Ռուսական արջուկն ու լավագույններից մեկը

Սամվել Պապյան

Սամվել Պապյանը 8 տարեկան է և ընդգրկված է ներառական կրթության ծրագրում: Սովորում է Գայի անվան 129 դպրոցում: Դեռ երեք տարի առաջ նա դժվարությամբ էր խոսում: Սամվելն աուտիզմ ունի: Այսօր նա խոսում է հայերեն, ռուսերեն, հետաքրքրվում է անգլերենով, կազմում է իր սեփական եռալեզու բառարանները:

Վերջերս նա մասնակցեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային խաղ-մրցույթին, որի նպատակն է համընդհանուր հերտաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ. այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար` ցույց տալով ռուսաց լեզվի ողջ հմայքը և հարստությունը:

Գայի անվան դպրոցի սաններն ամեն տարի մեծ ոգևորությամբ են մասնակցել տարբեր առարկաններից անցկացվող համազգային մրցույթների, ինչը մեկ անգամ ևս փաստում է կրթության հանդեպ նրանց ունեցած հետաքրքրասիրությունը:

Այս տարի էլ բացառություն չեղավ` երկու աշակերտներ` Ռուբինա Շախկյանը 8-րդ դասարան և ինչպես արդեն նշեցինք, Սամվել Պապյանը 2-րդ դասարան մասնակցեցին «Ռուսական արջուկ. լեզվանաբություն բոլորի համար» միջազգային մրցույթին, որի կազմակերպիչներն էին «Այբ» կրթական հիմնադրամը և մրցոյթի գործընկեր` Ռուսական Դաշնության դեսպանությանն առընթեր «Ռուսսոտրուդնիչեստվո՚ ներկայացչությունը:

Մրցույթի արդյունքների համաձայն «Ռուսական արջուկ 2010»-ն ունեցավ 144 մրցանակակիր աշակերտ, որից 19 արժանացել է պատվոգրի` լավագույն արդյուքն ցուցաբերելու համար:

Լավագույնների շարքում էր նաև մրցույթի ամենակրտսեր մասնակիցը` Գայի անվան թիվ 129 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտ Սամվել Պապյանը:

Սամվելը զբաղված է իր սիրած աշխատանքով

Սամվելն առաջին տարին է, որ անցնում է ռուսաց լեզու, բայց նա  հեշտությամբ կարդում, գրում և խոսում է ռուսերեն: Նկատելով դա` դպրոցի տնօրեն Թամարա Պետրոսյանը և ուսուցչուհի Սվետլանա Ռասսակազովան առաջարկեցին, որ Սամվելը մասնակցի մրցույթին: Եվ նա հաղթանակ բերեց իր սիրելի դպրոցին, որտեղ առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում բոլորից տարբերվող Սամվելին:

Նա շատ է սիրում մաթեմատիկա, ինքնուրույն կազմում և լուծում է բարդ խնդիրներ և գլուխկոտրուկներ: Սամվելիկը կազմում է նաև խաչբառեր: Նա ոչ միայն սիրում է կարդալ գեղարվեստական գրքեր, հայերեն և ռուսերեն, այլև ինքն է սպիտակ էջերից գիրք կարում, նկարազարդում և գրում է փոքրիկ պատմվածներ` ստեղծելով իր սեփական «գիրքը»:

Շատ է սիրում կարդալ հանրագիտարաններ, նամանավանդ` աստղերի, մոլորակների մասին: Դեռ մանկապարտեզում նրան կոչում էին «մեր փոքրիկ Վիկտոր Համբարձումյանը»: Յուրովի է սիրում Սամվելը երաժշտությունը: Ժամերով ունկնդրելով համաշխարհային դասականներին, նա ճշտորեն վերարտադրում է Մոցարտի, Գրիգի, Վիվալդիի… մեղեդիները: Սամվելը սիրում է նաև ստեղծագործել: Նա Դեռ 4 տարեկանից կառուցում էր բարդ ամրոցներ և աշտարակներ: Նա զբաղվում է նաև կավագործությամբ և օրիգամիյով, լավ նկարում է: Նրա նկարներից մեկը զարդարել է «Արևածաղկի» շապիկը (2010թ. 6):

Սամվելը շատ հնարամիտ է: Տանը իր ավագ քույրիկի հետ նա բեմականացումներ է ստեղծում: Եվ նրան բացարձակ չի ընկճում քույրիկի առողջական խնդիրը: (Սիրանուշիկը չի քայլում, ունի տեղաշարժման): Սամվելը հմտորեն զբաղեցնում է քույրիկին, հաղթահարելով խնդիրները հնարամտությամբ: Սամվելիկը շատ է սիրում համակրգչային խաղեր և երազում է համակարգիչ ունենալ: Նա ապրում է մայրիկի և քույրիկի հետ: 8-ամյա Սամվելիկը «տան տղամարդն», նա մայրիկի մեծ օգնականն է տան բոլոր գործերում և շատ հոգատար որդի և եղբայր է:

Բայց Սամվել Պապյանը դեռ 8 տարեկան է, և այս ամենը միգուցե չլիներ առանց նրան շրջապատող հոգատար միջավայրի, առանց այն փորձառու և հոգատար մանկավարժների, որոնք շրջապատում են Սամվելիկին: Առանձնահատուկ պետք է նշել դասվար Էմմա Ավետյանի համբերատար և մեծ սիրով կատարած աշխատանքը, Գեղեցիկ Ղարիբյանին, Լավրենտ Վարդանյանի, Լիլիա Հարությունյանի, Սոնա Եղիազարյանի, Սվետլանա Ռասսակազովայի և էլի շատ մանկավարժների:

Բացառիկ է դպրոցի հոգեբան Անուշ Հովհաննիսյանի դերը Սամվելիկի զարգացման գործում: Եվ անշուշտ այս ամենը իրականացնում է Գայի անվան 129 դպրոցի տնօրեն Թամարա Պետրոսյանի ղեկավարությամբ:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s