Ռիչարդ Գալիանոն և տանգոյի միջազգային փառատոնը

Երևանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` Տանգոյի միջազգային փառատոն մայրաքաղաքում: Փառատոնը, որը սկսվել է 2010 թ., շարունակվելու է մինչև 2011 թ-ի ամառ և ունենալու է մի շարք համերգներ և աշխարհահռչակ հյուրեր: Փառատոնի մեկնարկը տվեց աշխարհահռչակ կոմպոզիտոր Աստոր Պիացցոլլայի աշակերտ և «Նյու մյուզեթ» երաժշտական ուղղության հիմնադիր Ռիչարդ Գալիանոն: Ծագումով իտալացի Գալիանոն 1983 թ. հանդիպում է մեծ վարպետ Աստոր Պիացցոլլային և Ֆրանսիայում Վալս-մյուզեթ, բալլադ, յավա ուղղությունները միավորելով` ստեղծում է նոր ուղղություն` Նյու մյուզեթ-ն: Մաեստրոն նվագակցում է Սերժ Ռեջջանիը, Շարլզ Ազնավուրը և Ջուլիետտա Գրեկոյն երևանյան համերգում Գալլիանոյի հետ համատեղ ելույթ ունեցավ նաև «Կադանաս» համույթը:

Ձևավորվելով դեռևս 2004 թ.` դաշնակահար Արմեն Բաբախանյանի ղեկավարությամբ «Կադանսը» նպատակ ունեն կատարել արգենտինասի Աստոր Պիացցոլլայի ստեղծագործությունները: Շուտով Այն դարձավ Հայաստանի առաջատար հայտնի երաժշտախմբերից մեկը, սակայն ընդլայնելով իր ռեպերտուարը` հավատարիմ մնաց Պիացցոլլային: Խումբը միջազգային ճանաչում է վայելում տարբեր երկրներում տեղի ունեցող համերգների շնորհիվ:

Տանգոյի պառատնոի բացման և կայանալիք համերգների մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեցին Ռիչարդ Գալլիանոն, դաշնակահար Արեմն Բաբախանյանը, «Կադանաս» երաժշտական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը: Լրագրողների հարցին, թե ինչու հատկապես տանգոյի փառատոն, պատասխանեց Նիկա Բաբայանը:

— Բոլորս գիտենց, որ այժմ եվրոպական երկրներում տանգոն զարգանում և վերելք է ապրում: Մենք նորաձևության հետևից չենք ընկնում: Պարզվում է, որ այն երկիրը, որ հիմք ունի տանգոյի փառատոն կազմակերպելու` հենց Հայաստանն է, քանի որ այստեղ գոյություն ունի «Կադանս» համույթը: Շատ համերգների հաջողությունները ցույց են տալիս, որ Հայաստանը մեծ սեր ունի դեպի տանգոյի ժանրը և արվեստը: Տանգոյի փառատոնի հիմքը ճիշտ դնելու համար մեզ անհրաժեշտ էր մի աշխարհահռչակ դեմք, ով արվեստի այս ուղղության մեջ ուներ բարձր նվաճումներ: Ռիչարդ Գալլիանոն է այդ դեմքը:

Ողջունելով ներկաներին Գալլիանոն ասաց.

— Շատ էի լսել Հայաստանի մասին, սակայն սա առաջին անգամ է, որ եկել եմ Հայաստան: Հիացած եմ ջերմ ընդունելությամբ ամենուր` հյուրանոցում, օդանավակայանում: Հայաստան գալու և «Կադանսի» հետ համերգ ունենալու առաջարկն ընդունեցի մեծ ուրախությամբ: Շատ հետաքրքիր է, որ այժմ տանգոն դարձել է միջազգային երաժշտություն Պիացցոլայի շնորհիվ: Ես ինքս ճանաչում էի Պիացցոլային և որպես աշակերտ, և որպես ընկեր և այժմ տպավորված եմ «Կադանսի» կատարմամբ: Պիացցոլլան ուրախ կլիներ, եթե իմանար, թե ինչպիսի սիրով են կատարում իր երաժշտությունը:

Մահվանից առաջ նա ցավով ասաց, որ շատերը չեն հասկանում իր երաժշտությունը, բայց այսօր` 20 տարի անց նրա երաժշտությունը սիրված է բոլորի կողմից: Այսօր երաժշտությունը միակ լեզուն է, որը կարող է փոխանցել և հասկանալի դարձնել բոլոր նրբագծերը և զգացմունքները: «Կադանսի» դաշնակահար Արմեն Բաբախանյանը, որը բարձր է գնահատում Գալիանոյին:

— ՙԿադանսի» համար մեծ պատիվ է համագործակցել Գալիանոյի հետ: Այժմ շատերն են կատարում Պիացոլլայի ստեղծագործությունները, սակայն «Կադանսն» առաջինն էր, որ դրանք Հայաստան բերեց: Գալիանոյի կատարումնները մեզ համար միշտ էլ եղել են չափանիշ: Մենք հպարտ ենք, որ կարող ենք աշխատել մաեստրոյի հետ: Մենք քիչ ենք խոսում, չգիտենք ֆրանսերեն, սակայն նվագում ենք և միանշանակ հասկանում ենք իրար երաժշտության միջոցով:

Այնուհետև լրագրողները խնդրեցին Նիկա Բաբայանին պատմել փառատոնի ծրագրերի մասին:

— Փառատոնը շարունակվելու է մինչև հունիսի 30-ը, և այդ ընթացքում տեղի կունենա 5 համերգ: Առաջին համեերգըկներկայացնի տանգո որպես երգ,երկրորդը`որպես պար: Կհրավիրենք պարողներ Արգենտինայից և կներկայացնենք Արգենտինյան տանգոն: Հուսով ենք կանչել Վոլտեր Ռիոսին,կլինի նայև պարային խումբ Սանկտ-Պետերբուրգից,որը աշխարհում տանգոյի ամենափայլուն կատարողն է:

Հարցին, թե որ ոճն է իրեն հոգեհարազատ, Գալիանոն պատասխանեց.
— Սիրում եմ բոլոր ժանրերը:Այնպես ստացվեց, որ Պիացոլլան համադրեց ջազը, տանգոն և դասական երաժշտությունը: Ես էլ եմ փորձում համադրել դրանք: Երբեք չի կարելի առանձնացնել որոշակի աճ: Գիտեք, իրականում Պիացոլլան չէր սիրում, որ իր երաժշտության տակ պարում էին, նախընտրում էր, որ պատկերացնում են տանգոյի զույգ, որը պարում է այդ երաժշտության ներքո: Ես էլ եմ դրա համաձայն:

Հնարավոր է արդյոք հայկական տանգո գրել, լրագրողներից մեկի հարցին Գալլիանոն դրական պատասխանեց, իսկ պարոն Բաբայանն ավելացրեց, որ մաեստրոն երազում է Ա. Խաչատրյանի սուսերով պարը:
Վերջում հարց հնչեց, արդյոք պարոն Գալիանոն սիրում է տանգո պարել: Նա պատասխանեց.
— Շատ վաղուց չեմ պարել տանգո: Իմ տանգոն միշտ էլ տարբերվել է Պիացոլլայի տանգոյից, որովհետև այն ֆրանսիական է, ներշնչված է Փարիզից: Այս դեպքում տիպիկ են Պիացոլլայի խոսքերը. «Յուրաքանչյու երաժիշտ պետք է նվագի իր հայրենիքի երաժշտությունը, որպեսզի չկորցնի իր ինքնությունը և ծաղկեցնի երաժշտություն»: Սակայն տանգոյին որպես պար չեմ տիրապետում:

Իսկ Ալեքսանդր Սպենդիարիանի անվան օպերային և բալետի թատրոնում տեղի ունեցած Ռիչարդ Գալլիանոյի և «Կադանս» համույթի համերգ իսկական տոն էր: Համերգը բաղկացած էր երեք ամսից: Առաջին մասում «Կադանս» համույթը ներկայցրեց Աստոր Պիացոլայի հինգ ստեղծագործությանները «El dia Despues», « Primavera Porteno», «Muerte del Angel», « Meditango», «Verano» Porteno»:

Համերգի երկրորդ մասում բազմաթիվ ծափողջույնների ներքո բեմ բարձրացավ մեծն մաեստրոն և սկզբում ներկայացրեց Շարլ Անզնավուրի «La boheme» ստեղծագործությունը, ինչը մեծ ուրախությամբ ընդունեց դահլիճը: Համերգի վերջին մասում Գալլիանոն « Կանանս-ի» հետ համտեղ նվագեց իր երկու ստեղծագործությունները` «Tango pour Claude» և «New York tango» և Պիացոլլայի չորս սեղծագործությունները: Իսկ վերջում մաեստրոն կատարեց իր խոստումը` կատարելով Խաչատրյանի սուսերով պարը, որը հոտնկայս և անվերջ ծափահարություններովընդունեց հայ հանդիսատեսը:

Ռոզա Գրիգորյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s