Մուլտֆիլմերը, եթե երեխաների համար են, պետք է լինեն կարճամետրաժ և չանցնեն քսան րոպեն

Նախ սկսենք մուլտֆիլմ բառի մեկնաբանումից. այն է` մուլտֆիլմ նշանակում է փոքր ֆիլմ:

Մուլտֆիլմերը ստեղծվում են թե’ մեծահասակների, և թե’ փոքրերի համար, բայց մուլտֆիլմերի անդավաճան հասցեատերերը երեխաներն են:

Ուրեմն, այդ փոքր ֆիլմերի ստեղծողները` մեծահասակները, պետք է կարողանան ճիշտ պատկերացնել մանուկների հոգեբանությունը և մտնեն փոքրիկների աշխարհ: Ուշադրություն պեըք է դարձնել, իհարկե, մուլտֆիլմերի արտահայտած իմաստի և խրատական բովանդակության վրա, լրջորեն մտածել հերոսների ընտրության հարցի շուրջ: Որոշակի բացառություններով ընդունենք, որ վերը նշված դրույթները պահպանվում են: Սակայն մուլտֆիլմերի արտադրությամբ զբաղվողները չեն վերահսկում նաև դրանց տևողությունը:

Եթե փորձենք արդարացնել ֆիլմարտադրողներին և ընդունենք, որ, օրինակ, «Մոխրոտիկը» հնարավոր չէ ներկայացնել երեխաների համար թույլատրելի քսան րոպե տևողությամբ, ապա այս դեպքում պետք է հեռուստաընկերություններին խնդրել նման երկարատև մուլտֆիլմերը ցուցադրել մասերով: Չեմ կարծում, որ երեխաները, առաջին մասը դիտելով, չեն սպասի հաջորդ օրը ցուցադրվելիք շարունակությանը:

Շատ հեռուստաընկերություններ մոռանում են, որ առավոտյան ժամերին ցուցադրվող մուլտֆիլմերը չունեն հեռուստալսարան (խոսքը հանգստյան օրերի մասին չէ): Պետք է այդ մուլտֆիլմերը ցուցադրել այնպիսի ժամերի, երբ երեխաները վերադառնում են  մանկապարտեզներից, քոլեջներից և դպրոցներից: Եթե այսօր չհետևենք մուլտֆիլմերի տևողությանը, ապա վաղը երեխաները կունենան տեսողական լուրջ պրոբլեմներ:

Հարգելի ծնողներ, մտածեք ճեր  երեխաների առողջության մասին, և երբ վերջանում է, օրինակ, «Դե սպասիր» մուլտֆիլմի քսան րոպեանոց հեռուստատեսային ցուցադրությունը, մի միացրեք ձեր «DVD»-ները կամ համակարգիչները և առաջարկեք փոքրիկներին շարունակել դիտումը  «սեփական հեռուստատեսությամբ»` միայն թե նրանք չխանգարեն ձեր տնային գործերին:

Արմեն Սարգսյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s