Երազանքս` երկնքին

Երբ փոքր էի, մայրս ասում էր, որ եթե Նոր տարվա գիշերը դուրս գամ և երկնքին պատմեմ իմ երազանքները, դրանք կիրականանան: Միշտ այդպես եմ արել: Ու մինչև հիմա էլ ժամը տասներկուսին նախորդող րոպեներին ես երկնքի հետ եմ:

Շատ սովորույթներ կան մեր ընտանիքում: Մեզ համար Ամանորը ընտանեկան տոն է:  Չեմ սիրում, երբ այդ խոստումնալից գիշերը մարդիկ տնետուն են ընկնում. չեմ հասկանում դրա իմաստը:

Մինչև տասներկուսը թղթի մի կտորի վրա գրում ենք մեր երազանքները, այրում, լցնում շամպայնի մեջ և ժամացույցի զարկերի հետ խմում: Ասում են` սնահավատություն է… Այդ դեպքում ի՞նչն է իրական մեր կյանքում:  Վառում ենք տան բոլոր լույսերը, որ Ամանորը մեր հյուրընկալ օջախ մտնի: Մեր տանը Նոր տարին մի բանով էլ է առանձնանում. այդ օրը մենք նշում ենք նաև իմ ծննդյան տարեդարձը: Ճիշտ է, հաճախ մեր հյուրերը մոռանում են շնորհավորել նաև իմ տոնը, բայց հոգ չէ, կարևորը խորհրդավոր հրաշքում ծնված լինելն է:

Մենք փորձում ենք հայկական դիմագիծ տալ տոնին, աշխատում ենք պահպանել բոլոր այն սննդատեսակները, որոնք օգտագործել են մեր նախնիները ազգային Նոր տարին նշելիս: Հայկական ավանդույթի համաձայն հունվարի մեկի ուտելիքների մեջ մտնում են Ն տառով սկսվող մի քանի սննդամթերք` նգածաղիկ, նուռ, նաշիհ (ալյուրից թխված հաց), նուշ և այլն: Որպես տոնական ուտելիք են ընտրել Ն սկզբնատառով սկսվողները, որպեսզի հարմարեցնեն տարվա անվանը` Նոր տարի, Նավասարդ: Ասում են, երբ մի բան շատ ես ցանկանում, անպայման լինում է. հավատա’նք ամանորյա հրաշքներին…

Արմեն Սարգսյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s