«Աշնան արևով» ջերմացած

Որտեղի՞ց այս գյուղական դահլիճում այսքան ջերմ ու գգվող արև: Դրսում քամի է, անձրև, Կողբ գյուղի մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում մի տաք ու պայծառ արև այդ երեկո այնպես ժպտում էր հանդիսատեսին:

Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» համանուն վիպակի բեմականացումն էր: Անկեղծ ասած, մենք գյուղի բնակիչներս, թերահավատորեն ենք վերաբերվում մայրաքաղաքից կտրված մշակույթին, մասնավորապես` թատրոնին: Բայց այն, ինչի հանդիսատեսը եղա ես, վեր էր բոլորիս սպասելիքներից: Այնպես հմուտ, այնպես վարպետորեն էին կերտված կերպարները` Աղունի, Սերոյի և մյուսների: Այդ մեկուկես ժամում հանդիսատեսը ամբողջովին կտրվել էր շրջապատից և կերխարներիհետ ծիծաղում էր, նրանց հետ լալիս…

Ո՞վ կերտեց, հղկեց, շտկեց Սևակ Ավագյանին, դարձրեց ծմակուտի Սերո, այն էլ այսքան վարպետորեն: Մեր հարևանի տղան է, իմ հասակակիցը, բայց այսքան անթերի, կատարյալ դերասան չէի պատկերացնում: Նրա կերպարում ես տեսա ինձ ու իմ բոլոր հասակակիցներին: Գյուղում ապրող երեխաներս միշտ ակնածանքով, մի քիչ էլ նախանձով ենք նայում քաղաքի երեխաներին: Ճիշտ է, փոխվել են ժամանակները, Կողբը Ծմակուտ չէ, բայց մեզնից յուրաքանչյուրիս մեջ ես տեսա Սերոյին ու խղճացի… Իմ ականջներում դեռ հնչում է նրա լացախառն, «Պետքս չի, ինձ էլ քաղաք տար… » խոսքերը:

Իսկ Աղունը… Արդյո՞ք մեր մայրերը իրենց համառ աշխատասիրությամբ, զավակների նկատմամբ անձնուրաց նվիրվածությամբ, ինքնամոռաց սիրով մի-մի Աղուն չեն, և, գաղտնիք չէ, մեր հայրերի մեջ էլ մի փոքրիկ մաս կա Սիմոնից:

Այս երեկոն շատ բան բացահայտեց ինձ համար: Իսկ վերջաբանը արցունք քամեց բոլոր հանդիսատեսների աչքերից: Նրանք շնորհակալական ջերմ խոսքեր ասացին ռեժիսոր Սասուն Մուրադյանին` աշնան անձրևոտ ու պաղ օրը իրենց մի կտոր տաք արև պարգևելու համար:

Ես էլ, ճիշտ է, դժվարությամբ, բայց հեռացա դահլիճից `բոլորի նման իմ հոգում տանելով իմ բաժին աշնան ջերմ արևը:

Գարիկ Ջիլավյան
Նոյեմբերյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s