Նոր մրցաշար` հանուն մեր նպատակի

«Սկարպ» ՀԿ նախագահ Աշոտ Մկրտչյանը

— Ուռաաա~….
— Խփեցի~…
— Ջաա~ան, հաղթեցի~…
Այսպիսի ուրախ բացականչություններ շատ հաճախ կարելի էր լսել մարտի 9-ին «Փլեյ սիթի» ժամանցի կենտրոնում: Իսկ բացականչությունների ու ոգևորության առիթը «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով բոուլինգի առաջին մրցաշարն էր, որն իրականացրել են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն արևելք» հասարակական կազմակերպությունները: Մրցաշարը կազմակերպվել էր կանանց միջազգային օրվա առթիվ և իրականացվեց էր Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր կանանց միջազգային օրվա առթիվ, և նպատակը հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն էր:

Հանրային ռադիոյի «Մարզական խաչմերուկ» ծրագրի և «Առավոտ» օրաթերթի լրագրողները

Պետք է անընդհատ հիշեցնել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների մասին: Հասարակությունը պետք է լսի, տեսնի հաշմանդամ մարդուն, որպեսզի հասկանա, որ ոչ մի էական տարբերություն չկա իրենց մեջև, բացի հավասար հնարավորությունների բացակայությունից: Եթե հասարակական վայրերում հաշմանդամ մարդկանց մուտքը «արգելափակված» է, ապա պարզ են հետագա տխուր հետևանքները: Եթե մենք ստեղծենք պայմաններ, ապա շատ արագ կտեսնենք արդյունքը,- նշում է «Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը:

Բոուլինգի մրցաշարին մասնակցեցին հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդիկ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անհատներ` 30 մարդ:

Այս առիթը բաց չէին թողել նաև կոմպոզիտոր, երաժիշտ Արա Գևորգյանը և նրա մտերիմ ընկեր, սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը: Նրանք ևս հայտնեցին իրենց կարծիքը.

Երաժիշտ և մրցաշարում առավելագույն միավորներ վաստակած Արա Գևորգյանը

Արա Գևորգյան.

— Այս դեպքում հաղթելն իսկապես կարևոր չէ, կարևորը մասնակցությունն է և մարդկանց միասնությունը: Եվրոպական երկրներում հաշմանդամ մարդկանց համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, ես ցանկանում է, որ այդպես լինի նաև Հայաստանում: Յուրաքանչյուրը պետք է աջակցի այդ հնարավորությունների ստեղծմանը, որովհետև որևէ մեկը ապահովագրված չէ հաշմնդամությունից:

Իսկ ներկաների մեջ ամենոգևորված Կարեն Գիլոյանը եկել էր «ադրենալին հավաքելու և լիցքաթափվելու»:

«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը

— Ես անկեղծորեն ողջունում է նման ծրագրերը, և այն մարդկանց թվին եմ դասվում, ովքեր պատրաստ են հավասարը հավասարի պես ապրել:
Միջոցառման բացումից հետո սկսվեց ուրախ իրարանցում. մասնակիցները բաժանվեցին խմբերի, յուրաքանչյուր խումբ զբաղեցրեց իր ուղեհարթակը և սկսվեց մի իսկական պայքար հանուն ընդհանուր հաղթանակի: Բոլորին համախմբել էր մեկ գաղափար` հավասար հնարավորություններ հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդկանց համար:

«Ես, YES» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը շատ կարևորելով նման ծրագրերը` ասաց.

Այս խնդիրն ինձ համար առաջնային է այն պատճառով նաև , որ ամուսինս ևս տեղաշարժվելու խնդիր ունի և ինձ համար շատ կարևոր է, որ գոնե առաջիկա տարիներին մեր երկիրն իսկապես դառնա մատչելի հասարակության բոլոր անդամների համար:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, հաղորդավար Տիգրան Հարությունյանն էլ կարծում է, որ սպորտը բոլորի համար է և պետք է մրցեն` անկախ տարբեր խնդիրներից. «Բարև Երկիր» առավոտյան ծրագիրն իր աշխատանքային տարիների ընթացքում մշտապես լուսաբանում է հաշմանդամ մարդկանց խնդիրները,- ավելացրեց նա:

Կազմակերպիչներն ու մասնակիցները հույս հայտնեցին, որ շուտով «Փլեյ սիթի»-ի մուտքը ևս կհարմարեցվի տեղաշարժման խնդիրներ ունեցող այցելուների համար, որի շնորհիվ կավելանա ժամանցի կենտրոնից օգտվողների թիվը:

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադրոսյանը և մրցաշարի կազմակերպիչները

Համառ և ոգևորված պայքարն ավարտվեց: Հաղթողների համար մրցանակներ էրն սահմանել նաև «Ակվատեկ» սպորտաառողջարանային համալիրը, «Նեմո» երևանյան դելֆինարիումը և մրցաշարը հյուրընկալող «Փլեյ սիթի» ժամանցի կենտրոնը:

3-րդ տեղը զբաղեցրեց Մարինե Կարապետյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունունից, 2-րդ տեղը` կոմպոզիտոր, երաժիշտ Արա Գևորգյանը, իսկ 1-ին մրցանակային տեղը զբաղեցրեց Արմեն Մկրտչյանը «Սկարպ» հասարակական կազմակերպությունից:

Արա Գևորգյանը, ով մրցաշարի ընթացքում ձեռք բերեց առավելագույն միավորները և ռեկորդ սահմանեց` բոուլինգ խաղալու համար 10000 դրամի վաուչեր ստացավ «Փլեյ սիթի» ժամանցի կենտրոնից, որը նվիրեց «Հույսի կամուրջ»-ին:

Հավասար հնարավորություններ ու խտրականության վերացում. թող յուրաքանչյուրիս կյանքում ու գիտակցության մեջ այս հասկացությունները ընդունելի ու կիրառելի լինեն:

Լիա Սայադյան
Անի Ավագյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s