Կերակրենք մոլորակը…

«Դուք դե՞մ եք գնաճին: Ցանկանու՞մ եք պայքարել գնաճի դեմ: Եթե այո, միացեք մեր ակցիային Ձեր ստորագրությամբ»,-այսպես էին դիմում մեր համաքաղաքացիներին հունիսի 17-ին Oxfam Մեծ Բրիտանիա հայաստանյան գրասենյակի կամավորները:

Յուրաքանչյուրն էլ ամեն օր կրկնում է. «Էս գները ինչքա~ն են բարձրացել», «Մրգի գինը մսի գնին է հավասարվել», «Ծախսում ես 5000 դրամ, բայց գնածդ ընդամենը մի երկու կգ միրգ է»: Այսպես ամեն օր մեր հայ քաղաքացին բողոքում է, սակայն չի մտածում, որ հենց ինքը և իր հետ կամակարծիք մարդիկ պետք է քայլեր ձեռնարկեն ու պայքարեն մրգի, բանջարեղենի, պարենամթերքի գնաճի դեմ: Այս մարդկանց հունիսի 17-ին փորձեցին համախմբել կազմակերպության կամավորները:

«Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մեր երկիրը» կարգախոսով ակցիան մեկնարկեց աշխատանքային օրվա հենց սկզբին` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց: Մոտենալով անցորդներին, նախարարության աշխատակիցներին և ներկայացնելով ակցիայի նպատակը` կամավորները կոչ էին անում ստորագրել ու իրենց մեկ ձայնով նպաստել գնաճի դեմ պայքարին:

Մեր համաքաղաքացիների մեծամասնությունը մեծ ուրախությամբ միանում էր ակցիային, ավելին` ոգևորում ու հաջողություն մաղթում:

-Ապրեք, որ նման բան եք անում: Թող ձեր ակցիան հասնի իր նպատակին,-ասում էին նրանք:

Բնականաբար գտնվեցին մարդիկ, ովքեր չցանկացան ստորագրել` չնայած դեմ էին պարենամթերքի գների աճին:

—   Այո, դեմ ենք, բայց ի՞նչ կարող է այս ակցիան անել: Մեկ է, ոչինչ չի փոխվելու,-ասաց քաղաքացիներից մեկը: Իսկ մյուսն էլ հավելեց.

—   Գնաճը միշտ էլ կա ու կինի: Սա աքսիոմ է, որը փոխել հնարավոր չէ:

Կային անգամ այնպիսիները, ովքեր նույնիսկ կողմ էին գնաճին.

-Հա, ի՞նչ կա որ: Թող գնաճ լինի:

Նման պատասխաններն իհարկե շատ զարմանալի էին. գուցե հավատի իսպառ բացակայությունն էր պատճառը կամ էլ…

Կային մարդիկ, ովքեր հրաժարվեցին ստորագրելուց` պատճառաբանելով, որ զբաղված են, ժամանակ չունեն, շտապում են և այլն: Սա իհարկե խոսում է ինչ-որ զգուշավորության, կասկածամտության կամ էլ թերահավատության մասին:

Արդեն ժամը 12-ին ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի մոտ, իսկ վերջին կանգառը կենտրոնական բանկն էր:

Այսպես օրվա վերջում կարելի էր տեսնել պաստառներին թակցրած բազում ստորագրություններ` այն մարդկանց ձայները, ովքեր անկախ իրենց մասնագիտությանից կամ զբաղվածությանից` (պաշտոնյա, ուսանող, թոշակառու, գյուղատնտես) ՀՀ քաղաքացի են և իրենց երկրում ինչ-որ փոփոխություն անելու համար պետք է պայքարեն` հասնելու համար իրենց նպատակին:

Հաշվի առնելով համաշխարհային և մեր երկրին սպառնացող պարենային ճգնաժամը` Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակը և Քաղաքացիական Հասարակության Համագործակցության ցանցը, ի դեմս 27 հասարակական կազմակերությունների, կոչ արեցին անում ՀՀ իշխանություններին.

  • Զսպել ներքին շուկայում պարենամթերքի ահագնացող գնաճը
  • Ներդրումներ կատարել փոքր ֆերմերական տնտեսություններում և գյուղատնտեսական կոոպերատիվներում,
  • Վերահսկել ներկրվող պարենային ապրանքների գները, խթանել գյուղմթերքների տեղական արտադրությունը,
  • Խթանել ներդրումները` մեղմելու համար կլիմայի բացասական ազդեցությունը գյուղատնտեսության վրա:

Ակցիան կամփոփվի հոկտեմբերին` Աղքատության դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում: Մինչ այդ նախատեսվում է իրականացնել տարբեր ուսումնասիրություններ, նախապատրաստել առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի կառավարությանը:

Լիա Սայադյան

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s