Անփոխարինելին…

12 տարի առաջ էր, երբ ես առաջին անգամ տեսա նրան: Այդ ժամանակ ընդհամենը 6 տարեկան էի, ամեն ինչ նոր ու անծանոթ էի ինձ համար, անծանոթ ու մի քիչ էլ վախեցնող: Կանգանծ էի դպրոցի բակում` մայրիկիս ձեռքն ամուր բռնած: Շուրջս շատ, շատ երեխաներ կային իրենց ծնողների հետ, փուչիկներով, դպրացական հագուստով, իսկ աչքերում` մեծ հուզմունք ու հետաքրքրություն:

Կանգնած էինք շարքերով. մեր շարքի դիմաց ես շարունակ տեսնում էի մի կնոջ, որը հոգատար ու սիրալիր խոսում էր երեխաների հետ, կարգավորում էր շարքը, որոշ ցուցումներ տալիս: Եվ ահա մի որոշ ժամանակ անց նա մեզ ասաց. «Գնացինք, երեխաներ»,  մենք մտանք դպրոց: Նա մեզ ուղեկցեց դասարան և բոլորիս տեղավորեց:

Մի քանի րոպե անց նա կանգնեց գրատախտակի մոտ և շնորհավորեց բոլորիս մեր կյանքի առաջին ամենահիշարժան օրվա առթիվ: Երբ նա սկսեց խոսել, ինձ թվաց, թե ես նրան միշտ ճանաչել եմ, թե նա ինձ շատ հարազատ մարդ է, մեկը, ում ես սիրել եմ իմ ամբողջ կյանքում:

Նա միջահասակ, գիրուկ կին էր` շագանակագույն աչքերով, խարտյաշ մազերով և անմոռանալի բարի հայացքով: Ձայնը մեղմ էր, շարժումները` նուրբ ու կանացի, իսկ խոսքում միայն մաքուր ու գրական հայերենն էր: Նա այն մարդն էր, ով մեզ ծանոթացրեց Մաշտոցի ու Թումանյանի, Իսահակյանի ու Շիրազի հետ, սովորեցրեց սիրել ու կապվել հայրենիքի հետ: Երբեք չեմ մոռանա այն սերն ու նվիրումը, որ կար նրա մեջ, չեմ մոռանա, թե նա ինչպիսի մեծ սիրով ու ոգևորությամբ էր բացատրում յուրաքանչյուր դաս, ինչքան ուժ ու եռանդ կար նրա մեջ: Նա բոլորիս վերաբերում էր այնպես, ինչպես իր երեխաներին, յուրաքանչյուրիս սիրում էր յուրովի:

Մենք նրա դաստիարակած վերջին սերունդն էինք, վերջին դասարանը, որի դասղեկն էր նա: Գուցե հենց այդ պատճառով էլ մենք միմյանց հետ յուրահատուկ կերպով էինք կապված, այնպիսի կապ, որը լինում է ծնողի, տատիկի, հարազատի հետ: Մենք միշտ հիշում էինք նրան, հիշում էինք մեծ սիրով ու ջերմությամբ, նրա հետ միայն ու միայն լավ ու անմոռանալի հուշեր են կապված:

Ինձ համար նա եղել է ու միշտ կմնա այն մարդը, որի սերն ու ջերմությունն անփոխարինելի են ,ում իմ ամբողջ կյանքում երբեք չեմ մոռանա þ ով իր ուրույն ու հաստատուն տեղը կունենա իմ սրտում: Իմ ընկեր Պայլոզյանը…

Լիա Սայադյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

One thought on “Անփոխարինելին…

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s