Աշխարհն առանց սովի — Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մոլորակը

Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակը հունիսի 17-ին կազմակերպում է ակցիա «Աշխարհն առանց սովի: Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մեր երկիրը»:

Օքսֆամ բրիտանական կազմակերպությունը աշխրահի 70 երկրներում սկսում է  համաշխարհային արշավ` Աշխարհն առանց սովի (GROW արշավ) կարգախոսով, որի նպատակն է խթանել դրական փոփոխություններ պարենամթերքի և այլ ռեսուրսների արտադրության, սպառման, բաշխման և կառավարման գործընթացներում: Այն մեր և միլիոնավոր այլ մարդկանց  համաշխարհային արշավն է «Աշխարհն առանց սովի — Աճեցնենք ավելի  շատ, կերակրենք մոլորակը» կարգախոսի ներքո:

Երևանում ակցիան կմեկնարկի ժամը 9:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքի մուտքի մոտ /հասցե` Մհեր Մկրտչյան 5/, որտեղ կազմակերպության կամավորները քարոզարշավի ուղերձները կհղեն կառավարության անդամներին, Տնտեսական միցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներին, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և իշխանության այլ ներկայացուցիչներին:

Ժամը 12:00-ին Հայաստանի Հանրապեըության հրապարակում կսկսվի ստորագրահավաք ակցիան, որի նպատակն է մեր քաղաքացիների ձայնն ու մտահոգությունները հասանելի դարձնել երկրում որոշումներ կայացնողներին: ժամը 12:00-ից 15:00 Հանրապետության Հրապարակի հարակից տարածքում քաղաքացիները հնարավորություն կունենան միանալ Ոչ պարենամթերքների կամայական գնաճին; Ոչ ասենք տեղական արտադրության հաշվին ներկրվող պարենամթերքին: Այո գյուղմթերքի տեղական արտադրությանը; Այո ներդրումներին փոքր ֆերմերային տնտեսություններում և կոոպերատիվներում  կոչերին:

Հաշվի առնելով համաշխարհային և մեր երկրին սպառնացող պարենային ճգնաժամը` Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակը և Քաղաքացիական Հասարակության Համագործակցության ցանցը, ի դեմս 27 հասարակական կազմակերությունների, կոչ են անում ՀՀ իշխանություններին.

• Զսպել ներքին շուկայում պարենամթերքի ահագնացող գնաճը

•  Ներդրումներ կատարել փոքր ֆերմերական տնտեսություններում և գյուղատնտեսական կոոպերատիվներում,

• Վերահսկել ներկրվող պարենային ապրանքների գները, խթանել գյուղմթերքների տեղական արտադրությունը,

•  Խթանել ներդրումները` մեղմելու համար կլիմայի բացասական ազդեցությունը գյուղատնտեսության վրա:

Պարենամթերքի ապահովության խաթարված համակարգը և բնապահպանական ճգնաժամը ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց մատնում են սովի: Այսօր աշխարհում մեկ միլիարդ մարդ ամեն օր քաղցած է պառկում քնելու, թեև աշխարհը կարող է կերակրել բոլորին:

Մենք հավատում ենք որ փոփոխությունը հնարավոր է և այս սկսվում է մեզանից յուրաքանչյուրից:

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s