Մեկ տարին մեկ ակնթարթի պես…

«Ու հնչեց զանգը հնչեց»… Չգիտեմ ինչու այսօր ամբողջ օրը այս երգն էր պտտվում գլխումս… Վերջին զանգս էի հիշել: Իսկապես այսօր կարծես մեր վերջին զանգը լիներ:

Ամեն ինչի սկիզբը դժվար է թվում, սպասվող ճանապարհը երկար ու անհաղթահարելի:  Բայց հավատացեք` համբերությամբ ու աշխատասիրությամբ այդքան երկար թվացող ճանապարհն անցնելը հեշտանում է: Փորձված բան է… Այսօր մենք ` «Արևածաղիկի» 12-րդ սերնդի ներկայացուցիչներս, համոզվեցինք դրանում:

Յուրաքանչյուրիս համար էլ «Արևածաղիկի» լրագրության դասընթացներին ընդունվելու լուրը մի մեծ իրադարձություն էր` լի սպասումներով, նպատակներով, ակնկալիքներով ու ոգևորությամբ…

Անահամբերությամբ սպասում էինք լրագրության մեր դասընթացի առաջին օրվան (ակամա հիշեցի դպրոցիս առաջին դասը): Մտնում է մեր ուսուցչուհին` ընկեր Նունեն, մեզ իր գեղեցիկ ժպիտով շնորհավորում, և սկսվում է մեր առաջին  դասը:

Այս մեկ տարվա ընթացքում շատ ու շատ բաներ ենք սովորել ոչ միայն լրագրությունց, այլ նաև մարդկային հարաբերությունների տեսակետից: Մեկ տարում  նոր գիտելիքներ, նոր շրջապատ, մարդիկ, հանդիպումներ ու տպավորություններ: Յուրաքանչյուր դաս մեզ համար մի անփոխարինելի ու անկրկնելի զրույց էր` նման մոր ու երեխաների միջև ջերմ ու անկեղծ զրույցին:

Այսօր լսեցինք բազում շնորհավորանքներ, մեզ ավելի պարտավորված զգացինք և, իհարկե, խոստացանք ավելի շատ ու ավելի եռանդով աշխատել մեր շատ սիրելի «Արևածաղիկի» համար:

Արդեն ավարտեցինք մեր դասընթացները, սակայն ինչպես ասում են ` ամեն ինչի ավարտը մի նոր բանի սկիզբ է…

Լիա Սայադյան

Օրվա բոլոր լուսանկարները ՝ այստեղ:

 

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s