Ամուր փակված աչքերով

Ամեն գիշեր  գլուխս բարձին դնելիս ի մի եմ բերում այդ օրը: Ոչ մի նոր բան, կենցաղային առօրյա, ձանձրալի, տաղտկալի առօրյա: Այս հիասթափությունից հետո տրվում եմ երազանքներին, գունավոր, պայծառ երազանքներին: Փակում եմ աչքերս ու սավառնում, սավառնում եմ հեռո¯ւ, հեռո¯ւ…

Ի¯նչ հրաշալի է, հրաշալի է կտրվել այդ առօրյայից և սավառնել այն մոլորակում, որը միայն քոնն է, քո երազանքների բնակարանն է, չկա ոչ ոք, միայն դու և քո երազանքները:

Այնքան կցանկանայի, որ այդ իմ մոլորակը համերաշխության պայմանագիր կնքեր երկիր մոլորակի հետ և գործեին միասին, համատեղ, թող երազանքը, այդ պայծառը, գունավորը գար փոխարինելու մեր առօրյային, ձանձրալի և մութ առօրյային, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դեմ կլիներ:

Միայն այն, որ բոլորը կժպտային, բավական է: Բացում եմ աչքերս, իրականությունն ուժգին շրխկոցով հայտնվում է ուղիղ աչքերիս դիմաց…

Եզրակացություն. եկեք ապրենք փակ աչքերով:

Անի Ավագյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s