Ասա ի՛նչ ես կարդում, լսում, դիտում, ասեմ` ո՛վ ես դու

Ի՞նչ անենք, որ բարձրաճաշակ գրքերը, կինոն, երաժշտությունը և ընդհանրապես արվեստը լցնեն մեր սրտերը, հոգիները, մտքերն ու կյանքը:

Քանի որ ամենուր խոսվում է մշակութային սպանդից, անճաշակությունից և ընդհանրապես արվեստի բացակայությունից, փորձենք որևէ կերպ հոգևոր սնունդ ստանալու ուղիներ գտնել: Չէ՞ որ մենք ավելիին ենք արժանի և կարող ենք դա ունենալ:

Նախ կազմենք այն գրքերի ցուցակը, որ պետք է ընթերցենք տարվա ընթացքում` նկատի ունենալով, որ ամեն օր նվազագույնը 20-30 էջ պետք է կարդալ (եթե օտար լեզվով չէ): Թե ի՞նչ կարդալ, կարող ենք փոքրիկ հարցում անցկացնել այն մարդկանց շրջանում, ում հետ մենք նույն արժեքային համակարգն ունենք, կամ նույն բանն ենք կարևորում կյանքում: Չնայած դա ևս չափանիշ չէ, որովհետև «ի՞նչ գիրք կարդալ» խորհուրդն ամենադժվարն է:

Որքա՞ն հաճախ ենք երաժշտություն լսում: Խոսքը հայկական շոուբիզնեսի մասին չէ, որը, մեղմ ասած, բարձրաճաշակ երաժշտություն մատուցողներից չէ: Երևանում շատ լուրջ և նույնիսկ լեգենդար երաժիշտների համերգներ են կազմակերպվում, երաժշտական փառատոներ անցկացվում: Դրանք բաց թողնելն առնվազն անմտություն է: Դասական երաժշտության համերգները շատերին ձանձրալի են թվում, բայց դասական երաժշտությունը գնահատելու համար նախ այն կենդանի հնչողությամբ պետք է լսել: Դրա պարգևած բավականությունը չես համեմատի ոչնչի հետ: Այս հնարավորությունը ևս տալիս են մեր քաղաքի համերգասրահները:

Թատրոնները մեր քաղաքում թերևս ամենաակտիվն են: Ներկայացումների որակի մասին կարող ենք դատել, իհարկե, դրանք դիտելուց հետո միայն: Հիշենք, որ բազմազանության մեջ կարելի է նկատել որակյալը: Այս դեպքում ևս բաց չթողնենք դրսից ժամանած թատերախմբերի հյուրախաղերը:

Կինոն ամենացավոտ թեմաներից մեկն է: Նախ` որովհետև լավ ֆիլմերի պատահաբար հանդիպելը պարզապես դժվար է, ապա նաև այն պատճառով, որ մեզանում փոխվել է ՙորակյալ՚ ֆիլմ ասվածի ընկալումը: Մենք չէ, որ պետք է խոսենք լավ կինոյի չափանիշների մասին, պարզապես նշենք, որ այն, ինչ այսօր ցուցադրում են հեռուստատեսությամբ և քաղաքի կինոթատրոններում, շատ հեռու է դրանից:

Բարեբախտաբար դեռ հնարավորություն ունենք կինոթատրոններում անվանի ռեժիսորների ստեղծագործություններ դիտել տարբեր փառատոների շնորհիվ, որ անցկացվում են մեր երկրում: Դրանք բացառիկ հնարավորություն են տալիս ոչ կոմերցիոն, արվեստի ֆիլմեր դիտել, ինչպես նաև շփվել աշխարհահռչակ ռեժիսորների և դերասանների հետ, ովքեր փառատոների պատվո հյուրերն են: Չմոռանա°նք, այս տարի ևս «Ոսկե ծիրան» ունենք: Իսկ մինչ այդ կարող ենք համացանցում կամ վաճառքի սրահներում գտնել նույն փառատոնային կինոն, որը, հավատացե°ք, ոչ միայն մեծ բավականություն կպարգևի, այլ նաև նրբաճաշակը, գեղեցիկն ու որակյալը մնացածից զատելու հմտություն կձևավորի մեր մեջ:

Զարմանալի ոչինչ չկա, եթե հանկարծ պարզենք, որ Երևանում կամ մեր մյուս քաղաքներում ապրողներից շատերը չեն եղել, ասենք, Մատենադարանում կամ Երևանի պատմության թանգարանում: «Քարոզ» չենք կարդում, պարզապես ուզում ենք հիշեցնել, թե որքա¯ն հաճելի է ընկերների հետ ցուցասրահ կամ թանգարան այցելել դպրոցական պարտադիր ծրագրից դուրս: Իսկ փորձե՞լ եք միայնակ շրջել նույն այն սրահներում, ուր հաճախ աղմկոտ է լինումՎերադարձե՛ք երբեմն, որովհետև թեկուզև անշարժ, ցուցանմուշները դեռ շատ բան ունեն պատմելու ձեզ:

Արվեստի մյուս ճյուղերի, ինչպես նաև մշակութային միջոցառումների մասին կարելի է երկար գրել, բայց եթե փոքրինչ ուշադիր լինենք քաղաքում շրջելիս և կարդանք պաստառները, ապա բոլորից էլ լավ կկողմնորոշվենք: Կարևորը փնտրելն է:

Քանի որ ամենուր խոսվում է մշակութային սպանդից, անճաշակությունից և ընդհանրապես արվեստի բացակայությունից, փորձենք որևէ կերպ հոգևոր սնունդ ստանալու ուղիներ գտնել: Չէ՞ որ մենք ավելիին ենք արժանի և կարող ենք դա ունենալ:

Ի՞նչ անենք, որ բարձրաճաշակ գրքերը, կինոն, երաժշտությունը և ընդհանրապես արվեստը լցնեն մեր սրտերը, հոգիները, մտքերն ու կյանքը:

Նախ կազմենք այն գրքերի ցուցակը, որ պետք է ընթերցենք տարվա ընթացքում` նկատի ունենալով, որ ամեն օր նվազագույնը 20-30 էջ պետք է կարդալ (եթե օտար լեզվով չէ): Թե ի՞նչ կարդալ, կարող ենք փոքրիկ հարցում անցկացնել այն մարդկանց շրջանում, ում հետ մենք նույն արժեքային համակարգն ունենք, կամ նույն բանն ենք կարևորում կյանքում: Չնայած դա ևս չափանիշ չէ, որովհետև «ի՞նչ գիրք կարդալ» խորհուրդն ամենադժվարն է:

Որքա՞ն հաճախ ենք երաժշտություն լսում: Խոսքը հայկական շոուբիզնեսի մասին չէ, որը, մեղմ ասած, բարձրաճաշակ երաժշտություն մատուցողներից չէ: Երևանում շատ լուրջ և նույնիսկ լեգենդար երաժիշտների համերգներ են կազմակերպվում, երաժշտական փառատոներ անցկացվում: Դրանք բաց թողնելն առնվազն անմտություն է: Դասական երաժշտության համերգները շատերին ձանձրալի են թվում, բայց դասական երաժշտությունը գնահատելու համար նախ այն կենդանի հնչողությամբ պետք է լսել: Դրա պարգևած բավականությունը չես համեմատի ոչնչի հետ: Այս հնարավորությունը ևս տալիս են մեր քաղաքի համերգասրահները:

Թատրոնները մեր քաղաքում թերևս ամենաակտիվն են: Ներկայացումների որակի մասին կարող ենք դատել, իհարկե, դրանք դիտելուց հետո միայն: Հիշենք, որ բազմազանության մեջ կարելի է նկատել որակյալը: Այս դեպքում ևս բաց չթողնենք դրսից ժամանած թատերախմբերի հյուրախաղերը:

Կինոն ամենացավոտ թեմաներից մեկն է: Նախ` որովհետև լավ ֆիլմերի պատահաբար հանդիպելը պարզապես դժվար է, ապա նաև այն պատճառով, որ մեզանում փոխվել է ՙորակյալ՚ ֆիլմ ասվածի ընկալումը: Մենք չէ, որ պետք է խոսենք լավ կինոյի չափանիշների մասին, պարզապես նշենք, որ այն, ինչ այսօր ցուցադրում են հեռուստատեսությամբ և քաղաքի կինոթատրոններում, շատ հեռու է դրանից:

Բարեբախտաբար դեռ հնարավորություն ունենք կինոթատրոններում անվանի ռեժիսորների ստեղծագործություններ դիտել տարբեր փառատոների շնորհիվ, որ անցկացվում են մեր երկրում: Դրանք բացառիկ հնարավորություն են տալիս ոչ կոմերցիոն, արվեստի ֆիլմեր դիտել, ինչպես նաև շփվել աշխարհահռչակ ռեժիսորների և դերասանների հետ, ովքեր փառատոների պատվո հյուրերն են: Չմոռանա°նք, այս տարի ևս «Ոսկե ծիրան» ունենք: Իսկ մինչ այդ կարող ենք համացանցում կամ վաճառքի սրահներում գտնել նույն փառատոնային կինոն, որը, հավատացե°ք, ոչ միայն մեծ բավականություն կպարգևի, այլ նաև նրբաճաշակը, գեղեցիկն ու որակյալը մնացածից զատելու հմտություն կձևավորի մեր մեջ:

Զարմանալի ոչինչ չկա, եթե հանկարծ պարզենք, որ Երևանում կամ մեր մյուս քաղաքներում ապրողներից շատերը չեն եղել, ասենք, Մատենադարանում կամ Երևանի պատմության թանգարանում: ՙՔարոզ՚ չենք կարդում, պարզապես ուզում ենք հիշեցնել, թե որքա¯ն հաճելի է ընկերների հետ ցուցասրահ կամ թանգարան այցելել դպրոցական պարտադիր ծրագրից դուրս: Իսկ փորձե՞լ եք միայնակ շրջել նույն այն սրահներում, ուր հաճախ աղմկոտ է լինումՎերադարձե°ք երբեմն, որովհետև թեկուզև անշարժ, ցուցանմուշները դեռ շատ բան ունեն պատմելու ձեզ:

Արվեստի մյուս ճյուղերի, ինչպես նաև մշակութային միջոցառումների մասին կարելի է երկար գրել, բայց եթե փոքրինչ ուշադիր լինենք քաղաքում շրջելիս և կարդանք պաստառները, ապա բոլորից էլ լավ կկողմնորոշվենք: Կարևորը փնտրելն է:

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s