ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ԵՎ ԱՆՀԱՏԸ

Աշխարհի բռնցքամարտի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ծնվել է Հայաստանում, չնայած ապրում է Գերմանիայում` բազում հաղթանակներ պարգևելով մեր երկրին: Չեմպիոնը բնավորությամբ շատ ազատ է, նպատակասլաց: Հիմնականում լսում է ռեպ. ռեպի մեջ գտնում է ինքն իրեն: Ուտեստներից նախընտրում է հայկական խորովածը և խինկալին: Չեմպիոնը թեև ունեցել է բազում սիրավեպեր, սակայն ամուսնացած չէ, քանի որ դեռ չի գտել իր անփոխարինելի գեղեցկուհուն:

— Նոյեմբերին պատրաստվում ե՞ք մենամարտել Կառլ Ֆռչի հետ…

— Կառլը շատ ուժեղ բռնցքամարտիկ է :Նա էլ ինձ պես աշխարհի նախկին չեմպիոն է եղել և պարտվել է իր վերջին մենամարտում: Ես իմ հերթին ամեն ինչ կանեմ, որ հաղթեմ:

— Արթուր, ի՞նչ զգացիք, երբ Անդրե Դիրելի հետ մարտից հետո հասկացաք, որ առաջին անգամ պարտվել եք:

— Ինձ համար շատ ցավալի էր: Ես եմ մեղավոր. սկզբում թույլ տվեցի, որ նա նախաձեռնությունը իր ձեռքը վերցնի և պարտվեցի առաջին երեք ռաունդներում , իսկ երբ հասկացա, որ պարտվում եմ, արդեն ուշ էր: Նյարդերս էլ տեղի տվեցին և կատարեցի ինձ ոչ բնորոշ քայլեր:

— Հնարավո՞ր է, որ հետագայում նորից մենամարտեք Դիրելի հետ:

— Այդ մենամարտը անկասկած կայանալու է : Շուտով կկազմակերպվի:

— Արդյո՞ք դժվար չէ լինելով հայ` հաղթանակներ պարգևել Գերմանիային:

— Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը ռինգում մոռանում է ամեն ինչ և մտածում միայն մենամարտի մասին, սակայն ցավալի է, երբ հաղթանակից հետո ուսերիդ ետևում ծածանվում է, ոչ թե Հայոստանի դրոշը, այլ արդեն ինձ հարազատ դարձած Գերմանիայինը:

— Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Ձեր կինը զբաղվի բռնցքամարըով:

— Երբե՜ք: Իմ կինը չի կարող լինել բռնցքամարտիկ: ՈՒղղակի հաճելի չի լինի, երբ աչքիդ առաջ ինչ-որ մեկը հարվածի կնոջդ, իսկ հետո էլ կինդ կապտած աչքով տուն վերադառնա:

— Մանուկ հասկում ո՞րն էր Ձեր սիրելի մուլտֆիլնը:

— Շատ էի սիրում «Մաուգլին» և «Դե սպասիրը»:

— Եթե հնարավորություն ունենայիք ետ շրջել ժամանակը և նորից լինեիր մանուկ, առաջին բանը, որ կանեիք, ո՞րը կլիներ:

— Ամուր կգրկեի մանկության ընկերներիս:

Աննա Ավետիսյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s