Նկարչական օր և մրցույթ

Անկեղծ և իսկական, համարձակ ու անսպասելի… Այսպիսին են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կազմակերպած 2008-2009թթ. Նկարչական օրվա ու մրցույթի նկարները: Մասնակիցներն իրենց աշխատանքների միջոցով հաղորդեցին հայրենիքի բացառիկ բնության մասին իրենց երազանքներն ու մտահոգությունները:

Հիմնադրամը 2010թ.-ին նույնպես շարունակում է այս ավանդույթը` միջոցառումը դարձնելով համահայկական:

Նկարչության Օր Երևանում

Հոկտեմբերի 24-ին, ժ. 10:00 Երևանի Սիրահարների այգում տեղի կունենա Նկարչության օր` հայաստանաբնակ մանուկների ու երիտասարդության համար: Հարյուրավոր երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ նորից կպատմեն բնության մասին` իրենց գույներով, իսկ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու ոչ միայն երևակայության վառ ու անսպասելի դրսևորումներ, այլև բնապահպանական խնդիրները` երեխաների աչքերով:

Նկարչական օրվա ընթացքում մոտ 1000 երեխա ու պատանի Հայաստանի բոլոր մարզերից Սիրահարների այգին կդարձնեն արվեստանոց` բաց երկնքի տակ: Ավելին, այդ «արվեստանոցի» տարբեր անկյուններում տեղի ունեցող համերգային և թատերական ներկայացումները հնարավորություն կտան անցորդներին ևս ներգրավվել միջոցառման մեջ:

Նկարչական օրվա առանձնահատկություններից մեկն այն է, որ պատանի նկարիչները կնկարեն ոչ միայն թղթերի վրա, այլև միջոցառման համար մանկապարտեզների, դպրոցների ու մանկատների կողմից տրամադրված փայտե սեղանների: Միջոցառումից հետո նկարազարդ սեղանները կվերադարձվեն կրթական հաստատություններ: Իրենց գույներով դրանք ոչ միայն կաշխուժացնեն հազարավոր երեխաների առօրյան, այլև կենդանի հիշեցում կլինեն երիտասարդ սերնդի համար` հոգ տանելու Հայաստանի հարուստ բնական ժառանգության մասին:

Համահայկական նկարչական մրցույթ
Նկարչական օրվա նկարները կդառնան նաև Համահայկական նկարչական մրցույթի մասնակից: Մրցույթին մասնակցում են 5-30 տարեկան աշխարհասփյուռ հայ ազգի մանուկները, պատանիներն ու երիտասարդները` բնությանը նվիրված իրենց նկարներով: Մրցույթի հաղթողներին կորոշի անկախ ժյուրին` ըստ տարիքային խմբերի: Նախատեսված են բազմաթիվ ու բազմատեսակ մրցանակներ, ներառյալ` այցելություն Հայաստան (սփյուռքահայերի համար) և աֆրիկյան Մադագասկար կղզի (հայաստանաբնակների համար): Մրցույթի թեմաները հետևյալն են.
1.Իմ հայրենիքի բնությունը
2.SOS
3.Իմ երազած կենդանաբանական այգին
4.Իմ երազանքների քաղաքը (17-30 տ.)

Մրցույթի համար նկարները ներկայացնելու վերջնաժամկետն է 2010թ. նոյեմբերի 20-ը: Մասնակցության պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ www.paintingday.sunchild.org կայքում:
Ներկայացված նկարները կանցնեն մրցակցային ընտրություն: Կայքում անցկացվում է նաև բաց քվեարկություն` նախընտրած նկարների համար. սա ոչ միայն կնպաստի մասնակիցների հաղթանակին, այլև ներդրում կլինի Հայաստանի վայրի բնության պահպանման գործում: Մանրամասներին ծանոթացեք www.paintingday.sunchild.org կայքում:

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s