունի: Լուսաբանելով խնդիրը` նա պետք է կարողանա մարդկանց ուշադրությունը հրավիրել նյութի վրա, և այդպիսով քարը տեղից շարժել:

— Ինչի՞ մասին են հիմնականում ռադիոնյութերդ:
— Ես հիմնականում լուսաբանում եմ մշակութային, սոցիալական, կրթական ոլորտները, այսպիսով կարողանում ես որոշ լուծումների հանգեցնել այդ խնդիրները :
Հաճախ դիմանկարային նյութեր եմ անում. Սիրում եմ պարզ, մարդկային նյութերը, որոնց շնորհիվ կարողանում ես անկեղծ լինել: Հերոսներս եղել են շատ տարբեր մարդիկ ու անգամ  երեխաներ, ովքեր պատմել են իրենց խաղալիքների, հետաքրքրությունների մասին:
Մեծ երջանկություն է ինձ համար, որ կարողացել եմ զրուցել հանճարեղ մարդկանց հետ ` Տիգրան Մանսուրյանի, Միշել Լեգրանի, Վլադիմիր Սպիվակովի: Ցանկանում եմ  հարցազրույց վարել նաև Շառլ Ազնավուրի, էրիկ Քլեփթնի և նման շատ մեծերի հետ:

— Ինչո՞վ է առանձնանում ռադիոաշխարհը քեզ համար:
— Եղել է ժամանակ, որ  թղթակցել եմ «Մենք, դուք, նրանք» երկշաբաթաթերթին:
Թերթում անկեղծությունը պակասում է: Ինձ համար մամուլը մի փոքր չոր դաշտ է:
Հեռուստատեսության փորձ չունեմ ,սակայն կարծում եմ , որ հաղորդումների գործի միայն կեսն է անում լրագրողը, իսկ մյուս կեսը կախված է օպերատորից :
Իսկ ռադոաշխարում դու ես քո նյութի տերը, ու այն կախված է միայն քեզնից: Ռադիոյում աշխատելու համար նաև պետք է  հաճելի ձայն ունենալը, դա է գլխավոր զենքը:

— Ի՞նչը քեզ դուր չի գալիս լրագրության ասպարեզում:
— Երբեմն մամլո ասուլիսների ժամանակ ամաչում եմ, որ լրագրող եմ: Շատերը ունեն էթիկայի պակաս , չգիտեն, թե  ինչպես զրուցեն  բանախոսների հետ: Երբ կողքինս սխալ է թույլ տալիս, կախում եմ գլուխս:

— Եթե քեզ հնարավորություն տան ստեղծել ամսագիր, ինչի՞ մասին կլինի այն:
— Ինձ համար հետաքրքիր կլինի  ստեղծել մանկանկան  գունեղ ամսագիր: Ինչպես նաև գրական ` ժամանակակից գրողների ստեղծագործություններով, նրանց բացահայտելու համար : Կամ էլ մշակութայնին, սակայն ոչ շոուբիզնեսային, քանի որ շուկան հեղեղվել է նմանատիպ  անորակ ամսագրերով:

Մուշեղ Հովսեփյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

One thought on “Լրագրության կամ քարը տեղից շարժելու արվեստը

  1. Լիլիթը ոչ միայն լուսաբանում է մշակությին թեմաներ, այլ նաեւ լրագրության ոլորտում կերտում է լրագրողի կուլտուրան,
    Թող շատանան նրա նմանները

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s