Կրկին մի հարկի տակ

Հայաստանում գործում է 11 ազգային փոքրամասնություն, որոնցից յուրաքանչյուրն իր ակտիվ գործունեությունն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում: Ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրն ունենալով իր պատմությունն ու մշակույթը , հաշտ ու համերաշխ ապրոմ է մի հողում` Հայաստանում արդեն շատ երկար ժամանակ:

Եվ ամեն տարի նրանց ավելի են համախմբում տարբեր միջոցառումներն ու փառատոները: Եվ այս տարի դեկտեմբերին նման միջոցառման ժամանակ կրկին մի հարկի տակ` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական  կոմեդիայի  պետական թատրոնում էին հավաքվել մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Իսկ առիթը ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի 10-ամյանկին  նվիրված հոբելյանական երեկոն էր: Երեկոն կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության կողմից:

Լինելով հոբելյանական երեկոյի մասնակիցներից մեկը, ով ներկայացնում էր Հայաստանում լեհական համայնքը, կարող եմ ասել , որ համերգը ինքին յուրօրինակ էր ու արտառոց: Սկսեմ նախապատրաստական աշխատանքներից: Որպես մասնակից կարող եմ փաստել ,որ ամեն մի փոքր դետալ հաշվի էր առնվում `թե լույսը, թե ձայնը և թե մասնակիցների արտաքին տեսքը: Իսկ հետկուլիսային հաճելի ու հետաքրքիր իրարանցման մասին էլ չեմ ասում: Կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել , որ ամեն ինչ անցնի բարձր մակարդակով ու որակով:

Եվ այպես այսքան երկար ու քրտնաջան աշխատանքը իր լավ արդյունքներն ունեցավ: Համերգին ելույթ ունեցան ՀՀ ազգային փոքրամանսությունների ներկայացուցիչները` լեհեր, հույներ , եղդիներ , ասորիներ, ռուսներ և այլն, իրենց երգ ու պարով : Յուրաքանչյուր կատարման մեջ զգացվում էր ազգային հոգին մշակույթն ու արվեստը:

Բացի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից համերգին մասնակցում էին նաև մանկական «Արևիկ» խումբը , Սարդարապատ պարային համույթը:

Համերգային երեկոյին նախորդեց նաև ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող ցուցահանդեսը, որի ժամանակ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներկայացնում էին իրենց ազգային մշակույթը` ազգային տարրերի միջոցով :

Հոբելյանական երեկոյին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով միջոցառման սկզբում շրջեց բոլոր ազգային անկյունների մոտով , զրուցեց ներկայացուցիչների և համայքների ղեկավարների հետ : Իսկ ցուցահանդեսից հետո ՀՀ նախագահը մեծ ուշադրությամբ ունկնդրում էր երաժշտական բոլոր համարները:

Հոբելյանական երեկոն ավարտվեց «Կարմիր , կապույտ, ծիրանագույ» երգով, որը կարծես այն խորհուրդն ունեցավ , որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները , թեև իրենց հողի վրա չեն , բայց   Հայաստանում իրենց զգում են ազատ  ու լիիրավ, ինչի վկայությունն է նրանց` արդեն 10-ամյա պատմություն ունեցող միասնական գործունեությունը:

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s