Ժամանակը և գիրքը

Տասը հատոր շագանակագույն Րաֆֆի, գրապահարանի ապակե մշտական փակ դռներ և դաշնամուր: Սրանք էին Խորհրդային Հայաստանի «արիստոկրատության» առաջին նշանները:

Այն ժամանակ գիրք նվիրելը և՛ «մոդայիկ» էր, և՛ հարգված, իսկ հիմա անգամ «վիրավորական» է:

Քչերը գիտեն, որ գիրք նվիրելու հատուկ օր կա, ոմանք էլ իրենց կյանքում նույնիսկ մեկ գիրք նվեր չեն ստացել:

Դե հիմա ո՞վ է մտածում անցումներից կարկանադակ գնել ու նվիրել բարեկամին` ինչ-որ տոնի կապակցությամբ, ցավոք, նույն վիճակում էլ գիրքն է: Կարկանադակ և գիրք համեմատությունը թեև սարսափելի է, բայց որ մարդկային արժեքները այդ աստիճան խեղվել են, դա անժխտելի փաստ է

Մարդիկ գիրք կարդո՞ւմ են, թե՞ ոչ: Կփորձենք պարզել փոքրիկ հարցման միջոցումով:

Մարինե Օհանյան` աստվածաբան.

— Մեկ ամիս առաջ եմ գիրք նվեր ստացել, Պարույր Սևակ էր: Հաճախ չեմ ստանում, բայց շատ եմ կարդում, գրեթե ամեն օր, հանրագիտարաններ եմ թերթում: Վերջին կարդացածս գիրքը ռուսերն դետեկտիվ էր`«Крутые наследники»:

Նաթելլա Շմավոնյան`հաշվապահ

— Մեկ շաբաթ առաջ նվեր ստացա հարկային օրենսդրության մասին գիրք: Ես ևս շատ եմ կարդում` մասնագիտական գրքեր, հիմանակում ինքնակրթության համար, իսկ իմ սեղանից անպակաս է «Էկոնոմիկա և իրավունք» թերթը:

Սիրանուշ Նազլուխանյան` վարսահարդար

— Գիրք ամբողջ կյանքում նվեր չեմ ստացել, վերջին գիրքն էլ, որ կարդացել եմ, եղել է ամռանը` «Սպանված աղավնին», հաճախ կարդում եմ Աստվածաշունչը:

Քրիստինե Գալստյան` մանկավարժ

— Ինձ մի քանի տարի առաջ են գիրք նվիրել «Նախադպրոցական մանկավարժություն» իսկ վերջին կարդացածս հեղինակը Ջեկ Լոնդոնն էր:

Ռիտա Նազլուխանյան` «Նաիրի» գրադարանի աշխատակցուհի

— Գրադարանը երբեք գիրք նվեր չի ստացել ուղղակի ժամանակին գնում էինք կենտրոնից բերում նոր տպագրված գրքեր, սակայն հիմա դա էլ չկա… Կարդում են աշակերտները, ուսանողները:

Էլեն Սիմոնյանուսանող

— Ես չեմ հասցնում գրքերի բովանդակությանը անդրադառնալ, դրա փոխարեն կարդում եմ ադապտացված տարբերակով:

Այսօր շատ վաճառակետերում կարելի է գտնել սեղմավեպեր, որոնք հաստափոր գրքերի կրճատված տարբերակներն են: Այսինքն ստեղծագործություններից դուրս են բերված «ավելորդ» նկարագրությունները, որոնք «ժամանակ են խլում» ընթերցողից, մասնավորապես ուսանողներից և աշակերտներից, ովքեր կամ չեն հասցնում, կամ ծույլանում են կարդալ հանձնարարված գրականությունը: Փաստ է, որ այս դեպքում ադապտացիայի էջերում կորում են դասականների գեղագիտությունը, լեզուն և փիլիսոփայությունը:

Արթուր Հովհաննեսյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s