3 RUN ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱԶԱՏ ՎԱԶՔ

Զրուցակիցներս 3 run-parkour մարզաձևի ներկայացուցիչ 3run family թիմի անդամներն են, որոնց ղեկավարին գտա շատ պատահական` սոցիալական կայքերից մեկում: Հարցազրույցն անցկացրինք նրանց մարզադահլիճում:

Հետաքրքիր էր նրանց պարապմունքի ականատեսը լինելը: Եվ հավատացեք, որ, եթե ձախողվելու վախը չլիներ, ես ևս այդ պահից ի վեր կփորձեի ուժերս նաև այդ մարզաձևում:

Այդ օրը թիմի ոչ բոլոր ադամներն էին ներկա: Նրանցից յուրաքանչյուրին էլ մարզադահլիճ էր բերել անսահման համարձակությունն ու սերը մարզաձևի նկատմամբ:

Պարգև Ափարթյանը փոքրուց զբաղվել է գիմնաստիկայով, սակայն միշտ երազել է զբաղվել էքստրեմալ մարզաձևերով:

—           Մի անգամ ընկերներիցս մեկը պատմեց «3 run family»-ի մասին: Հետո եկա, տեսա տղաների պարապմունքն ու դուրս շատ եկավ, որոշեցի նրանց հետ մարզվել, ընդունեցին: Սկզբում խորթ էին թե մարզաձևը, թե թիմի անդամները, բայց շուտով ամեն ինչ տեղն ընկավ: Երկար ժամանակ չի, ինչ զբաղվում եմ դրանով, բայց այն արդեն կենսակերպ է դարձել: Հետագայում, եթե նույնիսկ թիմն էլ չլինի, միևնույնն է, ես կշարունակեմ զբաղվել այս մարզաձևով:

Ինչպես ասում էր խմբի ղեկավար Տիգրան Մանուկյանը, հաջորդ զրուցակիցս «հայկական 3run-ի ապագան է»` տասնհինգամյա Մարատ Պիվազյանը, ով վեց ամիս է, ինչ մարզվում է, սակայն հասցրել է աչքի ընկնել մեծ պոտենցիալով: Ի դեպ նա ծնողներից գաղտնի է մարզվում:

— Սկզբից որոշել էի զբաղվել գիմնաստիկայով, հետո հանդիպեցի Տիգրանին, ումից էլ 3 run-ի որոշ հնարքներ սովորեցի: Ինքս էլ փորձեցի, ստացվեց: Տիգրանն առաջարկեց, որ մտնեմ թիմ: այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց: Այս տարի մի հնարքի շատ անհաջող փորձ արեցի ու վնասեցի շրթունքս: Բանը հասավ նրան, որ վիրահատական միջամտություն եղավ, ծնողներս էլ կտրականապես արգելեցին զբաղվել այս մարզաձևով: Կյանքս առանց 3run-ի չեմ պատկերացնում: Չորս տարի զբաղբվել եմ լողով, սակայն այսպիսի կախվածություն երբևէ չեմ զգացել:

Թիմում ընդգրկվածներից հետաքրքիր զրուցակից էր նաև  Արթուր Սիմոնյանը` սպորտի և ռեփի մեծ սիրահարը:

— Փոքրուց զբաղվել եմ սպորտով` thai-boxing, պար, լող, ըմբշամարտ, բռնցքամարտ, ֆուտբոլ: Հաջողություններ ունեցել եմ: Սակայն սպորտում ամենամեծ ձեռքբերումս համարում եմ մեր թիմի տղաներին ճանաչելը: Երկու տարի առաջ եմ եկել Ռուսաստանից, ընկերոջս առաջարկով եկա այստեղ ու սկսեցի մարզվել 3run-ով: Հիմա արդեն պատրաստվում եմ ծառայութան: Վերադառնամ, շարունակելու եմ մարզվել, բայց դրան զուգահեռ զբաղվելեւ եմ նաև երգչի կարիերայով: Ռեփ ժանրով ձայնագրված արդեն երկու երգ ունեմ:

Գուցե մեզնից շատերը կտրականապես բացառեին իգական սեռի մարզվելու ցանկությունը նման վտանգավոր մարզաձևում: Սակայն բացառություններ լինում են: Խմբի միակ աղջիկ Աննա ասպարյանը փոքրուց զբաղվել է սպորտային պարերով: Միշտ ցանկացել է պարուհի դառնալ, սակայն ծնողների միջամտությամբ դառնալու է լեզվաբան: Նրան այստեղ է բերել էքստրիմը: Ամեն դեպքում տղաների միջավայրում այնքան էլ վատ չի զգում իրեն:

-Խմբում միակ աղջիկն եմ: Տղաներն ամեն կերպ օգնում են: Երկու շաբաթ է, ինչ մարզվում եմ այստեղ, բայց տղաների հետ արդեն շատ կապված եմ, մի քանիսին էլ վաղուց գիտեի: Ընկերներս սկզբում զարմանում էին, երբ լսում էին, որ զբաղվում եմ 3run-ով, բայց հիմա ուրախ են: Սա առանձնանալու հրաշալի ձև է աղջկա համար:

Էդուարդ Վլացենկոն խմբի ամենատարիքով մարզիկներից մեկն է: Նա ևս այստեղ է հայտնվել ընկերոջ խորհրդով:

— Սա գեղեցիկ մարզաձև է: Այն մեծ ձգողություն է առաջացնում: Երբ որևէ հնարք ես ցուցադրում, մարդկանց թվում է` հեշտ է, սակայն, երբ ինքդ ես փորձում, զգում ես դրա բարդությունը, նրբություններն ու վտանգը:

Հերթը հասավ «3run family»-ի հիմնադիր Տիգրան Մանուկյանին, ով միակն էր խմբում, որ մարզաձևին չէր ծանոթացել ընկերոջ խորհրդով:

— Առաջին անգամ 3run տեսել եմ ամերիկյան ֆիլմերում, տեսահոլովակներում: Մի օր էլ ինքս փորձեցի, որոշ հնարքներ կարողանում էի անել ու որոշեցի խորացնել: Մասնագիտությամբ ծրագրավորող եմ: Կարծում եմ օգտակար մասնագիտություն է:

— Այստեղ պետք չէ մտածել, պետք է գործել: Հիշում եմ մի անգամ ծնկոսկրս վնասեցի, ոսկորս սկսեց գերաճել: Ցավոտ էր: Սարսափում էի, երբ մտածում էի սպորտը թողնելու մասին: Հիմա , փառք Աստծո, ամեն ինչ լավ է: Վնասվածքներ շատ են լինում, բայց հիմա հմտացել եմ, վնասվածքներից խուսափելու ձևեր եմ գտել:

Տիգրանը մարզաձևը Հայստանում զարգացնելու շատ մեծ հույսեր ունի:

— 3run-ն ու parkour-ը գրեթե նույնն են, միայն թե առաջինում կան սալտոներ, շպագատներ: Դա ավելի գեղեցիկ է, բացի այդ հիմա սալտոներն ավելի դիտվող են: Սակայն թե տրեյզերի, թե ֆրիրաների նպատակը խոչնդոտներ հաղթահարելն է: Հենց դա է մարզաձևի փիլիսոփայությունը: Այնպես որ 3run չի նշանակում«ազատ վազք»:

Հ.Գ. -tigranmanukyan.com կայքում կարող եք դիտել թե Տիգրանի անհատական, թե թիմային տեսանյութերը: Դիտեք, սակայն վնասվածքներից փոքր-ինչ խուսափելու համար հնարքները փորձեք միայն պրոֆեսիոնալի օգնությամբ և, անպայման, ծնողների թույլտվությամբ:

Գոհար Պետրոսյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s