Տասը թիվը հաջողության թիվ

Դե իհարկե, միայն սա էր ինձ պակասում. առջևում պետական քննություն է, իսկ ես հանգիստ-անհանգիստ պառկած եմ վերակենդանացման բաժանմունքում:

-Տեսնես ինչու, խեղճ երեխա երևի շատ է պարապել ու մտախմունքից ուշագնաց է եղել,- խոսում էին կողքիս կանգանծ բուժքուրները, ովքեր երակներս էին փորփրում ու կապտացնում` փորձելով կաթիլային միացնել: Վերջապես հաջողվեց:

Նրանք նացին ընդմիջման, և ես աչքերս բացեցի ու ինչ.պառկած եմ մի չոր անկողնում, պտտվում եմ աջ պատուհաններ են, պտտվում եմ ձախ` մի կին է նիհար ու լացում է, պտտվում եմ, չէ, չեմ պտտվում. դիմացս եմ նայում, մի տատիկ է, ով ոչինչ չի տեսնում և հաց է ուտում, իսկ նրա կողքին մի աղջիկ է պառկած, ով չի հիշում իր անունը, այս ուր եմ ընկել ես, ինքս ինձ հարց եմ տալիս, բայց պատասխան չեմ գտնում: Գոռում եմ, ոչ ոք չի պատասխանում, ուր գնացին բուժքույլրերը, ձայնժծպուտ չկա, և ակսպես անպատասխան ես ուղիղ երեսուն րոպե պառկած մնացի, աչքերս ամուր-ամուր փակած: վերջապես մի հարազատ ձայն լսեցի. «Վայ, բալես, էս ինչ օրն ես ընկել»,-լացակումաց խոսում էր մայրս, մի պահ ինձ թվաց, թե դա իմ երևակայությունն է խոսւմ, ու ես ուշադրություն չդարձրի, հետո անմիջապես աչքերս բացեցի և ինչ, ուրախությանս չափ չկար.

-Մամ, ինչ լավ է եկար:

-Հա, բալես, դու հանգիստ պառկիր, ես քո մոտ կմնամ, խոստանում եմ :

Հանգիստ շունչ քաշեցի, ամեն ինչ օտար էր, վանող, նույնիսկ տհաճ, միայն մի հարազատ շունր կար այնտեղ…

Բուժքույրերը «ժամանեցին», ու միանգամից մամային հարցրեցին, թե ինչպես է նա ներս մտել , ամամն էլ հանգիստ պատասխանեց, որ ավելի լավ է նրանք իրենց հիվանդներով հետաքրքրվեն, որովետև կես ժամից ավելի է ոչ մի բուժաշխատող չի երևացել այս կողմերում: Նրանք շփոթահար մամային արդեն խնդրեցին, որ դուրս գա, բայց քանի որ այստեղ գործել էր ծ.խ.բ. կապը, այդ պատճառով մայրս ինձ այդպես էլ չլքեց իր խոստացածի համաձայն:

Այլևս օդը չէր բավականացնում, շունչս կտրվում է.

— Ուզում եմ տուն գնալ,- անըդհատ նվնվում էի ես,- մամ, ես վաղը քննության եմ, ինչպես կարող եմ չգնալ, կամ էլ այստեղից գնալ, խնդրում եմ , ես արդեն լավ եմ , ինձ տուն տարեք:

Այժրդեն գիշերվա 1-ն է, և իմ ուղեղը վաղվա քննական հարցերի շուրջ է պտտվում և ոչինչ չի հիշում, փորձում եմ հիշել , կրկին ոչինչ չի ստացվում, փակում եմ աչքերս, բացում , կրկին նույնը, ես ոչինչ չեմ հիշում. Աստված իմ, միայն սա էր ինձ պակասում:

Կաթիլայինն ավարտվեց,անալիզների պատասխանները դրական էին, ես վերադարձա տուն: Հանգիստ շունչ քաշեցի ու փորձեցի քնել`չմտածելով աշխարհում •ույություն ունեցող ոչ մի բանի մասին, հավատացեք` հաջողվեց:

Առավոտյան արթնացա և հիշեցի ինձ սպասող չարաբաստիկ քննության մասին: Ընկերուհիս սարսափած եկավ մեր տուն և մենք միասին գնացինք:

Ինչպիսի հրաշալի տոմս (հարազատ ընկերուհիս էր քաշել ինձ համար) արժեր այս տոմսի համար մի գիշեր վերակենդանացման բաժանմունքում անցկացնել. կատակում եմ…

Այդ օրվանից տասը թիվը դարձավ իմ հաջողության թիվը:

Լիանա Եղիազարյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s