Կեղծավոր, ինքնավստահ փափկամազիկները

Հասմիկ Հակոբյանն իր սիրելի փափկամազիկ Մաթիլդայի հետ

Այս անգամ մեր «Ֆոտոալբոմ» խորագիրը համալրվել է գրականագետ Հասմիկ Հակոբյանի լուսանկարներով, որտեղ նա պատկերել է իր սիրելի փիսիկներին:

«Մոտ երկու տարի առաջ փողոցում մեքենայի տակ ընկնելուց մի փիսիկ փրկեցի ու ինձ հետ տուն բերեցի: Գարնանը փիսոն երեք ձագուկ ունեցավ, որոնցից ոչ մեկը նման չէր մայրիկին: Ցավոք, մոտ մեկ ամիս անց մայր փիսիկը սատկեց: Երեք ձագուկները մնացին մեր ընտանիքի անդամների հոգածության ներքո:

Բնավորությամբ փիսոները շատ տարբեր են: Ռաֆը աշխույժ, ագրեսիվ, բարձր ինտելեկտով կատու է, որը սիրում է գրքեր կարդալ ու խիստ նեղանում է, երբ բարձր ձայնով դիտողություն ես անում իրեն: Մաթիլդան մեղմ, համեստ, մի քիչ էլ անտարբեր աղջիկ է, որ սիրում է հոգնածի պես այս ու այն կողմ քնել: Ժիրոն աշխարհի ամենաժիր փիսիկը չէ, իհարկե, դրա համար էլ ձեռք է բերել այդ անունը, բայց նաþ ամենավարժեցվածն է, ամենաարագն է արձագանքում հրահանգներիս:

Սիրե՛ք փիսիկներին, նրանք իրենց փոխադարձ սիրով կլրացնեն ձեր կյանքը… »

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s